Posts Tagged ‘մտքեր’


250px-Punch_Rhodes_ColossusԱյո´, սիրելի հայաստանցիներ, թող ինձ ներեն բոլոր մոլի հայրենասերները, հայրենատերերը, անկախականները, ազգայնականները, դաշնակները ու պարզապես քլնգողները, բայց մենք վաղուց արդեն բանանային ռեսպուբիլկա ենք, կամ էլ, որպես սրտներին մոտիկ ընդունողների հոգու նուրբ լարերի մաժմժանք, կարող եմ ավելի մեղմ ասել այս դառն իրականությունը. մենք բոլոր նախադրյալներն ունենք՝ բանանային ռեսպուբլիկա կոչվելու համար։

Առհասրակ, ի՞նչ է պետք այս «պատվավոր» կարգավիճակին արժանանալու համար. կիսագաղութային կարգավիճակ, երբ ավելի ուժեղ երկիրը/երկրները Քո երկրի ապագայի ԻՐԵՆՑ տեսլականն են թելադրում ու հարկ եղած դեպքում իրականացնում, չմշակված հումքի արդյունահանման ու ոչ ռեալ էկոնոմիկայի վրա հիմնաված տնտեսություն, պառակտված ու որ ամենակարևորն է՝ դեգրադացված հասարակություն՝ աղավաղված կամ բացակայող արժեհամակարգով։ Որպես սահմանման հղում կարելի է դիտարկել Օ´Հենրիի աշխատությունները, իսկ եթե այնուամենայնիվ ակադեմիական մակարդակում ուզում եք հակառակն ապացուցել, ապա բերեք հակափաստարկներ։ (ավելին …)


Շարունակելով նախորդ գրառմանս թեմատիկ շղթան, էսօր մոտս բուռն ցանկություն առաջացավ կիսվել հայրենասիրություն ասվածի մասին մտորումներովս, որովհետև առավոտվանից բավականին թեժ բանավեճերի մեջ էի հրապարակի ֆանտաններում ռուսական հիմնի պահերով։ Օրի օրի մոտս ավելի է արմատավորվում այն զգացողությունը, որ մեր հասրակության էական մասի մոտ հայրենասիրություն ասվածը նույնքան աղավաղված է, իսչքան քրիստոնեություն ասվածը ու էլի նույն խնդրին ենք դեմ առնում, երբ դեկլարատիվ ձևը, որն առաքինի է, ներքուստ դեֆորմացված է, իսկ որոշ տեղերում էլ՝ փտած։
Իմ խորին համոզմամբ, հայրենասիրությունը, ինչես ցանկացած սիրություն, պետք է դրսևորվի ոչ թե նրանով, որ դու սիրում ես քո հայրենիքը նրա համար որ ինքն ամենալավն է, վերջն է բոլոր բնագավառներում ու տիրույթներում, այլ պետք է սիրես իր ողջ առավելություններով ու թերություններով հանդերձ։ Ասել է թե «ամենալավությունը» պետք է բխի հենց քո սիրուց՝ այնքան եմ սիրում հայրենիքս, որ անգամ իր բոլոր թերություններով հանդերձ, որ ինքն իմ համար ցանկացած դեպքում ամենալավն է։ Սա իմ պատկկերացմամբ առողջ և մաքուր մոտեցումն է, բայց ցավոք, ես հաճախ այլ տեսարան եմ տեսնում, երբ մարդիկ փորձում են սիրել երկիրը՝ իրենց ստիպելով հավատալ որ ինքը ամենալավն է ու ամենալավն է, որովհետև ամեն ինչում ամենալավն է։ Սա արդեն միախառննվելով փոքր ազգերի բարդույթին տալիս է հիվանդագին արգասիքներ, երբ իբր հայրենասիրությունը բխում է իռացիոնալ դատողություններից։ (ավելին …)


Միանգամից մի հարձակվեք, եթե ուզում եք, Մենքը կարեի է փոխարինել «Մեր հասարակության զգալի մաս»-ով, բայց եթե մինչև վերջ անկեղծ լինենք, այնուամենայնիվ կարելի խոսել հավաքական «Մենք»-ի մասին, կամ առնվազն դրա ճնշող մեծամասնության։ Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանու, երբ ամեն ինչ փոխվում է ու թարսութշիտակ է դառնում, հասկացողությունները մուտացիայի են ենթարկվում, աստիճանաբար լղոզվում ու դժվար նշմարելի է դառնում սահմանը «լավի» ու «վատի», «բարու» ու «չարի»։ Արդյունքում, համատարած բախվում ենք մի երևույթի հետ, որը փիլիսոփայորեն բնութագրվում է հետևյալ կերպ. ձևը չի համապատասխանում պարունակությանը։

Ի՞նչ եմ ուզում ասել սրանով։ Օրերս առիթ ունեցա մասնակցելու հեռուստաբանավեճում, որտեղ ներկա էր նաև իմ կողմից շատ հարգված Կոմիտաս Վարդապետը, ով այս բանաձևը մեր կենցաղային մակարդակում համատարած հանդիպող օրինակով ի ցույց դրեց, մեջբերում եմ.
«… մենք՝ հայերս, արտաքուստ քրիստոնյա ենք, բայց ներքուստ՝ անորոշություն…»։ (ավելին …)