Posts Tagged ‘Հայաստան’


250px-Punch_Rhodes_ColossusԱյո´, սիրելի հայաստանցիներ, թող ինձ ներեն բոլոր մոլի հայրենասերները, հայրենատերերը, անկախականները, ազգայնականները, դաշնակները ու պարզապես քլնգողները, բայց մենք վաղուց արդեն բանանային ռեսպուբիլկա ենք, կամ էլ, որպես սրտներին մոտիկ ընդունողների հոգու նուրբ լարերի մաժմժանք, կարող եմ ավելի մեղմ ասել այս դառն իրականությունը. մենք բոլոր նախադրյալներն ունենք՝ բանանային ռեսպուբլիկա կոչվելու համար։

Առհասրակ, ի՞նչ է պետք այս «պատվավոր» կարգավիճակին արժանանալու համար. կիսագաղութային կարգավիճակ, երբ ավելի ուժեղ երկիրը/երկրները Քո երկրի ապագայի ԻՐԵՆՑ տեսլականն են թելադրում ու հարկ եղած դեպքում իրականացնում, չմշակված հումքի արդյունահանման ու ոչ ռեալ էկոնոմիկայի վրա հիմնաված տնտեսություն, պառակտված ու որ ամենակարևորն է՝ դեգրադացված հասարակություն՝ աղավաղված կամ բացակայող արժեհամակարգով։ Որպես սահմանման հղում կարելի է դիտարկել Օ´Հենրիի աշխատությունները, իսկ եթե այնուամենայնիվ ակադեմիական մակարդակում ուզում եք հակառակն ապացուցել, ապա բերեք հակափաստարկներ։ (ավելին …)


Շարունակելով նախորդ գրառմանս թեմատիկ շղթան, էսօր մոտս բուռն ցանկություն առաջացավ կիսվել հայրենասիրություն ասվածի մասին մտորումներովս, որովհետև առավոտվանից բավականին թեժ բանավեճերի մեջ էի հրապարակի ֆանտաններում ռուսական հիմնի պահերով։ Օրի օրի մոտս ավելի է արմատավորվում այն զգացողությունը, որ մեր հասրակության էական մասի մոտ հայրենասիրություն ասվածը նույնքան աղավաղված է, իսչքան քրիստոնեություն ասվածը ու էլի նույն խնդրին ենք դեմ առնում, երբ դեկլարատիվ ձևը, որն առաքինի է, ներքուստ դեֆորմացված է, իսկ որոշ տեղերում էլ՝ փտած։
Իմ խորին համոզմամբ, հայրենասիրությունը, ինչես ցանկացած սիրություն, պետք է դրսևորվի ոչ թե նրանով, որ դու սիրում ես քո հայրենիքը նրա համար որ ինքն ամենալավն է, վերջն է բոլոր բնագավառներում ու տիրույթներում, այլ պետք է սիրես իր ողջ առավելություններով ու թերություններով հանդերձ։ Ասել է թե «ամենալավությունը» պետք է բխի հենց քո սիրուց՝ այնքան եմ սիրում հայրենիքս, որ անգամ իր բոլոր թերություններով հանդերձ, որ ինքն իմ համար ցանկացած դեպքում ամենալավն է։ Սա իմ պատկկերացմամբ առողջ և մաքուր մոտեցումն է, բայց ցավոք, ես հաճախ այլ տեսարան եմ տեսնում, երբ մարդիկ փորձում են սիրել երկիրը՝ իրենց ստիպելով հավատալ որ ինքը ամենալավն է ու ամենալավն է, որովհետև ամեն ինչում ամենալավն է։ Սա արդեն միախառննվելով փոքր ազգերի բարդույթին տալիս է հիվանդագին արգասիքներ, երբ իբր հայրենասիրությունը բխում է իռացիոնալ դատողություններից։ (ավելին …)


Ոնց որ թե այլևս առիթ չենք ունենալու անեկդոտներ հորինելու հայկական տիեզերական ծրագրի մասին, որովհետև Հայաստանը պատրաստվում է իր առաջին արբանյակն ունենալ գեոստացիոնար ուղեծրում։ Համապատասխան համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի և «Ռոսկոսմոս» ընկերության տնօրեն Վլադիմիր Պոպովկինի հանդիպման արդյունքում։

