Posts Tagged ‘ցեղասպանություն’


Նոր բուռն բանավեճի մեջ էինք մեր երեխեքով, իսկ քննարկման թեման ընդունելության քննություններն էին։ Մասնավորապես, ինձ փորձում էին համոզել, որ նոր թեսթային համագարգը անհամեմատ ավելի բարդ է քան մինչ այդ եղած քննական մեխանիզմը։ Սաղ հարցը նրանում է, որ ես երկու եղանակով էլ հանձնել եմ ընդունելության քննություններ՝ 2004-ին և 2009-ին ու կարող եմ ռեալ փորձովս համեմատություններ անել։ Սկզբում կանեմ համեմատությունները, հետո ավելի կխորանամ բուն խնդրի մեջ։

Նախ, եթե 2004-ին ես դեռ նոր էի ավարտել դպրոցս ու առանց պատրաստվելու կարողացա 35 բալ հավաքել ընդունելության երեք քննությունների արդյունքում, ապա 2009-ին ես արդեն 5 տարի է ինչ ավարտել էի դպրոցս ու բնավ ժամանակ չէի ունեցել նորից վերհիշել սովորածս, սակայն արդեն թեստային համակարգով քննվելով ես հավաքեցի 42.5 բալ, ըստ այդմ զբաղեցնելով իմ ֆակուլտետի դիմորդների ցուցակում երկրորդ տեղը։ (ավելին …)


Չէ, չդիմացա։ Երեկվանից ինձ համոզում էի, որ գոնե սպասեմ էս մազոխիզմի 2012 եթերաշրջանը պրծնի, նոր անդրադառնամ Ցեղասպանության թեմային, բայց նեռվերս չդիմացան։ Մինչ բուն թեմային անցնելը, ուզում եմ մի երկու բառով նկարագրեմ այն բաները, որոնք ինձ հուներից հանեցին այս տարվա ցեղասպանությունամանիայի շրջանակներում։

Ամեն ինչ սկսվեց ջահերով երթից, որին ես այս անգամ էլ չկարողացա մասնակցել։ Ես առաջին ջահերով երթին էի մասնակցել, որ չնայած մանր-մունր թերացումներին, ընդհանուր առմամբ վատը չէր, բայց այն ինչ ինձ պատմեց եղբայրս, ով մասնակցել էր երեկվա ջահերի երթին, պարզապես գետինը մտնելու ցանկություն առաաջացրեց մոտս։ Սկսենք նրանից, որ ջահերով երթը փաստորեն վերածվել է բրազիլական կառնավալի պես մի բանի, որտեղ մարդիկ ասել-խոսալով, ծիծաղալով ու մեկումեջ էլ պիվա խմելով «ձգվում են» Ծիծեռնակաբերդ, իսկ պո խոդու մի թեթև էլ Թուրքիայի դրոշ են վառում ու բարձր վանկարկում «թուրքերի մերը։ Քանի՞ անգամ։ Հազար անգամ»…  (ավելին …)


Երբ դեռ Արաբական Գարուն կոչվող գլոբալ ֆարսը դեռ նոր էր սկսվել, երբ դեռ Կադաֆֆին բբարեհաջող չփխում էր խիստ դեմոկրատ ու բարի ընդդիմությանը, երբ Եգիպտոսում նոր էին Մուբարաքին մուբարաքել, մեր, ու ոչ միայն մեր տոլերանտ-լիբեռաստ մասսան իրանց ճղում էր, որ սա հիասքանչ է, սա արաբական ժողովրդների զարթոնքն է, սա դեմոկրատիայի հաղթարշավն է։ Արդեն մի տարի է անցել, հիմա Մուբարաքին փակել են, Կադաֆֆին հերոսաբար զոհվեց, Թունիսում ու Ալժիրում մոմ են վառում, որ Տուառեգների ապսստամբ ցեղերը մենակ Մալիով յոլլա գնան ու չորոշեն մի քիչ էլ իրենց մոտ Շարիա օրենսդրություն տարածել, Սիրիայում տուրուդմփոցը շարունակվումա (լավա տուզիկ Մեդվեդևը էս անգամ էլ կուտ չկերավ ու վետո արեց ՄԱԿ-ի պատժիչ բանաձևը)… մի խոսքով կաշայա։ (ավելին …)


