Posts Tagged ‘Քոչարյան’


Հենց նոր իմացա, որ ավարտվել են Սարգսյան-Ծառուկյան առանց այն էլ ձգձգված բանակցությունները, ընդ որում ավարտվել են նրանով, որ Ծառուկյանը հրաժարվել է կոալիցիա կազմել, ինչպես նաև առաջարկվող բոլոր նախագահական պորտֆելներից։ Ճիշտ է, պաշտոնական հաղորդագրություն դեռ չկա, սրա մասին հայտարարել է միայն Salq.am-ը, բայց հաշվի առնելով, որ այս լրատվամիջոցը մոտ է կանգանած հանրապետական վերնախավին, ապա ես կարծում եմ, որ կարելի է վստահել այս տեղեկատվությանը։

Ի՞նչ է նշանակում այս իրադարձությունը։ Հաշվի առնելով հետընտրական զարգացումներն ու ասեկոսեները, ինչպես նաև Քոչարյանի երկրորդ այցը Մոսկվա, կարծում եմ, որ սա ուղղակի նշան է նրա, որ Քոչարյանը որոշել է վերադառնալ քաղաքականություն։ ԲՀԿ-ն առանց այն էլ գրեթե մոնոպոլիզացրեց «ընդդիմադիրի» ամպլուան նախընտրական քարոզարշավի ընթացքում ու այն աստիճան խորացավ այդ գործընթացի մեջ, որ ընտրություններից հետո ԲՀԿ-ին մնաց երկու այլընտրանք՝ դառնալ ՕԵԿ 2, կամ էլ բռնել այն ուղին, որի մասին հիմա ենք խոսում։ (ավելին …)


Անկասկած, երեկվա գլխավոր քաղաքական իրադարձութոյւնը ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքն էր, իսկ դրա ամենահետաքրքիր մասը ԼՏՊ-ի հանգամանալից վերլուծությունն էր վերջին ամիսների առանցքային իրադարձությունների մասին։ Երբեք չեմ թաքցրել բացասական վերաբերմունքս սույն սուբյեկտի հանդեպ, սակայն, պետք է նշեմ, որ ելույթը բավականին տպավորիչ էր ինձ համար, իսկ դրանում նշված մի շարք դրույթները ինձ բավականին օբյեկտիվ թվացին։ Անդրադառնամ դրանցից ամենաէականներին, ընդ որում ուզում եմ անել դա մաքսիմալ անաչառ։  (ավելին …)