Վերլուծելով ԼՏՊ-ի ելույթը

Posted: Մարտի 2, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , , ,

Անկասկած, երեկվա գլխավոր քաղաքական իրադարձութոյւնը ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքն էր, իսկ դրա ամենահետաքրքիր մասը ԼՏՊ-ի հանգամանալից վերլուծությունն էր վերջին ամիսների առանցքային իրադարձությունների մասին։ Երբեք չեմ թաքցրել բացասական վերաբերմունքս սույն սուբյեկտի հանդեպ, սակայն, պետք է նշեմ, որ ելույթը բավականին տպավորիչ էր ինձ համար, իսկ դրանում նշված մի շարք դրույթները ինձ բավականին օբյեկտիվ թվացին։ Անդրադառնամ դրանցից ամենաէականներին, ընդ որում ուզում եմ անել դա մաքսիմալ անաչառ։ 

1. Բայց անգամ դրանից անկախ, պարզ է մեկ բան. որքան էլ մղձավանջը շարունակվի, որքան էլ բռնապետությունը երկարաձգվի, սեփական ժողովրդի արյունը թափած ոճրագործները, երբ էլ լինի, կանգնելու են արդար դատաստանի առջեւ։ Նիկոլաե Չաուշեսկուի, Էրիխ Հոնեկերի, Սադդամ Հուսեյնի, Մուամմար Կադաֆիի եւ Հոսնի Մուբարաքի թշվառ վախճանը ձեզ օրինակ։

Այս մասը թերևս ինձ համար ամենատհաճն է, որովհետև ԼՏՊ-ն կամա թե ակամա իրեն դիրքավորում է, որպես գունավոր հեղափոխական, իսկ ըստ իմ խորը համոզման, վատագույն բանը, որ կարող է պատահել Հայաստանին ու ցանկացած այլ երկրի՝ գունավոր հեղափոխություններն են, որովհետև փորձ ցույց է տալիս, որ դրանից հետո այդ երկրները դառնում են կամ կատարայլ գաղութնար, կամ էլ նրանցում ամբողջ թափով սկսվում է իրագործվել ղեկավարվող քաոսի տեսությունը։

2. Հուսանք, ուրեմն, որ շուրջ մեկ ամիս առաջ ձեռքբերված փայլուն «հաղթանակը» չնմանվի Բեռլինի (1878թ.) եւ Փարիզի (1920թ.) խաղաղության կոնֆերանսներում հայկական դիվանագիտության տարած ավելի փայլուն հաղթանակներին, որոնց հետեւանքով նախ բնաջնջվեց ողջ Արեւմտյան Հայաստանը, եւ ապա՝ կորսվեց Հայաստանի Հանրապետության տարածքի ուղիղ կեսը։ Համեմատությունը միգուցե կարող է անտեղի ու չափազանցված թվալ, բայց ահագնացող արտագաղթը, որը մասամբ հետեւանք է նշված խնդրի չկարգավորվածության, ազգային աղետի պակաս վտանգ չի պարունակում։

Էս մասով մենակ կարամ ասեմ ռիսփեքթ Լևոնին։ Առհասարակ, իր հայտարարությունները Ցեղասպաանությանը վերաբերովող հարցերում հիմնականում ինձ բավականին հասկանալի ու ընդունելի են թվում, իսկ իրա մենկաբանության վերջին մասն ուղղակի 100 տոկոսանոց դիպուկ պատմական զուգահեռներ էր։ Հերիքա նայել, թե ինչ ծաղրուծանակի առարկա դարձանք ֆրանսիայի Սահմանադրական դատարանի որոշումից հետո, որպեսզի հասկանանք, որ էս օրինագծի էպոպեայից մենք ավելի շատ տուժեցինք, քան շահեցինք։

3. Ըստ այդմ, պաշտոնական տվյալներով՝ տասը տարվա ընթացքում Հայաստանի առկա բնակչության թիվը պակասել է 131.089 մարդով։ Մամուլը բուռն արձագանքեց այս հաղորդագրությանը, բայց միեւնույն ժամանակ ստեղծեց այն թյուր տպավորությունը, թե իբր երկու մարդահամարների միջեւ ընկած ժամանակահատվածում ընդամենն այդքան մարդ է արտագաղթել Հայաստանից։ Այնինչ ակնհայտ է, որ արտագաղթի ծավալը գնահատելու համար այդ թվին պետք է գումարել նաեւ բնակչության բնական աճի թիվը, այսինքն՝ տասը տարվա ընթացքում ծնվածների եւ մահացածների թվի տարբերությունը։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2002–2011 թթ. ընթացքում Հայաստանում ծնվել է 394.497 եւ մահացել 268.370 մարդ։ Տարբերությունը կազմում է 126.127, որը գումարելով վերը նշված 131.089-ին, ստանում ենք 257.216 մարդ։ Իսկ եթե սրան էլ գումարենք նույն ժամանակահատվածում

