Posts Tagged ‘աղջիկ’


Էսօր հեչ հավես չունեմ խոսելու քաղաքականությունից, ոչ էլ անգամ լուրջ հասարակական հարցերից, փոխարենը, հիշել եմ մի տարի առաջ էս ժամանակների զբաղմունքս։ Էն ժամանակ դեռ կար blog.armenianheralc.com-ը, որտեղ ես էլ Արամ Անտինյանի թեթև ձեռքով կարգվել էի, որպես սիրայիճն հարցերի մասնագետ ու կիսակատակային գրառումներ էի գրում աղջիկ-տղա փոխհարաբերությունների մասին։ Էսօր սիրտս քաշեց էլի էդ թեմատիկային անդրադառնալուն, իսկ ավելի կոնկրետ՝ հետաքրքիր ու համակրանք վայելող կերպար ստեղծելու ու պահպանելու հաեցակարգին։ Իրականում դա այդքան էլ բարդ չէ, բայց պետք էլ չէ թերագնահատել ու չափազանց հեշ ու ինքնաբերաբար ստացվող բան համարել դա։ Ուղղակի պետք է հետևողականորեն ու հանգամանալից ուսումնասիրել և պահպանել մի քանի առանցքային կետեր.

Թարմություն

Տղան պետք է միշտ ի վիճակի լինի ապահովել թարմությունը, ընդ որում բառի բուն և փոխաբերական իմաստով։ Երբ դու արդեն սկսել ես հանդիպել աղջկա հետ, երբ դուք արդեն օֆֆիցիալ հարաբերություններ ունեք, էական չէ. տղան պետք է միշտ լինի թարմ թե ֆիզիկապես, թե որակապես։ Ֆիզիկական թարմություն ասվածը կարծում եմ հարկ չկա բացատրելու ամենայն մանրամասնությամբ, եթե դու կարծում ես, որ տղուն ամենասազական հոտը քրտնքինն է, որը տոնից տոն կարելի է միախառնել (ավելին …)


Երեկ երեկոյան մոտ երկու ժամանոց հեռախոսազրույց ունեցա մի աղջկա հետ, ով ժամանակին եղել է ընկերուհիս։ Չէ, նենց չի որ էլի անցյալն էինք հիշել, կամ ես էի ինչ որ դուբլ երկու փորձում անել։ Ասեմ ավելին, ինձ համար անակնկալ էր այս զրույցը, բայց փաստը մնում է փաստ, մարդը որոշել էր կիսվել իր մտահոգություններով ու խնդիրներով ինձ հետ։ Իհարկե ես չեմ պատրաստվում հրապարակել խոսակցության մանրամասները կամ իրավիճակը, պարզապես ուզում եմ կիսվել մի քանի դիտարկումներով, որոնք իմ մոտ ձևավորվեցին ու առաջ եկան նաև այս երկխոսության արդյունքում, քանզի համոզված եմ, որ դրանք վերաբերում են մեր հասարակության համար խիստ ակտուալ ու կարևոր երևույթների։  (ավելին …)


Հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ ջերմորեն ընկալվեց մի տարի առաջ գրվածս «10 խորհուրդ ապագա Դոն Ժուաններին» գրառումս, երբ այն օրերս վերահրապարակեցինք Բլոգ Նյուզում, ինչպես նաև այն, որ եղան մի քանի կոչեր գրել նմանօրինակ գրառում, բայց արդեն աղջիկների մասին, որոշեցի չզլանալ ու այդպես էլ անել։ Միանգամից զգուշացնեմ, որ ես չեմ հավակնում բացարձակ ճշմարտության կրողի ստատուսին ու գրառման մեչ հնչելիք մտքերն ու եզրահանգումներն ունեն սուբյեկտիվ բնույթ և հիմնված են իմ դիտարկումների վրա։ Դե եկեք հիմա գրենք էն կարծրատիպերի մասին, որոնք առկա են մեր աղջիկներից շատերի մոտ ու խանգարում են նրանց հաջողությանը անձնական կյանքում. (ավելին …)


Նոր բանավիճում էի Արթուր Եղիազարյանի հնչեցրած առաջարկի վերաբերյալ ՊՆ-ի արած ակնարկի վերաբերյալ։ Մեր աղջիկներից մեկը մի պահ բորբոքված փորձում էր ինձ համոզել, որ ՊՆ-ն շատ կոպիտ բանա արել։ Հասկանալով, որ էմոցիոնալ մտածելակերպը շատերիս է բնորոշ, որոշեցի անդրադառնալ այս հարցին ու տալ մի քանի պարզաբանումներ։

