Posts Tagged ‘չինովնիկ’


Այն չարաբաստիկ օրվանից, երբ մեր փառապանծ չինովնիկները որոշեցին, որ էլ կանգնած ուղևորներով երթուղայիններ չպետք է լինեն, սովորական երևանցու կյանքը վերածվեց իսկական մղձավանջի ու ես բացառություն չեմ այս առումով։ Իբր շատ գոհ էինք առանց այն էլ ծանրաբեռնված տրանսպորտի աշխատանքից, հիմա էլ վերադառնում ենք 90-ականները ու պատկերը լիարժեքության համար, մենայն իշաոտնուկներով Երազներն են պակասում, մեկ էլ Պազիկները։ Արդյունքում, ես մի քանի օրվա մեջ տաքսիների վրա ծախսեցի չնախատեսված գումար, որպեսզի ոչ այնքան չուշանամ աշխատանից, այլ գոնե հասնեմ աշխատավայր։

Ու ի՞նչում է պատճառը։ Նրանում, որ ոմն դիլետանտ չինովնիկ կամ չինովնիկների խումբ իր կարճ խելքով որոշել էր կտրուկ լուծում տալ հարցին, առանց հասկանալու, որ հարցը զուտ երթուղայինների կապրիզը չի, որ կանգնած ուղևորներ են տանում և նման ռադիկալ որոշումը առնվազն վաղաժամ էր, որովհետև դրա հետևանքները, որ մենք ըմբոշխնում ենք հիմա, վերջնականապես կպարալիզեն տրանսպորտային ցանցը։ (ավելին …)


Այսօր ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որ վաղվանից հետևողակնորեն պայքարելու է երթուղային տաքսիներում կանգնած ուղևորներ փոխադրող վարորդների դեմ։ Սակայն պետք չէ շտապել ուրախանալ, որովհետև թեև ես ինքս ամեն օր բախվում եմ այս հարցին, այնուամենայնիվ, ոստիկանության նման գործողությունը՝ առանց ադեկվատ այլընտրանք առաջացնելու ոչ մի լավ բանի չի բերի։

Դատեք ինքներդ, էդ մարդիկ, որոնց մեջ ես էլ, դուք էլ մտնում եք, որ կանգնած են գնում, դա չեն անում, որովհետև իրենց հաճելի է այդ դիսկոմֆորտը, այլ նրա համար, որ դա պարզապես անհրաժեշտ է, որպես հասնեն իրենց գործի տեղը, համալսարան կամ որևէ այլ տեղ։ Իմ բախտը հարաբերականորեն բերել է, որովհետև «կանեցը» մեր տան մոտ է ու առավոտյան գործի գնալուց ես կարողանում եմ նստելու տեղ ունենալ, բայց երկու կանգառ չանցած, երթուղային տաքսիին պռնկեպռունկ լցված է լինում ուղևորներով։  (ավելին …)