Posts Tagged ‘Արցախ’


Այսօր մի խիստ ուշագրավ հոդված կարդացի «Հրապարակ» թերթում, որտեղ հեղինակը փորձում էր տրամաբանական ու անտրամաբանական փաստարկներով հիմնավորեր, որ խիստ վտանգավոր ու պատերազմի հերոսին ոչ վայելուչ հայեցակարգ է որդեգրել արցախի հերոս, պաշտոնաթղ գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը՝ Արցախի նախագահական ընտրությունների մասնակցության կոնտեքստում։ Չգիտեմ ում համար ոնց, բայց իմ համար ՀԱԿ-ական մամուլը յուրահատուկ ինդիկատորի դեր է խաղում, հատկապես, եթե խոսքը գնում է արտաքին ու կիսաներքին քաղաքականության հարցերում. ինչը իրենք քլնգում են, որպես կանոն լավ բան է լինում։ Հիմա կիսվեմ տվյալ հոդվածի մի քանի նյուանսներով ու իմ նկատառումներով։ (ավելին …)


Այնպես է ստացվել, որ ես ժամանակին զինվորական ծառայությունս անցել եմ ԼՂՀ ՊԲում, կամ ինչպես ժողովուրդն է ասում` “Ղարաբաղի բանակում”, իսկ փոքր ախպերս` ՀՀ ԶՈւ ԲԿներում, կամ ինչպես ժողովուրդն է ասում “Հայաստանի բանակում”: Ի սկզբանե սխալ եմ համարում նման բաժանումը, որովհետև անկասկած Հայաստանի բանակը այս երկուսի միասնությունն է: Այնուամենայնիվ, ցանկանում եմ այս գրառմանս մեջ անցկացնել համեմատականներ, ելնելով սեփական դիտարկումներիցս, կարծում եմ Ձեզ էլ հետաքրքիր կլինի:

1. Առաջին չափանիշը, որին կուզենայի անդրադառնալ` մարտական պատրաստվածությունն ու բարոյահոգեբանական վիճակն է: Թերևս (ավելին …)