Նախ, եկեք հասկանանք, որ հերթական անգամ ՊՆ-ն ու առհասարակ մեր բանակը, ցույց տվեցին, որ իզուր չէ, որ ժողովրդի 80 տոկոսը անվերապահորեն վստահում է մեր զինված ուժերին, քանի որ վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին մեր բանակի պրոֆեսսիոնալիզմը թե´ իր բուն պարտականությունների կատարման հարցում, թե´ ադեկվատ տեղեկատվություն տարածելու և հասարակության հետ անընդհատ հետադարձ կապ պահելու հարցում։

Իմ զրուցակցին հատկապես դուր չէր եկել ՊՆ-ի պատասխանի «կոպտությունն» ու կարճությունը, ուստի, եկեք մի թեթև նդրադառնանք դրան։  (ավելին …)


Ինչ որ հոգնել եմ քաղաքական հարցերին անդրադառնալ, որոշել եմ մի որոշ ժամանակ քննարկել հասարակական-հոգեբանական հարցեր։ Էս անգամ էլ մտածում էի մեր հայ աղջիկների մասին։ Ավելի կոնկրետ, այն չափորոշիչների, որոնք էլ ավելի գրավիչ ու հետաքրքիր կարող են դարձնել ինչ որ աղջկա ինձ համար, բացի արտաքին տվյալներից։

Գաղտնիք չի, որ գոյություն ունի հայ աղջկա կերպարի մի արխիտիպային կարծրատիպ, որին բնորոշ է զուսպ, համեստ ու հեզ բնավորությունը։ Ինքնին այս կարծրատիպի մեջ ոչ մի վատ բան չկա, սակայն ինչպես և շատ այլ հարցերում, այստեղ ևս տեղ է գտել կարծրատիպի ծայրահեղացում հասարակության մեջ։ Մասնավորապես, կա մի քանի հանգամանք, որոնց արժի անդրադառնալ։ (ավելին …)


Նենցա ստացվել, որ էս քանի օրա նորից ահագին սկսել եմ մտածել մեր հասարակական կայնքի որոշ նյուանսների մասին, մասնավորապես աղջիկ-տղա փոխհարաբերությունների մասին։ Ասեմ, որ առհասարակ, բավականին հետաքրքիր թեմայա, որովհետև տալիսա վերլուծության լայն հորիզոն ու համեմատականներ անցկացնելու մեծ դիապազոն։ Ուզում եմ քննարկել «Ընկերություն» ասվածը. ի՞նչ է դա նշանակում, ի՞նչ գործառույթներ է իրականացնում, ո՞րն է դրա նպատակը, արդյո՞ք ակտուալ է «ընկերություն» ասվածի արդի ընկալումը մեր հասարակությունում։ Եկեք քննարկենք նշված կետերը։ (ավելին …)


Սրանից մի տարի առաջ, երբ դեռ blog.armenianherald.com պրոեկտն էինք անում, մի անգամ որոշեցի հարցազրույց մերցնել մի մարմնավաճառից։ Ասեմ, որ բավականին բարդ էր գտնել մեկին ով կհամաձայնվեր խոսել այս թեմայից ու քիչ թե շատ դիտարժան բան կասեր, սակայն բախտս բերեց երևի ու ես առնչություն ունեցա մի գիշերային թիթեռնիկի հետ, ով համաձայնվեց պատմել իր պատմությունը։

Հարցազրույցը արդեն տարուց ավել է ինչ իմ դիկտաֆոնի մեջ էր, բայց այդպես էլ չէի հրապարակել, իսկ այսօր որոշեցի չալարել ու անել դա։ Հերոսուհու անունը փոխված է հասկանալի պատճառներով ու նրա հավաստմամբ, նա հարցազրույցը տալուց ընդամնեը 2 ամիս առաջ էր սկսել զբաղվել մարմնավաճառությամբ։ Արմինկան բարետես աղջիկ էր՝ բավականին կրթված ու հումորով, նրա հայրական կողմը Ուկրաինայից է, իսկ մայրականը՝ Հայաստանից։ Մնացածը ստորև. (ավելին …)


Քեռուս տղան ինձանից 16 տարի փոքր է և ես հաճախ առիթ եմ ունենում համեմատականներ անցկացնելու այօրվա երեխաների մանկության և իմ սերնդի մանկության միջև։ Տարբերությունները բազմաթիվ են, երբեմն ինձ թվում է, որ միակ նմանությունը թերևս կայանում է նրանում, որ մանկության տարիներին մենք էլ երեխա ենք եղել։ Ուզում եմ մասնավորապես խոսել այնպիսի մի առանցքային երևույթի մասին, ինչպիսին խաղն է։