Գագիկ Բեգլարյանը նշել է, որ հուլիսի 9-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Ակադեմիկոս Մ.Ֆ.Ռեշետնյովի անվան» Տեղեկատվական արբանյակային համակարգեր» ԲԲԸ-ի միջև ստորագրված Փոխըմբռնման հուշագրով Հայաստանը սկիզբ է դրել ՀՀ կապի և հեռուստահեռարձակման տիեզերական ապարատի ստեղծման և գեոստացիոնար կապի արբանյակային 71.4 E ուղեծրային դիրքում տեղադրման գործընթացին: Կողմերը համաձայնել են սեղմ ժամկետներում ռուսական «Գեյզեր-Տելեկոմ» ՍՊԸ-ի հետ ստորագրել պայմանագիր` նախապատրաստելու ՀՀ կապի ու հեռահաղորդակցության սեփական արբանյակի տեխնիկատնտեսական հիմնավորումը, որի արդյունքներով կքննարկվի արբանյակի ստեղծման նախագիծը: (ավելին …)


Այսօր առավոտվանից տեղեկատվություն է տարածվել, թե իբր ինչ որ անոնիմ աղբյուրներ հայտնել են, որ Հայաստան է ներթափանցել թալիբ ահաաբեկիչների մի խումբ։ Ճիշտն ասած, առաջին ռեակցիաս արտահայտվեց փռչացնելու տեսքով ու «էս ի՞նչ էշություն են հորինել», սակայն երբ կարդացի ԱԱԾ-ի ներկայացուցչի բավականին լղոզված ու ոչ «հա», ոչ «չէ» պատասխանը հարցին, թե համապատասխանու՞մ է արդյոք այս լուրը իրականությանը և համադրեցի տարածաշրջանում կատարվող պրոցեսների ու դրանց դինամիկայի հետ, մեջս մ տեսակ կասկած մտավ։ (ավելին …)


Ինչպես և կանխագուշակել էի անմիջապես Չալյանի պաշտոնանկությունից հետո, ՊՆ-ի վերին էշելոններում սկիզբ առած զտումները միայն Չալյանով չեն ավարտվի և կհետևեն այլ բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկություններ։ Հերթական գեներալը, ով վտարվել է Զինված Ուժերից, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանն է, ով զբաղեցնում էր ՀՀ ԶՈւ ԳՇ պետի (Խաչատուրովի) տեղակալի պաշտոնը։ (ավելին …)


Սաֆարովի արտահանձնմանը և ներմանը անմիջապես հետևած Օբամայի սուր արձագանքը անմիջապես բազմաթիվ և հակասական կարծիքներ առաջացրեց։ Ընդ որում, եթե առաջին օրերին, երբ հայ հասարակությունը էմոցիոնալ շոկի մեջ էր, այդ արձագանքները հիմնականում դրական էին և միայն մի քանի զգուշավոր ձայներ էին, որ զգուշորեն ակնարկում էին, որ գիտե՞ք, մի քիչ տարօրինակ է, որ ԱՄՆ նախագահը և Պետդեպարտամեենտը այս աստիճան օպերատիվ և այս աստիճան կտրուկ են արձագանքում եղածին։

Արդեն գրեթե մի շաբաթ է անցել Սաֆարովի արտահանձնումից և գնալով ավելի են շատաանում սթափ գլխով արված վերլուծություններն ու գնահատականները և գնալով ավելի է սառում մարդկանց էնտուզիազմը ԱՄՆ-ի դիրքորոշման հետ։ Աչքերներս բացվում է էլի։ Իմ աչքերը վերջնականապես բացվեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի այն հայտարարությունից հետո, որում ասվում էր, որ ԱՄՆ-ը դեռ սսպասում է Հունգարիայի և Ադրբեջաանի պարզաաբանումներին։ (ավելին …)


Առավոտ բայլուսով դեպրեսիայի մեջ ընկա, որովհետև խասյաթի համաձայն լրահոսով անցա։ Միանգամից երկու տիպիկ լուր՝ նախընտրական շրջաններին համահունչ. հարկայինը նորից որդեգրել է գեստապոյի ու ֆեոդալական վաշխառուի գործելաոճերի ինչ որ սինթեզված տարբերակ, իսկ որ հարկայինի հետ առանձնապես առնչություն չունեցողները շատ չուրախանան, աշնանից սննդաամթերքի գներն են թռնելու վերև։ Հիմա հերթով։
Հաշվի առնելով, որ կառավարությունն առանց այն էլ խնդիրներ ունի և ստիպված է եղել հաջորդ բյուջեի հաշվին ընթացիկ ծախսերն անել, մի բան էլ հայտարարվել էր, որ պետք է հարկային կատարողականության բարձրացում լինի, ու սա էլ հերիք չէ, առջևում ընտրություններ են… դե բնականաբար սա ինքնին լավ չի անդրադառնում բիզնեսի վրա, իսկ հաշվի առնելով մեր տնտեսական միջավայրի սպեցիֆիկան, ապա վստահորեն կարելի է պնդել, որ հատկապես թքելու են փոքր ու միջին բիզնեսի ներկյացուցիչները, որովհետև ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր։ Ընդ որում, ինչպես շատ ճիշտ նկատել էր «Հայկական ժամանակ» թերթը, հարկային կատարողականությունը կարելի է բարելավել զուտ տնտեսության ստվերային սեկտորը ստվերից գոնե մասամբ հանելով։ Օրինակ, երբ նայում ես Հայաստանի հարկատուների ռեյտինգը, ապա տեսնում ես, որ բոլոր օլիգարխների բիզնեսները համարյա վնասով են աշխատում, կամ էլ 0-ին մոտ եկամտով, այնինչ իրենք՝ օլիգարխները, ստաբիլ կերպով աճում և բարգավաճում են… (ավելին …)


