Posts Tagged ‘ՀԱԿ’


Երբ լսում ես մեր ՀԱԿ-ական կարկառուն մեգատնտեսագետների, մեգաքաղաքագետների, մեգաակտիվիստների, մեգագործիչների ու այլ մեգաների ելույթները, քիչ է մնում մտածես, որ այս մարդիկ իրականում ոչ այն մարդիկ էին, ովքեր բարով խերով երկրի հերն անիծեցին 90ականներին, ոչ էլ այն մարդիկ են, ում մանկությունը/պատանեկությունը հենց այդ ժամանակաշրջանում է անցել։ Հասել են նրան, որ կապիտուլյանտ ու պանիկյոռ Լևոնին արդեն մեծագույն զորավար են սարքում, առանց որի անմիջական մասնակցության չի մշակվել ու իրականացվել և ոչ մի ռազմական օպերացիա Արցախյան ազատամարտի տարիներին, իսկ հենց խոսում ես մթից, ցրտից ու տնտեսական ճգնաժամից, ապա միանգամից մատնանշում են պատերազմը։ Լավ, պատերազմը հասկացանք, այս անգամ կանդրադառնամ տնտեսական քաղաքականությանը, որը վարվում էր արդեն պարետազմից հետո, տեսնեմ դրան ի՞նչ պետք է ասեն։ (ավելին …)


Մաշտոցի պուրակի էպոպեան իր բոլոր դրական կողմերով ունեցավ նաև մի շարք բացասական հետևանքներ, որոնցից մեկի մասին էլ կխոսեմ ստորև։ Մասնավորապես, ուզում եմ անդրադառնալ ինչ որ նոր «մոդայիկ» տենդենցի, երբ ով չի ալարում արդեն մի այլ կարգի թույն ակտիվիստ դեմք, ակտիվ ցուցարար ու ոչ համակարգային ընդդիմադիր/հեղափոխական ա պատկերացնում։ Իրականում որքան մարդ կա, այնքան էլ պատճառ ու դրդապատաճառ կա, յադ իսկ պատճառով չեմ ուզում, որ տպավորություն ստեղծվի, թե բոլորին բերեցի ու մի մակարդակի վրա դրեցի։  (ավելին …)


Գիտե՞ք, ես երեկ ի սրտե ուրախացա, երբ իմացա, որ Հայրապետյանը վայր է դրել մանդատից հրաժարվել է։ Ուրախության էյֆորիայից հետո եկավ բավարարվածության ու արդարության հաղթանակի զգացումը, իսկ հետո էլ՝ ունակությունը սթափ ու առանց էմոցիաների դատողություններ ու վերլուծություններ անելու ունակությունը՝ տվյալ թեմայի շուրջ։ Ու հենց էդ վերլուծություններն ու դատողությունները սկսեցի անել, մոտս միանգամից որոշակի հարցեր ծագեցին ու դիտարկումներ, նամանավանդ, հաշվի առնելով դրան հետևած հասարակական արձագանքների բազմազանությունն, իսկ որոշ դեպքերում էլ՝ «բազմազանությունը»։ (ավելին …)


Նկատե՞լ եք, որ հատկապես սոցիալական ցանցերում վերջին շրջանում բավականին մեծ քաղաքական ակտիվություն են դրսևորում մեր շոուբիզնեսյան բոմոնդի մի շարք ներկայացուցիչներ ու եթե չհաշվենք Շուշան Պետրոսյանին, ապա նշածներս որպես կանոն թունդ ընդդիմադիրների կեցվածք են ընդունել։ Ինքը երևույթը ինքնին վատ չէ, եթե դիտարկումենք համաշխարհային պրակտիկայի տեսակետից, ոչ էլ առավել ևս նոր, սակայն եկեք հասկանանք այս երևույթի առաջացման մոտիվներն ու դրա

Շատերից եմ լսել զարմանք, թե իրենք ինչի են սենց խառնվել, կողքից նայողը կկարծի, թե «ավազակապետությունից» ամենաշատը իրեն են տուժել, այնինչ, որպես կանոն գործ ունենք բավականին բարեկեցիկ կյանք ու դինամիկ զարգացող կարիերա ունեցող մարդկանց հետ, ովքեր ըստ էության բողոքելու տեղ էլ չունեն։ Վերլուծենք, թե որտեղից են իրենք գալիս, ինչի է նրանց ձգում ընդդիմադիրի դերը և ինչու են նրանցից ոմանք զբաղված ընդդիմադիր ակտիվ հռետորիկայով։ (ավելին …)


Հերթական անգամ ականատես ենք լինում ՀԱԿ-ի ցանկացած տրամաբանությունից դուրս գտնվող վարքին։ առավոտվանից հետևում եմ, թե ինչ արձագանքներ է գտնում Օսկանյանի հանդեպ հարցված քրեական գործի մասին լուրը ու մի բան միանշանակ է՝ ՀԱԿ-ը նույնիսկ իր կողմնակիցներին այսպիսի մոլեռանդությամբ չէր պաշտպանում։ Ու սա այն դեպքում, երբ տարիներ շարունակ նույն Օսկանյանին նույն ՀԱԿ-ը մեղադրում էր բոլոր հնարավոր ու անհնար մեղքերի ու զանցանքների մեջ։ Ինչո՞վ է սա պայմանավորված։ (ավելին …)


Էսօր ուզում եմ անդրադառնալ իմ «սիրելի» ՀԱԿ-ի ոչ պակաս «սիրելի» համակարգող Լևոն Զուրաբյանի փառահեղ հարցազրույցին, որը նա տվել է Ազատություն ռադիոկայանին՝ մասնավորապես անդրադառնալով ՀԱԿ-ը լքող կուսակցությունների հարցին։ Կանդրադառնամ մաս-մաս՝ անելով ակնարկներ։ Դե գնացինք.

