Posts Tagged ‘քլնգում’


Ժողովուրդ ջան, անպայման նայեք այս ֆիլմը, որի հեղինակը սկանդալային համբավ ունեցող Մայքլ Մուրն է։ Երբ Ֆարենհայթ 9/11 լույս տեսավ, դրա ցուցադրություններն անմջապես արգելվեցին ԱՄՆ տարածքում, որովհետև ֆիլմում բարձրացվում են այնպիսի սուր հարցեր՝ ուղղված ԱՄՆ իշխանություններին, որ այն կարող էր իրոք խամանակին լուրջ խնդիրներ առաջացնել ԱՄՆ-ում։

Այժմ, երբ ԱՄՆ-ը բարով խերով մշակել է իր հասարակության ուղեղները և ցանկացած տեսակետի, որը չի համնկնում պաշտոնական տարբերակի հետ ինքնաբերաբար կպցվում է կոնսպիրոլոգիա պիտակը, ֆիլմն այլևս այդքան չի հիշվում։ Մի խոսքով, դիտեք ու դատեք։ Ես որ հավատում եմ փաստարկների մեծ մասին։ (ավելին …)


Մաշտոցի պուրակի էպոպեան իր բոլոր դրական կողմերով ունեցավ նաև մի շարք բացասական հետևանքներ, որոնցից մեկի մասին էլ կխոսեմ ստորև։ Մասնավորապես, ուզում եմ անդրադառնալ ինչ որ նոր «մոդայիկ» տենդենցի, երբ ով չի ալարում արդեն մի այլ կարգի թույն ակտիվիստ դեմք, ակտիվ ցուցարար ու ոչ համակարգային ընդդիմադիր/հեղափոխական ա պատկերացնում։ Իրականում որքան մարդ կա, այնքան էլ պատճառ ու դրդապատաճառ կա, յադ իսկ պատճառով չեմ ուզում, որ տպավորություն ստեղծվի, թե բոլորին բերեցի ու մի մակարդակի վրա դրեցի։  (ավելին …)


Երե էնքան հոգնած էի, որ ի վիճակի չէի անդրչադառնալու Հարսնաքարի միջադեպերին, բայց էսօր անպայման ուզում եմ անել դա, քանի որ զգում եմ, որ ոնց որ թե նախոր գրառումներիս որոշ կանխագուշակումներ և մտավախությունների իրականանում են, բայց սկսենք հենց սկզբից ու սկզբնապատճառից։

Բախում կարող էր ընդհանրապես չլիներ, եթե երկուստեք չլինեին սադրիչներ ու հիմարներ։ Նախ, ամենամեծ մեղավորը երեկվա բախման մեջ հենց Նեմեցն է։ Ես չեմ հասկանում, թե որ օրգանով պետք է մտած մարդը, որ իմանալով, թե ինչպես է տրամադրված իր հանդեպ հասարակությունը, իմանալով, որ այդ օրը սպանված բժշկի մահվան յոթն է, իմանալով, որ տեղի է ունենալու մոմավառություն Հարսնաքքարի դիմաց, էլի գա ու խցկվի հենց էդ Հարսնաքարը։ Մի՞թե Նեմեցը չէր հասկանում, որ առանց իր լուսավոոր կերպարի ներկայությն էլ կրքերը շիկանալու էին։ Ու առավել ևս, մի՞թե Նեմեցը չհասկացավ, որ ՉԻ ԿԱՐԵԼԻ օրենք խախտել, առավել ևս իրեն, առաավել ևս հիմա, առավել ևս մարդ ծեծելո/խփելով, առավել ևս հարյուրավոր մարդկանց աչքի առաջ։ (ավելին …)


Ժող, մի հատ նենց բոմբած հարցազրույց եմ կարդացել 1in.am-ում ամենայն հայոց Չակ Նորրիս՝ Գոռ Վարդանյանի կատարմամբ, որ պարզապես չեմ կարա չմեջբերեմ դրա ամենավեհ մտքերը։ՃՃՃՃ

«Մարտի 1-ին մարդկանց ամբոխ էր հավաքված, ովքեր ուղղորդվում էին մի ուժից, ես մարտի 1-ի հետ կապված մեղադրում եմ Լևոն Տեր-Պետրոսյանին, քանի որ նա կարող էր գալ, կանգնել և կանխել, և սա նրան ավելի մեծ համբավ կբերեր: Քաղաքը ավերեցին, ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանը չեկավ, չկանխեց, միայն նա կարող էր գալ, կանխել, նա իմ աչքից ընկել է: Ես նրան որպես առաջին նախագահ շատ հարգում էի, բայց այս քայլով նա ահագին ընկավ իմ աչքից»:

«Ասում ենք՝ ժողովրդին ծեծում են, կրակում են, բայց նույն ժողովուրդը մեծամասամբ գյուղերից եկած նարկամաններ էին, ես նրանց դեմքով եմ ճանաչում: Խորհուրդ կտամ նայեք միտինգավորների կոշիկներին…»:

«Ռոբերտ Քոչարյանն այդ ժամանակ պատասխանատու էր երկրի անվտանգության համար, քաղաքի կարգ ու կանոնի համար»։ (ավելին …)


Նոր բուռն բանավեճի մեջ էինք մեր երեխեքով, իսկ քննարկման թեման ընդունելության քննություններն էին։ Մասնավորապես, ինձ փորձում էին համոզել, որ նոր թեսթային համագարգը անհամեմատ ավելի բարդ է քան մինչ այդ եղած քննական մեխանիզմը։ Սաղ հարցը նրանում է, որ ես երկու եղանակով էլ հանձնել եմ ընդունելության քննություններ՝ 2004-ին և 2009-ին ու կարող եմ ռեալ փորձովս համեմատություններ անել։ Սկզբում կանեմ համեմատությունները, հետո ավելի կխորանամ բուն խնդրի մեջ։

Նախ, եթե 2004-ին ես դեռ նոր էի ավարտել դպրոցս ու առանց պատրաստվելու կարողացա 35 բալ հավաքել ընդունելության երեք քննությունների արդյունքում, ապա 2009-ին ես արդեն 5 տարի է ինչ ավարտել էի դպրոցս ու բնավ ժամանակ չէի ունեցել նորից վերհիշել սովորածս, սակայն արդեն թեստային համակարգով քննվելով ես հավաքեցի 42.5 բալ, ըստ այդմ զբաղեցնելով իմ ֆակուլտետի դիմորդների ցուցակում երկրորդ տեղը։ (ավելին …)


Հազիվ մոռացել էինք Պուտինի ակումբների պատմությունը ու թվում էր թե էլ երբեք մեր տեղակատվական դաշտում առիթ չի լինի հիշատակել Մեդվեդևի մեդալակիր, հայ-ռուսական բարեկամության ջատագով, ու ընդհանրապես՝ գիգանտ միսլի ու ատեց առմյանսկոյ դեմոկռատիի հանդիսացող Անդրանիկ Նիկողոսյանի անունը, մեկ էլ հոոոոոպ…պատմեմ սկզբից։

Ուրեմն ժող ջան, նենցա ստացվել, որ մի երկու անգամ մասնակցել եմ ԱՊՀ մասշտաբի երիտասարդական ծրագրերի ու քիչ թե շատ իրազեկ եմ այս ոլորտի անցուդարձից, ինչպես նաև ներգրավված կազմակերպություններից, առանցքային անհատներից, ինչպես նաև ակնկալվող նախաձեռնություններից ու ծրագրերից։ Հիմա էս տարվա սկսից ռուսները ոտ ու ձեռ ընկած ուզում են համամիութենական երիտասարդական կազմակերպություն հիմնադրեն, այդ թվում նաև երիտասարդական պառլամենտ։ Պռոեկտը դեռ նախագծման փուլում է ու կյանքի կկոչվի աշնանը մոտ։ Համենայն դեպս բոլորն այսպես գիտեին, մինչև երեկ ֆեյսբուքում ԱՊՀ երիտասարդական խմբերից մեկում բուռն քննարկումներ չծավալվեցին չարաբաստիկ Նիկողոսյանի ու իր՝ ոչ պակաս չարաբաստիկ օգնական, ոմն Արարատ Ստեփանյանը (վերջինիս անունը արծարծվում էր դեռ Պուտինյան ակումբների պատմության ժամանակ)։ (ավելին …)


Նկատե՞լ եք, որ հատկապես սոցիալական ցանցերում վերջին շրջանում բավականին մեծ քաղաքական ակտիվություն են դրսևորում մեր շոուբիզնեսյան բոմոնդի մի շարք ներկայացուցիչներ ու եթե չհաշվենք Շուշան Պետրոսյանին, ապա նշածներս որպես կանոն թունդ ընդդիմադիրների կեցվածք են ընդունել։ Ինքը երևույթը ինքնին վատ չէ, եթե դիտարկումենք համաշխարհային պրակտիկայի տեսակետից, ոչ էլ առավել ևս նոր, սակայն եկեք հասկանանք այս երևույթի առաջացման մոտիվներն ու դրա