Փաստորեն ՊՆ-ում ֆիլտրումը շարունակվում է և ըստ ամենայնի Սերգեյ Չալյանի և Վալերի Գրիգորյանի պաշտոնանկություններով բանը չի ավարտվի։ ՊՆ-ում առանձնապես չեն էլ թաաքցնում, որ դժգոհ են վերջին զորակոչի արդյունքներից, ինչի մասին հայտարարվել է պաշտոնապես և քանի որ մեր ՊՆ-ն ծեր օրիորդների ֆեդերացիան չէ, ապա սա անհետևանք չէր կարող մնալ։ Զտումները տեղ կգտնեն հատկապես բանակի այն կառույցներրում, որոնք անմիջական պատասխանատվություն են կրում զորակոչի իրականացման համար և միաժամանակ հանդիսանում են բանակի ամենակոռումպածին էլեմենտը։ Խոսքն իհարկե զինկոմիսարիատների զորահավաքային այլ կառույցների մասին է։ (ավելին …)


Օրերս էլի «Ազատ գոտում» էի ու այս անգամ քննարկվում էր կաշառակերության ու կոռուպցիայի հարցը։ Ասեմ, որ բավականին հագեցած ու հետաքրքիր բանավեճ ստացվեց, որից հետո ես իմի բերեցի իմ պատկերացումներն այս երևույթների մասին, ինչպես նաև հստակորեն ուրվագծեցի իմ մտավախությունները մեր հասարակության ապագայի վերրաբերյալ՝ տվյալ թեմայի կկոնտտեքստում։ Զ´կիսվեմ Զ´մտահաղացումներովս։
Նախ  առաջ, պետք է հստակ հասկանալ, թե ինչ է կոռուպցիան ու ինչ է կաշառակերությունը, որովհետև մեր ժողովրդի մի ստվար հատվածի համար այս երկու բառերը նույն իմաստն ունեն, ինչը միանշանակորեն չի նպաստում այն բանին, որ մեր հասարակությունը երբևիցե կարողանա առաջխաղացում ունենա այս խնդրի դեմ պայքարում։ Ուրեմն, ժողովուրդ ջա, ով տեղյակ չէ՝ իրենց ի գիտություն. կոռուպցիան դա ավելի կոմպլեքս հասկացողություն է, իսկ կաշառակերությունը կոռուպցիոն դրսևորումներից ընդամենը մեկն է, երբ նյութական հատուցման դիմաց կատարվում է դիտավորյալ խախտում՝ վարձատրողի շահերին նպաստելու նպատակով։ (ավելին …)


Էսօր առավոտվանից հայտվել եմ ֆեյսբուքահայության ուշադրության կենտրոնում, որովետև երեկվա գրառմանս տակ ծավալված քննարկումների ամբողջությունից ֆեյսբուքյան օգտատերերից մեկը չէր ալարել ու սքրինշոթ էր արել հրապարակավ գրված մեկնաբանություններից մեկը ու ընդգծելով ընդհանուր մտքից մի նախադասություն (Ես ընդհանրապես անկախության կողմնակից չեմ ու ուզում եմ Սովետը վերականգնվի) հրապարակել էր իր էջում, մի բան էլ իր կողմից «համեմելով», որ Blog News-ի խմբագրերից մեկը ԴԵՄ է անկախությանը։

Ու դուք տեսնեք իչպիսի կրքե՜ր, ինչպիսի՜ հայտարարություններ ու ռեպլիկներ այդ մտքի հեղինակկի հասցեին, հասան նրան, որ ինձ սրբապղծության մեջ մեղադրեցին (գլուխները պատով տվեցին)։ Հիմա ինչի մասին եմ ուզում խոսել ես։ Բնականաբար չեմ պատրաստվում ոչ ներողություններ խնդրել, ոչ արդարանալ, ոչ էլ առավել ևս հակադարձել։ Իրականում, այդ քննարկումներ պարզ ցույց տվեցին առկա խորը հասրակական մի խնդիր. մեր հասարակության մի շերտ կամ կտրված է իրականությունից, կամ էլ չունի էլեմենտար պատկերացում անկախություն ասվածի մասին։

