Posts Tagged ‘ՕԵԿ’


Բա´, ժող ջան, Հայաստանը ցնծումա։ Ամսի 20-ին կայանալու է տիեզերական մասշտաբի իրադարձություն, որին շատերն էին անհամբեր սպասում՝ հՕրինած Երկիր Կուսակցության 15 ամյակին նվիրված միջոցառում։ Ինքն էլ ոչ թե կակոյ նիբուձ կառավարության դահլիճում կամ Աերրացիայի օբյեկտներից մեկում, այլ Մարզահամերգային համալիրում։ Չեք պատկերացնի, բայց նախատեսվում է 15000 (!!!) ՕԵԿ-ականների մասնակցություն։
Դե հայկական ավանդույթները պահպանելով, որոշել են յոթն ու քառսունքը մի օր անել ու ձեռի հետ էդ օրա կհրապարակեն նաև համամասնական ու մեծամասնական ընտրացուցակները։ Ես ինձ չեմ ների, եթե չկարողանամ ընդգրկվել այս բաղձալի իրադարձության հանդիսատեսների ցուցակու ու անգամ պատրաստ եմ հրաժարվել էն 2 բանկա ջեմից, որ ըստ որոշ տեղեկությունների ՕԵԿ-ը բաժանում էր՝ ընտրազանգավքին սիրաշահելու համար։ (ավելին …)


Ի սկզբանե մանրամասնեմ, որ խոսքը վերաբերում է ոչ թե շարքային կուսակցականների կամ նրանց, ովքեր անկեղծորեն հավատում են ՕԵԿին (եթե այդպիսիք դեռ մնացել են): Սակայան զարմանալու բան չկա, որ ՕԵԿ-ը կապուտ եղավ: Ճիշտ է, ատելով ատում եմ ԼՏՊ-ին, երբեք չեմ համակրել ՀԱԿ-ին, բայց համաձայնվեք, դավաճանությունը, էն էլ էդ աստիճանի ցինիկական դավաճանությունը երբեք չի ներվում: (ավելին …)