Posts Tagged ‘գովազդ’


Ես չեմ հասկանում ոչ Հ1-ի` ընդհանրապես, ոչ էլ Ազատ Գոտի հաղորդման կազմակերպիչների` մասնավորապես, տրամաբանությունը: Ինչ նպատակ են նրանք հետևում Գոռ Թամազյանին սիստեմատիկ եթեր տրամադրելով? Միթե Գոռից բացի էլ մարդ չունենք ցույց տալու? Արդյոք նրանք գիտակցում են, որ այդ կերպ վարվելով, նրանք կամա թե ակամա վարում են ապազգային քաղաքականություն: Լավ, հասկացանք, առաջին անգամ տեղյակ չէին տվյալ սուբյեկտի վարվեցողությունից կամ դիրքորոշումից: Հետո էդքան սարսափելի չի, երբ Գոռի ընդդիմախոսները Արմքոմեդիի տղերքն են, որոնք ըստ իս ադեկվատ, հումորով ու սովորական մարդիկ են, բայց երբ Գոռին բերում կանգնեցնում են հոմոսեքսուալիստի, ֆեմինիստի ու սատանիստի առջև, արդեն իսկ նպաստում են այդ երեք երևույթների պոպուլյարիզացիային: (ավելին …)


Երեկ նստած հեռուստացուց էի նայում, մեկ էլ հերթական գովազդային դադարի ժամանակ աչքովս ընկավ, որ ինչ որ գազի կաթսա են գովազդում, որը մինչև 110% ՕԳԳ ունի: Հիմա լիկբեզ չկարդամ, թե ինչու է անհնար մեր տիեզերքում որևիցե բան ճարել որ ունենա նույնիսկ 100 տոկոսանոց ՕԳԳ, որովհետև հուսով եմ ընթերցողները բոլորն էլ ունեն տարրական ֆիզիկայի տարրական գիտելիքներ, փոխարենը, եկեք վերլուծենք մեր հաշմանդամ շուկայի հաշմանդամ գովազդային տեխնոլոգիաների առանձնահատկությունները: (ավելին …)


Բարև ժողովուրդ ջան, ո՞նց եք: Ես նոր-նոր շողուլի եմ գալիս, էս հինգ օրա հիվանդ պառկած էի ու նույնիսկ համակարգչին չէի կարողանում մոտենալ, ուստի, միակ զբաղմունքս կարդալն ու հեռուստացույց նայել էր: Հիմա ուզում եմ կիսվեմ Ձեզ հետ տպավորություններովս: Չէ, առխային, գրքերի մասին չեմ պատմի, էնքան որ կասեմ, որ «Песнь Льда и Пламени» սերիայի գրքերն էի կարդում, իսկ այ տելեվիզատորի մասին կխոսամ: (ավելին …)