Posts Tagged ‘Իրան’


Որքան է զավեշտալի հնչի ոմանց համար, բայց Իրանը պատրաստվում է իսրայելա-ամերիկյան հավանական ներխուժման դեպքում, իր ախոյանների մարտական ուղղաթիռների դեմ պայքարել նաև հրացաններով։ Խոսքը խոշոր տրամաչափի (14.5մմ տրամաչափի) Shaher դիպուկահար հրացանի մասին է, որը Իրանի ռազմական արդյունաբերությունը հանրությանը ներակայացրեց բոլորովին վերջերս։ Ռազմական փորձագետների կարծիքով, այս հայտարարությունը ամենևին էլ զուրկ չէ հիմնավորվածությունից։ Օրինակ լիովին ռեալ է խոցել ամերիկյան հիմնական մարտական ուղղաթիռ համարվող «Ապաչները»՝ խոցելի տեղերը իմանալու դեպքում։ Սա ուղակի տեսական հավանականություն չի, Իրաքյան 2-րդ պատերազմի ժամանակ, իրաքցի մի աշխարհազորային վայր էր գցել Ապաչը 19-րդ դարի վերջում արտադրված հրացանի կրակոցով։ (ավելին …)


Սիրիան դեռ հորով-մորով չարած «քաղաքակիրթ» աշխարհը արդեն անցել է Իրանի դեմ տեղեկատվական դիվերսիաների, ինչես նաև պարարտ հող նախապատրաստելուն, որ վաղը-մյուս օրը հերթական «արդարացի» պատերազմը սանձարձակի հերթական երկրի դեմ։ Նորություն չէր, որ ՄԱԿ-ը վաղուց արդեն վերածվել գրեթե ոչինչ չանող ու չովոշող կառույցի, բայց բավականին նոր երևույթ է, երբ ՄԱԿ-ը բացեյբաց օգտագործվում է, որպես տեղեկատվական պատերազմում օգտագործվող միջոց։ (ավելին …)