Շատերից եմ լսել զարմանք, թե իրենք ինչի են սենց խառնվել, կողքից նայողը կկարծի, թե «ավազակապետությունից» ամենաշատը իրեն են տուժել, այնինչ, որպես կանոն գործ ունենք բավականին բարեկեցիկ կյանք ու դինամիկ զարգացող կարիերա ունեցող մարդկանց հետ, ովքեր ըստ էության բողոքելու տեղ էլ չունեն։ Վերլուծենք, թե որտեղից են իրենք գալիս, ինչի է նրանց ձգում ընդդիմադիրի դերը և ինչու են նրանցից ոմանք զբաղված ընդդիմադիր ակտիվ հռետորիկայով։ (ավելին …)


Ժողովուրդը շատ բան կարող է հանդուրժել, շատ բանի հետ համակերպվել, քանի որ բաղկցած է մարդ անատներից, որոնցից յուրաքանչյուրն էլ օժտված է ադապտցավելու քիչ թե շատ զարգացած ունակությամբ։ Բայց գրեթե յուրաքանչյուր անհատ ունի նաև իր արժանապատվության զգացման շեմը, որի տևական ոտնահարումը կարող է անգամ ամենալուռ ու ամենախեղճ մարդուն էլ մի պահ գազազեցնի, էլ չասեմ ժողովրդի մասին։

Հասարակությունը դեռ եռումա Նեմեցի հերոսություններից, դեռ չի մոռացել փակ շուկայի ապականման պատմությունը, իսկ Սամվել Ալեքսանյանը շատպեց էսօրվա ԱԺ նիստից հետո ունեցած իր ճեպազրույցում ևս մեկ անգամ ապացուցել, որ իր նման ցինիկ հանրապետությունում դժվար է գտնել ու որ ինքը խորապես թքած ունի հանրասյին կարծիքի վրա էլ, հանրության վրա էլ, ժողովրդի վրա էլ։ Ես այլ կերպ չեմ կարողանում մեկնաբանել նրա պահվածքը, երբ նա դեռ նախընտրական քարոզարշավից չի հրաժարվում իր չօլիգարխ լինելու մասին հումորից հերիք չի, հիմա էլ դա պարբերաբար թարմացնումա նորանոր տափակ հավելվածներով։ (ավելին …)


Մինչ մենք տարված էին տարբեր ներքին ու արտաքին հասարակական ու քաղաքական, սպորտային ու մշակությին իրադարձություններրով,  աշխարհում և Հայաստանում նույնարմատ ու հույժ կարևոր գործընթաց է զարգանում ու գնալով ակնհայտ դառնում, որը ասես չի նկատվում, կամ եթե նկատվում է, ապա չի գիտակցվում հասարակության լայն շերտերի մեջ։ Թե վերջին ամսվա ներհայաստանյան զարգացումները, թե աշխարհում ծավալված իրադարձությունները հստակ ցույց տվեցին, թե ինչ աստիճան են իրենց սպառել լիբերտարիանական արժեքներու ու շատերի մոտ պաշտանմունքի առարկա դարձած ժողովրդավարության գաղափարը։ Սկսենք մեզանից, վերջացնենք համաշխարհային թրենդով։ (ավելին …)


Ուրեմն ժողովուրդ ջան, ցանկացած պետությունում կան առանցքային նախարարություններ, որոնց գործառույթները գերակայում են այլ նախարարությունների գործառույթներին։ Հայաստանում նման կարգավիճակ ունեն Պաշտպանության Նախարարությունը, Արտակարգ Իրավիճակների Նախարարությունը և Արտաքին Գործերի Նախարարությունը։ Վերջին օրերի իրադարձությունները հստակ մատնանշեցին մի քանի փաստեր։

Մենք կարող ենք հպարտ լինել մեր բանակով, որը ոչ միայն կարողանում է անառիկ պահել մեր սահմանները, այլև պատժել ադրբեջանցիներին։ ԱԻ նախարարության մասին բան չեմ կարող ասել, տա Աստված առիթ չլինի, որպեսզի մեր փրկարարները գործով ապացուցեն իրենց պրոֆեսսիոնալիզմը, իսկ այ մեր Արտաքին Գործերի Նախարարությունը դրսևորեց և շարունակում է դրսևորել իրեն այնպես, որ մարդու զզվելա գալիս։ Ընդ որում, ԱԳՆ-ի որդեգրած էս գործելաոճը այն աստիճան վտնգավորա ու աղետալի, որ մոտս տպավորություն կա, որ դրա դեմ ևս պետք է պայքարի մեր բանակը, հակառակ դեպքում, էդ արհավիրքից մեզ պետք է փրկեն փրկարարները։  (ավելին …)