Խաղը մարդու կենսագործունեության մեջ առանցքային տեղ է զբաղեցնում։ Հատկապես մանկության տարիներին մադու անձի ձևավորումը մեծապես կապված է խաղային պրոցեսսների հետ, որովհետև երեխան խաղալու միջոցով ճանչում է արտաքին աշխարհը ու իր վրա փորձում է տարբեր սոցիալական դերեր։ Սակայն չեմ ուզում այս գրառումը վերածել տարիքային հոգեբանության ձանձրալի լեկցիայի։ Փոխարենը, եկեք հիշենք ինչ խաղեր էինք մենք խաղում երբ երեխա էինք։ (ավելին …)


Երեկվանից http://www.blognews.am-ում բուռն քննարկումներ են ծավալվում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատարագի ժամանակ հնչեցրած կոչի վերաբերյալ։ Ուզում եմ հակիրճ անդրադարձ կատարել, որով ի ցույց կդենմ իմ տեսակետը և որպես ՀՀ քաղաքացի, և որպես կնքված քրիստոնյա, և որպես տվյալ կայքի գործունեության համար պատասխանատվություն կրող մարդ։
Հարգելի ու ոչ հարգելի քննադատներ, ո՞վ է ասել, որ Հայ Առաքելական Եկեղեցին՝ ի դեմս Կաթողիկոսի, իրավունք չունի կրոնական հարցերից զատ այլ թեմաների անդրադառնալու, առավել ևս, որ նմանատիպ հայտարարություններ իրենց երկրներում արել և անում են նաև այլ հոգևոր առաջնորդներ՝ Հռոմի Պապը, Ռուսաստանի Պատրիարքը, Ղպտական Եկեղեցու Պատրիարքը և այլոք։ Որքան էլ դա ոմանց դուր չգա, բայց մեր եկեղեցին զուտ կրոնական կառույց չէ, այն հանդիսանում է մեր ազգի ու պետականության ողնաշարն ու հիմքը, ուստի շատ բնական է, երբ երկրի հոգևոր առաջնորդը կարևորում և հայտարարություն է անում ազգի և պետականության համար առանցքային դեր խաղացող ընտրությունների վերաբերյալ։ Առավել ևս, որ տվյալ հայտարարության մեջ չկար քարոզչության նշույլ անգամ։ Կաթողիկոսն ուղղակի ընդգծեց ընտրությունների կարևորությունը, իսկ կոչի իմաստը նրանում էր, որ թե´ ժողովուրդը, թե´ իշխանությունները ևս գիտակցեն դրանց կարևորությունը։ (ավելին …)


Այո-այո սիրելիներս, ուզում եք ընդունեք, ուզում եք՝ ոչ, բայց գրեթե բոլոր այն երևույթները, որոնցից դուք այդքան բողոքում եք ու որոնցում մեղադրում եք մեզ՝ հայ տղաներիս իրականում ստեղծում եք հենց դու։ Ասեմ ավելին, եթե տղաների մտածելակերպը տարեցտարի զարգացում է ապրում ու գնալով դուրս է գալիս կլիշեացված սահմաններից ու ձևակերպումներից, ապա աղջիկների մոտ միակ փոփոխությունը կայանում է կլիշեների քանակի ավելացմամբ ու դրանցից բխող վարվեցողության բազմազանեցմամբ։

Սկսենք ամենատարածված մեղադրանքից, որը վերագրվում է տղաներիս՝ քյարթությունից։ Նախ, սահմանեմ, թե ինչ եմ ես հասկանում քյարթու ասելվ. քյարթուն ըստ իս նշանակում հին, ռեգրեսսիվ մտածելակերպով մարդ, ում վարքն ու գործունեությունը գրեթե ամբողջությամբ պայմանավորված է արհեստական ու տարօրինակ չափանիշներ ու չափորոշիչներ բավարարելու ձգտումով, իսկ արգումենտատիվ բազան հիմնականում կարծրատիպային է։ Ուղղեք ինձ եթե սխալվում եմ, բայց մեր օրերում ավելի շատ կտեսնես աղջիկների, որոնց մոտ գործում է «եթե Սենցա արել/անում/մտածում/, ապա ինքը քյառթա/զարգացածա/հայա/հայ չի…» պրիմիտիվ եզրահանգումներով հագեցած մտածելլակերպ։ (ավելին …)