Փորձեմ իմ բառերով սահմանել, թե ինչ է անկախություն ասվածը. Անկախ պետութուն ու պետականություն ունենալու համար պետական տվյալ գոյացությունը պետք է չունենա ուղղակի կախվածություն այլ պետություններից ու աշխարհաքաղաքական միավորումներից, այն աստիճանի կախվածություն, որը ստիպի տվյալ պետությանը թեկուզ երբեմն անտեսել սեփական շահերը կամ ենթարկվե դրսից եկող կարգադրություններին։
Հիմա հատուկ այն մարդկանց համար, ովքեր կարծում են, թե Արամ Մանուկյանի կարդացած լոլոն, որ անկախության հռչակագիր է կոչվում, արդեն իսկ բավարար է անկախ լինելու համար, բերեմ պարզ օրինակներ, որ դա այդպես չի։

— մենք անկախ չենք տնտեսապես, քանի որ մեր տնտեսության մեծ մասը հանդիսանում է տարբեր արտասահմանայն ընկերությունների մասնավոր սեփականության (հիմնականում Ռուսաստանի),
— մենք անկախ չենք ռեսուրսապես, քանի որ շրջանառվող ապրանքների 80 տոկոսը մենք ներկրում են ու բավական է, որպեսզի Վրաստանը փակի իր սահմանը 1 ամսով ու դա մենք մեր կաշիների վրա կզգանք, էլ չասեմ, թե ինչ կլինի, եթե ինչ ինչ պատճառներով Ռուսաստանը թարսվի հետերս, ինչպես դա եղավ Վրաստանի պարագայում
— մենք անկախ չենք աշխարհագրապես, որովհետև հանդիանում ենք անկլավ և չունենք ելք ոչ դեպի ծով, ոչ էլ տարածաշրջանում առկա որևէ լուրջ առևտրատրանսպորտային հանգույցի

— մենք անկախ չենք քաղաքականապես, այլապես մեզ չէին կանգնեցնի 94-ի Կիրովաբադի դրաասների առաջ, այլապես մեզ վրա մատ թափ չէին տա ու չէին ստիպի աղանդների օդերը բացել և այլ բազմաթիվ օրինակներ։ Ու անկախ չեն հատկապես մեր արտաքին ու ներքին քաղաքականություն կերտողները, որովհետև բոլ է պետդեպի մի մատի շարժումը, և նրանց բանկային հաշիվները կսառեցվեն աշխարհի բոլոր բանկերում։
— մեննք անկախ չենք նույնիս մշակությաին առումով, որովհետև ցավոք սրտի, վերջին քսան տարում որևէ բան այս ոլորտում էլ չի ստեղծվել, այլ անընդհատ ներկրվել է։

Ու էսքանով հանդերձ, ես ասում եմ ոչ ես նման «անկախության» կողմանկից չեմ, բայց դա չի նշանակում որ ես դեմ եմ անկախությանը ընդհանրապես, ուղղակի քաջ գիտակցում եմ, որ իրական անկախության մասին մտածելու համար մենք պետք է առնվազն մի 15 անգամ ավելի շատ բնակչություն ուենանք ու ուժեղ գաղափարա-բարոյական հենք, ինչի համար տասնամյակներ են պետք։ Իսկ որպեսզի մենք ունենանք այդ տասնամյակները ու աժել-բարգավաճելու հնարավորությունը, մենք պետք է երաշխավորված լինենք արտաքին ու ներքին վտանգներից, ինչը կարող է տալ միայն ԽՍՀՄ պես առողջ կոնգլոմերատի մաս կազմելը։
Եկանք հասանք հայրենասիրությանը։ Էսքան թերություններով հանդերձ, մեկ է, Հյաստանն իմ տունն ու հայրենիքն է ու բացի զուտ աբստրակտ բարոյական պարտքից, ես ժամանակին տվել եմ զինվորական երդում, որը պիտանելիության ժամկետ չունի ու ինչպես աղջկան կսիրեի իր ողջ թերություններով հանդերձ, այնպես էլ հայրենիքս եմ սիրում, իսկ լավ ապագայի տեսիլքը ամենքի մոտ տարբեր կարող է լինել, ինչը չեն հասկանում որոշ ֆեյսբուքահայեր, ովքեր բարբաջելով ազատության մասին, սկի ի վիճակի չեն համակերպվել դիմացինի կարծիք արտահայտելու իրավունք հետ։
Համենայն դեպս, ես գոնե գիտեմ, որ ի տարբերությունու որոշ դեմագոգների, անգամ այս արատավոր «անկախության» համար ես ավելի շատ բան արած ունեմ, քան ուղղակի ֆեյսբուքում եռագույնի և վերև պարզած բռունցքների նկարներ դնելը։ Էսքանը։