Տարակարծություններ միշտ էլ եղել են, բայց որ անհաղթահարելի տարաձայնություններ կան, որոնց պատճառով որեւէ ուժ ցանկացել է դուրս գալ ՀԱԿ-ից, դրա մասին երբեւիցե ոչ ոք չի բարձրաձայնել քաղխորհրդում: Ավելին ասեմ՝ ՀԱԿ-ից դուրս գալու որոշման մասին մենք իմացել ենք մամուլից: Մեզ հետ ոչ ոք չի խոսել, ոչ ոք չի զգուշացրել նման քայլի մասին. սա արդեն ինչ-որ բան նշանակում է։

Ես չեմ ցանկանում մտնել փոքր եսասիրական հարցերի քննարկման մեջ: Իրենք թող բացատրեն, թե ինչն է իրենց որոշման հիմքում ընկած։ (ավելին …)


Էսօր առավոտ բարի լույսով մի հատ զավեշտալի լուր կարդացի Haynews.am-ում։ Կհիշե՞ք, որ սրանից մի քանի օր առաջ Հայաստան էր ժամանել Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական և բարեփոխումների կուսակցության պատվիրաությունը և մի շարք հանդիպումներից հետո հայրենական կուսակցությունների ներկայացուցիչների հետ, հայտարարություն էր տարածել առ այն, որ խորհրդարանական ընտրությունները իրականում առաջընթաց կարելի է համարել ժողովրդավարացման տեսակետից։ Հիմա մի կողմ դնեմ այն հանգամանքը, որ ինձ խորապես պո բառաաբանույա Հայաստանի ժողովրդավարացման հարցը (նախ չեմ հավատում, որ տենց բան կա և հետո էլ, առավել ևս չեմ հավատում, որ Հայաստանում տենց բան կարողա լինի) ու հատկապես պո բառաբանույա, թե ինչ կարծիք ունեն դրա շուրջ տարբեր արևմտյան քաղաքական ուժեր և խմբակներ, բայց այս մի դեպքն ուրիշա։ (ավելին …)


Ես արդեն հասկացել եմ, որ եթե լևոնական մամուլում ինչ որ մի հոդվածում գրվումա «հավաստի աղբյուրներից մեզ հայտնի դարձավ», նշանակումա, որ էդ հոդվածը ոչ միայն դեզինֆորմացիայա, այլ նաև մառազմատիկ դրսևորումներով հագեցած ինչ որ մի հիմարություն։ Այ օրինակ, «Հյակական ժամանակ» թերթը գրումա.

«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի շրջապատում քննարկվում է հոկտեմբեր-նոյեմբերին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու տարբերակը։ Ըստ այդմ, Սարգսյանը սեպտեմբերին պետք է հրաժարական տա: (ավելին …)


Ահա և կայացան չարաբաստիկ խորհրդարանական ընտրությունները ու եթե կային միամիտներ, որոնք կարծում էին, որ ամսի 6-ից հետո քֆրտոցը կպակասի ու ամեն ինչ աստիճանաբար կվերադառնա իր հուները, ապա նրանք էլ արդեն հասկացան, որ չարաչար սխալվում էին։ Ամեն ինչ դեռ նոր է սկսվում, իսկ երեկվանից հետո, արդեն պտռվել են վերջին դիմակները։ Եկեք մի պահ կանգ առնենք ու հասկանանք, թե ինչ կատարվեց ու ինչ իրավիճակ է հիմա։
Նախ, խոսենք ընտրությունների լեգիտիիմությունից ու ընտրակեղծիքներից։ Միանգամից ասեմ, որ անկասկած, հիմարություն կլիներ ակնկալել բյուրեղային մաքրության ընտրություններ, սակայն եթե դիտարկենք համեմատության մեջ, այս ընտրությունները առնվազն ոչ մի չափանիշով չէին առանձնանում մնացածի ֆոնին, որպես աննախադեպ ապօրինի։ Թերևս, միայն նախընտրական քարոզրշավի ընթացքում կիրառված սև փիառի արդյունաբերական ծավալներով և վերջ։ (ավելին …)


Էս վերջին շրջանի նախընտրական թոհուբոհը, սահմանի վրայի միջադեպերը, հասարակական մանր-մունր իրադարձությունները, վեռտուներն ու ԲՏՌները մի տեսակ շեղեցին ուշադրությունս այս ընտրությունների ըստ իս գլխավոր ինտրիգից՝ Քոչարյանի ֆակտորից։ Այնինչ ահագին մտածելու բան կա, որովհետև նախընտրական վերջին շաբաթվա դրությամբ խաղաթղթերի մի մասը բացվել է, մյուս մասը կիսաբացվել, ահագին ռակիռովկեք են արվել… Մի խոսքով հիմա մի քիչ ավելի իրականությանը մոտ վերլուծություն կարելի է անել, քան քարոզարշավի սկզբին։

Նախ, ես միայն ամրապնվեցի իմ այն համոզման մեջ, որ էս սաղ նախընտրական բեմականացված ներկայացումը ռազմական լեզվով ասված՝ разведка с боем էր։ Ասել է թե, Քոչարյանը փորձում է գտնել Սարգսյանի թույլ տեղերը ու գնահատել, թե ինչքանով են դրանք թույլ իրականում ու ինչպես կարելի է օգտվել դրանից։ Սակայն նա դա անում է խիստ զգույշ ու հնարավաորինս անուղղակի, որպեսզի հարկ եղած դեպքում կարողանա միանգամից ետ քաշվի։ (ավելին …)