Posts Tagged ‘գիտություն’


Շարունակելով նախորդ գրառումս, թվեմ ձեզ ևս 10 հոգեբանական փաստ, որոնք հատուկ են բոլորին, բայց որոնց մասին քչերն են իմանում.


11. Դուք սահամանափակ թվով ընկերների կարող եք ունենալ
11

Անկախ նրանից, թե քանի ընկերներ ունեք Ձեր ֆեյսբուքյան էջով, իրական կյանքում ընկերների թիվը սահմանափակ է և կոչվում է հոգեբանների և մարդաբանների կողմից հորինված «Դանբարի թիվ», այսինքն, մերձ կապերի մաքսիմալ թիվը, որը կազմում է 50-150։ (ավելին …)


Ոնց որ թե այլևս առիթ չենք ունենալու անեկդոտներ հորինելու հայկական տիեզերական ծրագրի մասին, որովհետև Հայաստանը պատրաստվում է իր առաջին արբանյակն ունենալ գեոստացիոնար ուղեծրում։ Համապատասխան համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի և «Ռոսկոսմոս» ընկերության տնօրեն Վլադիմիր Պոպովկինի հանդիպման արդյունքում։

Գագիկ Բեգլարյանը նշել է, որ հուլիսի 9-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Ակադեմիկոս Մ.Ֆ.Ռեշետնյովի անվան» Տեղեկատվական արբանյակային համակարգեր» ԲԲԸ-ի միջև ստորագրված Փոխըմբռնման հուշագրով Հայաստանը սկիզբ է դրել ՀՀ կապի և հեռուստահեռարձակման տիեզերական ապարատի ստեղծման և գեոստացիոնար կապի արբանյակային 71.4 E ուղեծրային դիրքում տեղադրման գործընթացին: Կողմերը համաձայնել են սեղմ ժամկետներում ռուսական «Գեյզեր-Տելեկոմ» ՍՊԸ-ի հետ ստորագրել պայմանագիր` նախապատրաստելու ՀՀ կապի ու հեռահաղորդակցության սեփական արբանյակի տեխնիկատնտեսական հիմնավորումը, որի արդյունքներով կքննարկվի արբանյակի ստեղծման նախագիծը: (ավելին …)


Արդեն քսանմեկ տարի «անկախ»ենք, ադեն 24 տարի է ակտիվ փնովում ենք Սովետական միությունը ու անգամ հիմա, հասարակության մի ստվար զանգված համարում է, որ այն յոթանասուն տարիները, որոնց ընթացոքում մեր հայրենիքը մասն էր կազմում այժմ փլուզված այդ կայսրության, բայց որքանո՞վ է դա արդար, որքանո՞վ է դա գիտակցված, որքանո՞վ է դա արդարացված։ Եկեք մի պահ մի կողմ դնենք էմոցիաները ու կլիշեացված դեմագոգիկ կոչերը ու սթափ գլխով փորձենք հասկանալ, թե անգամ այսօր ինչքան շատ բան կա մեր կյանքում, որ թույլ չի տալիս, որպեսզի մարդիկ վերջնականապես հիասթաափվել հայրենիքից, իսկ շատ հարցերում նաև պահպանել գոյատևությունը այս երկրում։ (ավելին …)