Գիտեմ, որ մի քիչ տաբուացված թեմայա սփյուռքին քննադատելը, բայց արդեն զգում եմ, որ դանակը ոսկոռինա հասնում։ Այո´, քննադատելու եմ ու շատ սուր եմ քննադատելու մեր սփյուռքահայությանը, ավելի ճիշտ դրա մի մասին, որովհետև օր-օրի ավելի շատ եմ նկատում բալար այն բացասական երևույթները, որոնք ինձ դուր չեն գալիս մեր սփյուռքահայության մեջ։

Մինչ բուն թեմային անցնելը ուզում եմ մի քանի պարզաբանում մտցնել, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ ես ընդհանրացնում եմ ու թացը չորի հետ եմ խառնում։ Նախ և առաջ, իմ պատկերացման մեջ սփյուռքը ոչ թե սոսկ ոչ հայաստանաբնակ մեր հայրենակիցների ամբողջությունն է, այլ կոնկրետ այն գախթօջախները, որոնք հիմնականում ձևավորվել են Ցեղասպանության արդյունքում։ Ավելի կոնկրետ, ես սփյուռքին չեմ դասում օրինակ Ռուսաստանի հայությանը, կամ վերջին քսան տարվա ընթացքում արտագաղթածներին։ Եթե ուզում եք, կարելի է համարել, որ ինձ համար սփյուռքը հիմնականում արևմտյան հայաստնի արտագաղթածների սերունդներն են, որոնք հիմնավորվել են արևմտաեվրոպական երկրներում ու ԱՄՆ-ում, ինչպես նաև պարսկահայությունը։ (ավելին …)


Ի սրտե շնորհակալ եմ Ֆրանսիայից, մասնավորապես իրանց սահմանադրական դատարանից, որ հերթական անգամ ապացուցեց, որ չի կարելի ազգովի սենց միամիտ լինել, որ հայերին ոչ ոք չի աստվածացնում զուտ հայ լինելու համար, որ բոլորն էլ թքած ունեն ճշմարտության ու արդարության վրա, քանի որ միակ ճշմարտությունը՝ փողն է, իսկ արդարությունը՝ բավարարված շահը։ Հիշում ե՞ք, ես դեռ էդ օրինագծի ընդունաման օրերին էի ասում, որ այ բալամ, սպասեք վավերականացնեն ու կյանքի կոչեն, նոր սկսեք հավերժ սիրո խոստովանություններ անել կամ քաղաքական հետևանքների մասին լայնածավալ դատողություններ։ Կերա՞ք։
Ու գիտեմ, հեսա էլի կգտնվեն մարդիկ, իհարկե, ոչ այնքան շատ, ինչքան օրինագծի ընդունման օրերին, որ կսկսեն իրար հետ կատաղի բանավեճեր անել, քլնգել կամ արդարացնել (ավելին …)


Այ մարդ, ես մեր հայերը տարին մի քանի անգամ ենթարկվում են մի հատ տարօրինակ սադոմազոխիստական պոռթկման, որը ես պայմանականորեն անվանում եմ ցեղասպանությունամանիա: Ամեն տարի ԱՄՆ կոնգրեսսը պարտաճանաչորեն ընդունումա կամ քննարկումա ցեղասպանության ընդունման բանաձևը ու մեր մոտ սկսվումա էյֆորիա, որը շուտով վերածվումա խոր հիասթափության և ամերիկայի տվյալ նախագահի մոր հասցեին արված ոչ դուրեկան արտահայտությունների:

Սրանից զատ, սիստեմատիկ են էյֆորիայի դրսևորումներ` կապված եվրոպական երկրներից ինչ որ մեկում հերթական բանաձևի կամ օրենքի ընդունման հետ. էլի ուռա-մուռա, հարայ-հուրույ, էլի մասսայական հհիտերիա ինտեռնետներում ու վեհաշունչ հայտարարություններ ԱԳՆում: Հարց է առաջանում, թե ինչ վրա ենք տենց ուրախանում, կամ ինչով ենք տենց հպարտանում: (ավելին …)