Վրաստանից, Ռուսաստանից, Իրաքից, Իրանից, Սիրիայից եւ մանավանդ Ղարաբաղից ներգաղթած ավելի քան 20.000 հոգուն, ապա արտագաղթի իրական թիվը կկազմի շուրջ 277.000 մարդ։

Էս ուղղակի удар ниже пояаса էր։ Եթե անգամ ընդունենք, որ պաշտոնական տվյալները միանշանակ են ու բացարձակ վստահելի, էլի ստացվումա, որ բնակչության 10 տոկոսը գաղթելա 10 տարում, իսկ դա ոչ այլ ինչ է քան ազգային աղետ։ Դժվարանում եմ պատասխանել, թե որքանով է մոտ իրականությանը ԼՏՊ-ի հնչեցրած 500000 թիվը ու առավել ևս, խիստ կասկածում եմ, որ ՀԱԿ-ը երբեևից է կարող է նվազեցնել այդ ցուցանիշը, այնուամենայնիվ, թվերն անդեմ են ու անողոք։ Սենց տեմպերով 10-20 տարուց մենք պարզապես ի վիճակի չենք լինի բավարար քանակությամբ մարդ ունենալ երկրի ու պետության ֆունկցիոնալությունն ու անվտանգությունն ապահովելու համար։

Վարդան Օսկանյանն անդամագրվեց Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, ինչն ակներեւաբար բխում է կոնկրետ հաշվարկների վրա կառուցված երկուստեք շահերից։ Քաղաքական հավակնություններ ունեցող Օսկանյանին, բնականաբար, աջակից հենարան էր պետք, իսկ սոլիդ կուսակցության իմիջ ձեռքբերելու ձգտող Բարգավաճին՝ միջազգային դիվանագիտական շրջանակներում վերջինիս վայելած հեղինակությունը։ Չգիտես ինչու, սակայն, այս պարզ բացատրությունը մի կողմ թողած, դավադրության տեսության կողմնակիցները տվյալ քաղաքական գործարքի եւ ընդհանրապես Բարգավաճ Հայաստանի հետ կապված ցանկացած անցուդարձի ետեւում փորձում են տեսնել Ռոբերտ Քոչարյանի ականջները։ Դրանով նրանք, մի կողմից ժխտելով Օսկանյանի եւ Ծառուկյանի ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակությունը, նրանց հատկացնում են խրտվիլակի դերակատարություն, մյուս կողմից, Քոչարյանի ուրվականով սարսափեցնելով ժողովրդին, նպաստում են Սերժ Սարգսյանի բռնապետության ամրապնդմանը։ Ինչեւիցէ, եթե Օսկանյանի անդամագրումը Բարգավաճ Հայաստանին խորացնելու է իշխող կոալիցիայի ներսում առաջացած հակասությունները եւ նպաստելու ԲՀԿ-ի՝ որպես լիովին անկախ քաղաքական ուժի կայացմանը, ապա նրա քայլը կարելի է միայն ողջունել։

Հետաքրքիրա, էդ երբվանի՞ց ԼՏՊ-ին համաակեց այդ անհագ սերն ու լավատեսությունը ԲՀԿ-ի հանդեպ։ Ու առհասարակ, առաջին ելույթնա իրա, որտեղ սենց մի տեսակ անտարբերա Քոչարյանի կերպարի հանդերձ։ Նենց տպավորությունա, ոնց որ Քոմեդի Քլաբի «Ռաֆիկի» մասին հանրահայտ սկետչի քաղաքական ադապտացիան նայես. Кочарян уапшэ нэвиновни, чистой уады нэвиновны… չեմ ուզում խորանալ քաղաքական ինտրիգների դաշտ, ուղղակի արձանագրեմ, որ ինձ իրոք տարօրինակ թվաց ԼՏՊ դիրքորոշման նման փոփոխությունը։
Իր ելույթի մեջ ԼՏՊն նաև խոսեց երկրապահների մասին, Հրազդանի ընտրությունների մասին, ՀԱԿ-ի ընտրացուցակի, հիացմունք արտահայտեց Հայկ Գևորգյանի պատմության ժամանակ քղաքացիական ակտիվության  վերաբերյալ և այն, բայց դրանց մանրամասն չեմ անդրադառնում, որովհետևև ինձ համար էդ կետերը արդեն մեծ հետաքրքրություն չառաջացրեցին։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s