Posts Tagged ‘Ընտրություններ’


Առավոտ բայլուսով դեպրեսիայի մեջ ընկա, որովհետև խասյաթի համաձայն լրահոսով անցա։ Միանգամից երկու տիպիկ լուր՝ նախընտրական շրջաններին համահունչ. հարկայինը նորից որդեգրել է գեստապոյի ու ֆեոդալական վաշխառուի գործելաոճերի ինչ որ սինթեզված տարբերակ, իսկ որ հարկայինի հետ առանձնապես առնչություն չունեցողները շատ չուրախանան, աշնանից սննդաամթերքի գներն են թռնելու վերև։ Հիմա հերթով։
Հաշվի առնելով, որ կառավարությունն առանց այն էլ խնդիրներ ունի և ստիպված է եղել հաջորդ բյուջեի հաշվին ընթացիկ ծախսերն անել, մի բան էլ հայտարարվել էր, որ պետք է հարկային կատարողականության բարձրացում լինի, ու սա էլ հերիք չէ, առջևում ընտրություններ են… դե բնականաբար սա ինքնին լավ չի անդրադառնում բիզնեսի վրա, իսկ հաշվի առնելով մեր տնտեսական միջավայրի սպեցիֆիկան, ապա վստահորեն կարելի է պնդել, որ հատկապես թքելու են փոքր ու միջին բիզնեսի ներկյացուցիչները, որովհետև ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր։ Ընդ որում, ինչպես շատ ճիշտ նկատել էր «Հայկական ժամանակ» թերթը, հարկային կատարողականությունը կարելի է բարելավել զուտ տնտեսության ստվերային սեկտորը ստվերից գոնե մասամբ հանելով։ Օրինակ, երբ նայում ես Հայաստանի հարկատուների ռեյտինգը, ապա տեսնում ես, որ բոլոր օլիգարխների բիզնեսները համարյա վնասով են աշխատում, կամ էլ 0-ին մոտ եկամտով, այնինչ իրենք՝ օլիգարխները, ստաբիլ կերպով աճում և բարգավաճում են… (ավելին …)


Այսօր մի խիստ ուշագրավ հոդված կարդացի «Հրապարակ» թերթում, որտեղ հեղինակը փորձում էր տրամաբանական ու անտրամաբանական փաստարկներով հիմնավորեր, որ խիստ վտանգավոր ու պատերազմի հերոսին ոչ վայելուչ հայեցակարգ է որդեգրել արցախի հերոս, պաշտոնաթղ գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը՝ Արցախի նախագահական ընտրությունների մասնակցության կոնտեքստում։ Չգիտեմ ում համար ոնց, բայց իմ համար ՀԱԿ-ական մամուլը յուրահատուկ ինդիկատորի դեր է խաղում, հատկապես, եթե խոսքը գնում է արտաքին ու կիսաներքին քաղաքականության հարցերում. ինչը իրենք քլնգում են, որպես կանոն լավ բան է լինում։ Հիմա կիսվեմ տվյալ հոդվածի մի քանի նյուանսներով ու իմ նկատառումներով։ (ավելին …)


Գյումրիում սեպտեմբերի 9-ին պետք է կայանան քաղաքապետի ընտրություններ ու քաղաքական միջավայրը ընտրություններին ընդառաջ գնալով շիկանում է, իսկ գյումրվա ներքաղական դաշտի նոր կոնֆիգուրացիան ավելի հստակ է ուրվագծվում։ Ընդ որում, նոր քաղաքական իրականությունում ամենա ոչ շահեկան դիրքը ներկայիս քաղաքապետ Վարդան Ղուկասյանինն է։

Խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի շռնդալից պարտության գլխավոր մեղավորն ու պատասխանատուն, ով ընտրություններից հետո խուսափում էր թե լրագրողների, թե ՀՀԿ-ի վերնախավի հետ շփումներից, հիմա իրար է խառնվել և փորձում է աջակիցներ ու հովանավորներ գտնել։ Այնպիսի տպավորություն է, որ Վարդաանիկը դեռևս հույսեր ունի պահպանել իր պաշտոնը, բայց դե զարմանալ ամեն դեպքում պետք չէ, ի վերջո վարդը թղթով գիժ է… (ավելին …)


Հենց նոր իմացա, որ ավարտվել են Սարգսյան-Ծառուկյան առանց այն էլ ձգձգված բանակցությունները, ընդ որում ավարտվել են նրանով, որ Ծառուկյանը հրաժարվել է կոալիցիա կազմել, ինչպես նաև առաջարկվող բոլոր նախագահական պորտֆելներից։ Ճիշտ է, պաշտոնական հաղորդագրություն դեռ չկա, սրա մասին հայտարարել է միայն Salq.am-ը, բայց հաշվի առնելով, որ այս լրատվամիջոցը մոտ է կանգանած հանրապետական վերնախավին, ապա ես կարծում եմ, որ կարելի է վստահել այս տեղեկատվությանը։

