Գովազդ թե ուղեղների լվացում

Posted: Նոյեմբերի 4, 2011 in Uncategorized
Պիտակներ՝ , , ,

Երեկ նստած հեռուստացուց էի նայում, մեկ էլ հերթական գովազդային դադարի ժամանակ աչքովս ընկավ, որ ինչ որ գազի կաթսա են գովազդում, որը մինչև 110% ՕԳԳ ունի: Հիմա լիկբեզ չկարդամ, թե ինչու է անհնար մեր տիեզերքում որևիցե բան ճարել որ ունենա նույնիսկ 100 տոկոսանոց ՕԳԳ, որովհետև հուսով եմ ընթերցողները բոլորն էլ ունեն տարրական ֆիզիկայի տարրական գիտելիքներ, փոխարենը, եկեք վերլուծենք մեր հաշմանդամ շուկայի հաշմանդամ գովազդային տեխնոլոգիաների առանձնահատկությունները:

Հեծանիվ չեմ հայտնագործի, երբ ասեմ, որ գովազդը ի սկզբանե մի տեխնոլոգիա է, որն ուղղված է բնակչոթյան, այսինքն պոտենցիալ սպառողների գլուխները “սիրելուն”, բայց զարգացած երկրներում, որտեղ գործում են քիչ թե շատ առողջ շուկայական հարաբերություններ, որպես կանոն, նույնիսկ գլուխ սիրելուց հետևում են որոշ էթիկայի, որպեսզի հանկարծ ու հանկարծ գովազդը չվերածվի հակագովազի: Իսկ մեր մոտ արի ու տես, որ կարծես աեն ինչ արվում է, որ հենց հակագովազդ լինի:

Քննարկենք վերոնշյալ օրինակը: Համաձայնվեք, որ մի երկրում, որը դեռևս 25 տարի առաջ ուներ աշխարհի ամենաբարձր կրթական ցենզերից մեկը (եթե տեղյակ չեք` մեր ծնողների սերունդի 80 տոկոսից ավելին բարձրագույն կրթություն ունի ո ւգրեթե նույնքան էլ մեր սերունդն ունի), առնվազն տգիտության դրսևորում է այն հույսին մնալը, որ ոչ ոք գլխի չի ընկնի, որ 110% ՕԳԳ տեսականորեն էլ, պրակտիկորեն էլ անհանար է ապահովել: Հետևաբար, կամ գովազդի սցենարիստն է անգրագետ, կամ էլ մեզ` սպառողներիս մասին է այդ կարծիքին, բայց եկեք անցնենք առաջ ու քննարկենք ավելի ակնառու ոչխարություն:

Մի քանի ամիս առաջ մեր շուկա ներխուժեց համաշխարհային թռենդերից մեկը` Կոսմոպոլիտան ամսագիրը: Էհ ներխուժեց, ներխուժեց, մեզ ինչ, կհարցնեք դուք: Ասեմ ուրեմն, այս ամսագրի գովազդային քաղաքականությունը իմ ուշադրությունը գրավեց իր մաքուր ամերիկյան տուպիզմով. ամենայն հավանականությամբ սույն ամսագրի փիառշիկները, սոցիալական մոնիտորինգ անողները ու մասնագիտացված այլ խմբերը թեթև հետազոտության արդյունքում պարզել են, որ այո, մեր ազգաբնակչության զգալի տոկոսը սեքսի կարոտ է ու առհասարակ տառապում է անավարարվածությունից, բայց սա առանձին թեմա է, որի մասին դեռ կխոսեմ: Սրանք էլ մտածել են դե էտա-էտա, դավայ ամեն համարում մի հատ ուժեղ շեշտ դնենք էդ թեմատիկայի վրա: Արդյունքում, քայլում ես փողոցով ու մեկ էլ տեսնում ես, որ գովազդային պաստառի վրա Կոսմոյի շապիկն է պատկերված, որտեղ մեծ տառերով խոստանում են տալ սպառիչ տեղեկություններ տալ բոլոր Ջի կետերի,  ուժգին օրգազմների հասնելու ու այլ թեմաների շուրջ:

Գովազդը գովազդով, հարգելի ռեկլամշիկներ, մի անգամ կարելի է դիմել այս քայլին, երկու անգամ էլ, ասենք թե, երեք անգամ էլ, բայց ամեն անգամ հո նույնը չես անի: Միթե ձեր համաշխարհային հայտնիություն վայելող ամսագիրը առանց դրա բանի պետք չէ: Կամ պատկերացնում եք այն ծնողի վիճակը, ով իր մանկահասակ երեխայի հետ զբոսնելուց ստիպված է ցրել երեխայի այն անմեղ հարցը, թե “Մաաաամ/ պաաապ, իսկ Ջի կետն ինչա, բա օրգազմը ինչա”: Ասել է թե, շատ էլ, որ 3րդ աշխարհի երկիր ենք դարձել, բայց հո մարդիկ էլ 3րդ սորտի չեն: Կարելի է չէ այստեղ էլ էլեմենտառ էթիկայի հետևել ու ամեն ինչ չվերածել վուլգար ու տապոռնի գլուխսիրոցու:

Իրականում նման օրինակները անթիվ են մեր գովազդային շուկայում, հատ-հատ չես թվարկի, բայց հուսով եմ հասկացողը հասկացավ ասածիս բուն իմաստը, իսկ չհասկացողն էլ… դե ինչ ասեմ, շարունակեք փնտրել ձեր Ջի կետերը, որոնք կապահովեն 110% ՕԳԳ:

Մեկնաբանություններ
  1. Haytikoասում է՝

    Դե մաման էլ կպատասխանի Ջի Կետի մասին հարցին
    “Տղես,դե գիտես,կար իատ գիտնական `անունը Գրաֆենբերգ,ինքը հետազոտություններ կատարեց ու ապացուցեց որ կա միատ հիանալի ձև կնոջը հաճույք պատճառելու….”
    Շարունակեք ինքներդ 😀

    Like

  2. Haytikoասում է՝

    Ապեր,հաստատ ՄԳն,նույն ինքը Մեծն Գուգլը ինձանից շատ բան գիտի սիսկի-պիսկի թեմայի մասին:

    Like

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s