Posts Tagged ‘քահանա’


Սրանից մի երկու օր առաջ հերթական անգամ առնչվեցի Կյանքի Խոսք աղանդի գործունեությանը: Ֆեյսբուքյան ընկերներիցս մեկն ասաց, որ իրենց կուրսից երկու աղջիկ ակտիվ քարոզում են, որ Կյանքի Խոսքը աղանդ չի, բայց հերքում են իրենց անդամակցությունը այդ աղանդին: Ինձ դա հետաքրքրեց, որովհետև մի կողմից պարզապես անհրաժեշտ էր ադեկվատ տեղեկատվություն մատուցել, մյուս կողմից էլ, ցանկացա պարզեի, թե էդ աղջիկները ուղղակի ժողովրադավարուցան արած ուղեղներ ունեն, թե հենց ԿԽից են:

Ասեմ որ, երկխոսության սկզբում, մոտս դեռ տարակուսանք կար, քանի որ ականատես եղա նոր` ինձ մինչ այդ չհանդիպած, տակտիկայի ընդդիմապոսներիս կողմից, բայց դե մենք էլ ոնց ասվումա խոտ չենք ուտում ու արդեն մի քանի մեկնաբանություններից հետո, պարզ էր, որ ոչ միայն հաճախել են հավաքների, այլև անդամներ են: Հիմա ուզում եմ ծանոթացնել Ձեզ նորահայտ թեզերին ու տակտիկային, որոնք կարող են կիրառվել ձեր նկատմամբ, եթե ընկնեք ինչ որ նման բանավեճի կամ իրավիճակի մեջ:
1. Եթե մինչ այս կար կարծրատիպ, թե ԿԽականները չեն ստում, ապա դա որերորդ անգամ ապացուցվեց, որպես կեղծ կարծրատիպ: ԿԽականները ստում են իրենց` Կյանքի Խոսքին պատկանելիության մասին, որպեսզի զրուցակցի մոտ միանգամից չմիանան հոգեբանակաան պաշտպանական մեխանիզմները և նրանց ավելի հեշտ լինի մատուցել սեփական թեզերը: Որպես վառ օրինակ հենց Անժելա Սարգսյանի հրապարակաին ժղտումից հետո, այն տեսանյութերի հայտնվելը կարելի է դիտարկել, որտեղ նա քարոզներ էր կարդում ԿԽական հավաքների համար: (ավելին …)


Երեկ ցերեկվանից Ֆեյբսբուքով կատաղի բանավեճերի մեջ էի մի շարք կասկածելի սուբյեկտների հետ ու նրանց դամ պահողների հետ: Շատերը անընդհատ բողոքում են, որ մեր եկեղեցին հարիր կերպով չի զբղվում աղանդների դեմ հակաքարոզչությամբ, չի տալիս պահանջարկ վայելող տեղեկատվություն դրա կարիքը զգացողներին: Երեկ պատահաբար հայտնաբերեցի, որ հրավիրված եմ  մի իվենթի մասնակցելու, որտեղ նաև ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Տեր Համբարձում Դանիելյանը: Ի զարմանս ինձ, գովեստի ու համաձայնության, երբեմն նույնիսկ ծայրահեղական կոչերին իրենց քանակով չէին զիջում հակաեկեղեցական լոզունգներ, որոնք անընդհատ արվում են միևնույն մարդկանց կողմից: (ավելին …)