Ի՞նչ է նշանակում այս իրադարձությունը։ Հաշվի առնելով հետընտրական զարգացումներն ու ասեկոսեները, ինչպես նաև Քոչարյանի երկրորդ այցը Մոսկվա, կարծում եմ, որ սա ուղղակի նշան է նրա, որ Քոչարյանը որոշել է վերադառնալ քաղաքականություն։ ԲՀԿ-ն առանց այն էլ գրեթե մոնոպոլիզացրեց «ընդդիմադիրի» ամպլուան նախընտրական քարոզարշավի ընթացքում ու այն աստիճան խորացավ այդ գործընթացի մեջ, որ ընտրություններից հետո ԲՀԿ-ին մնաց երկու այլընտրանք՝ դառնալ ՕԵԿ 2, կամ էլ բռնել այն ուղին, որի մասին հիմա ենք խոսում։ (ավելին …)


Էսօր ուզում եմ անդրադառնալ իմ «սիրելի» ՀԱԿ-ի ոչ պակաս «սիրելի» համակարգող Լևոն Զուրաբյանի փառահեղ հարցազրույցին, որը նա տվել է Ազատություն ռադիոկայանին՝ մասնավորապես անդրադառնալով ՀԱԿ-ը լքող կուսակցությունների հարցին։ Կանդրադառնամ մաս-մաս՝ անելով ակնարկներ։ Դե գնացինք.

Տարակարծություններ միշտ էլ եղել են, բայց որ անհաղթահարելի տարաձայնություններ կան, որոնց պատճառով որեւէ ուժ ցանկացել է դուրս գալ ՀԱԿ-ից, դրա մասին երբեւիցե ոչ ոք չի բարձրաձայնել քաղխորհրդում: Ավելին ասեմ՝ ՀԱԿ-ից դուրս գալու որոշման մասին մենք իմացել ենք մամուլից: Մեզ հետ ոչ ոք չի խոսել, ոչ ոք չի զգուշացրել նման քայլի մասին. սա արդեն ինչ-որ բան նշանակում է։

Ես չեմ ցանկանում մտնել փոքր եսասիրական հարցերի քննարկման մեջ: Իրենք թող բացատրեն, թե ինչն է իրենց որոշման հիմքում ընկած։ (ավելին …)


Ժող ջան, իրոք զահլես գնացելա գոմիկներին քլնգելուց ու հիմա ոչ էնքան իրանց եմ քլնգելու, ինչքան մեր որոշ հեռուստաալիքների՝ գոմիկների շուրջ աժիոտաժ ստեղծելու ու ոչ պրոֆեսսիոնալիզմի համար։ Ուրեմն Հայաստանում էլ երևի մարդ չմնաց, որ չարտահայտվի էդ գեյ կլուբի պայթեցման մասին, սակայն եթե չլիներ հեռուստատեսության և ԶԼՄ-ների ֆակտորը, այդ պատմությունն արդեն մոռացված կլիներ, բայց արի ու տես, որ չէին կարա մեր որոշ լրատվամիջոցներ ձեռքներից բաց թողնեին փիառվելու նման հոյակապ հնարավորություն ու չգիտեմ, պատահականություն է, թե դիտավորություն, բայց կրակի վրա ամենաշատ յուղը լցրաց հեռուստաալիքը Կենտրոնն էր, իսկ համացանցում՝ civilnet-ը… կարծում եմ պետք չի բացաատրել, թե կոնկրետ որ քաղաքական ուժին են պատկանում այս երկու լրատվամիջոցներն էլ…

Մինչ բուն թեմային անցնելը, մի դեպք պատմեմ։ Կհիշեք, որ սրանից մի քանի ամիս առաջ, էն Գոռ Թամազյանին տարել էին Հ1-ի «Ազատ Գոտի» ու մեր ֆաշիստը նենց փառահեղ էր հանդես եկել, որ ակամայից հասարակության մի հատվածի մոտ սիմպատիիաներ էր առաջացել նրա ընդդիմախոս կողմի հանդեպ, որը եթե հիշում եք, բաղկացած էր մեղմ ասած պռո-գոմիկից, սատանիստից և ֆեմինիստկից (3 в одном էլի)։ Էդ հաղորդումից հետո քննարկվում էր մի հատ էլ հաղորդում նկարելու տարբերակը, այս անգամ հենց հոմոսեքսուալիզմի քարոզչության մասին ու որպես ընդդիմախոս կողմի թեկնածու նաև կար իմ թեկնածությունը, սակայն երկար-բարակ բանակցություններից հետո, այդ հաղորդումը չնկարահանվեց, մասավորապես ելնելով այն հանգամանքից, որ անկախ նրանից, թե ինչքանով կհաջողվի հաղորդման ընթացքում տվյալ հաղորդմանը ռո-գոմիկական կողմին, միևնույն է, եթե նրանց եթեր տրամադրվի, դա ինքնստինքյան կնպաստի նրանց լեգիտիմացիային ու էլ ավելի պոպուլյարիզացիային։ Ընդհանուր առամաբ հաամաձայն եմ նման դիրքորոշման հետ։ (ավելին …)


Էսօր առավոտ բարի լույսով մի հատ զավեշտալի լուր կարդացի Haynews.am-ում։ Կհիշե՞ք, որ սրանից մի քանի օր առաջ Հայաստան էր ժամանել Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական և բարեփոխումների կուսակցության պատվիրաությունը և մի շարք հանդիպումներից հետո հայրենական կուսակցությունների ներկայացուցիչների հետ, հայտարարություն էր տարածել առ այն, որ խորհրդարանական ընտրությունները իրականում առաջընթաց կարելի է համարել ժողովրդավարացման տեսակետից։ Հիմա մի կողմ դնեմ այն հանգամանքը, որ ինձ խորապես պո բառաաբանույա Հայաստանի ժողովրդավարացման հարցը (նախ չեմ հավատում, որ տենց բան կա և հետո էլ, առավել ևս չեմ հավատում, որ Հայաստանում տենց բան կարողա լինի) ու հատկապես պո բառաբանույա, թե ինչ կարծիք ունեն դրա շուրջ տարբեր արևմտյան քաղաքական ուժեր և խմբակներ, բայց այս մի դեպքն ուրիշա։ (ավելին …)


Ես արդեն հասկացել եմ, որ եթե լևոնական մամուլում ինչ որ մի հոդվածում գրվումա «հավաստի աղբյուրներից մեզ հայտնի դարձավ», նշանակումա, որ էդ հոդվածը ոչ միայն դեզինֆորմացիայա, այլ նաև մառազմատիկ դրսևորումներով հագեցած ինչ որ մի հիմարություն։ Այ օրինակ, «Հյակական ժամանակ» թերթը գրումա.

«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի շրջապատում քննարկվում է հոկտեմբեր-նոյեմբերին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու տարբերակը։ Ըստ այդմ, Սարգսյանը սեպտեմբերին պետք է հրաժարական տա: (ավելին …)


Երեկ, երբ ողջ ֆեյսբուքը քննարկում էր ՀԱԿ հանրաահավաքից հնչող հայտարարություններն ու կոչերը ու տարատեսակ գնահատականներ տալիս դրանց, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ևս անմասն չմնաց և արտահայտեց իր հեղինակավոր կարծիքը։ Մասնավորապես նա գրել էր.

Իմ գրասենյակում նստած լսում եմ Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքին հնչող ելույթները: Քիչ առաջ Լևոն Զուրաբյանն էր խոսում: Նա ասաց, որ այս ընտրությունները հիմնովին են կեղծվել: Ելնելով այս պահին ինձ մոտ կուտակված տեղեկություններից, պետք է ասեմ, որ, դժբախտաբար, համաձայն եմ Լևոնի հետ։ (ավելին …)


Մինչ ոմանք սուգ են անում«աննախադեպ» կեղծ ու ծախու ընտրությունների պահով, ուրիշները արդեն չամադաններն են հավաքում, որ գնան մի այլ կարգի ազատ ու արդար արտասահմանները, իսկ երրորդները ուղղակի կայֆ են բռնում դեպրեսիվ վիճակներից, ես ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանը վաղը նշում է միանգամից երկու փառահեղ տոն՝ Շուշիի ազատագրման ու Հայրենական Մեծ պատերազմում տարած փառաահեղ հաղթանակի օրը։

Իրոք չեմ հասկանում նրանց, ովքեր հերիք չի հիստերիկ վիճակներում են հայտնվել ու դեռ մի բան էլ փորձում են հիստերիկացնել կողքիններին։ Ու վայ նրան, ով փորձումա ասի, որ լավ ժողովուրդ, ինչ մի պանիկաի մեջ եք ընկել, ոնց որ պետքա կրեիք… Միանգամից սկսվումա՜… էլ ծախված, էլ պոռնիկ, էլ 5 հազար դրամանոց, էլ սերժիկական.. մի խոսքով թարախի հորդառատ գետի հորձանուտում ես հայտնվում։ Այ մարդ, նամանավանդ ուղղափառ լևոնականներ ջան, ախր հասկացեք, որ մեծ հաշվով միակ բանը, ինչի վրա ազդել են ընտրակաշառքները՝ քվեարկողների ընդհանուր թիվն է եղել։ Այո, եղել են (ավելին …)