20 հոգեբանական փաստ Ձեր մասին, որոնց մասին դուք տեղյակ չեք (Մաս 1)

Posted: Մարտի 22, 2013 in Uncategorized

17

Շարունակելով մասնագիտական թեմատիկան, էս անգամ Ձեզ կպատմեմ 20 հոգեբանական երևույթների մասին, որոնք հատուկ են մեզ, բայց որոնց մասին քչերն են իմանում։

Առհասարակ, հոգեբանությունը հանդիսանում ամենաերիտասարդ գիտություններից մեկը և ամեն տարի նորանոր բացահայտումներ են արվում, բայց միևնույն է, այս գիտությունը դեռ իր վաղ մանկիկության շրջանում է։

Եվ այսպես, մի քանի հետաքրքիր փաստեր մարդկային հոգեբանության մասին։

1. Դուք տառապում եք «անուշադրության կուրությունից»


Մինչ տեքստը կարդալը դիտեք հոլովակը։

Այս էքսպերիմենտը կոչվում է «Անտեսանելի գորիլլան»։ Փորձեք հաշվել, թե քանի փոխանցում են անում սպիտակ շորերով մարդիկ։ Կրկնում եմ, նայեք տեսանյութը, նոր շարունակեք կարդալ գրառումը 🙂

Հենց սա էլ կոչվում է «Անուշադրության կուրություն», որն արտահայտվում է նրանով, որ մենք հաճախ չենք նկատում գործողություններ, որոնք հենց մեր քթի տակ են կատարվում, եթե այդ պահին մենք կկենտրոնացած ենք ինչ որ այլ բանի վրա։ 

Տվյալ էքսպերիմենտի ժամանակ, խաղացողների արանքով անցնում է գորիլլայի հանդերձանքով մի մարդ, մի պահ կանգ է առնում, հետո հեռանում է և այն մարդիկ, ովքեր զբաղված էին սպտակ շապիկներով մարդկանց կատարած փոխանցումները հաշվելով, որպես կանոն չեն նկատում գորիլլային, իսկ նրանք, ովքեր գիտեին գորիլլայի հայտնվելու մասին, չեն նկատում իրադրության այլ փոփոխությունները, ինչպիսիք են րինակ վարագույերի գույնի փոփոխությունը, կամ մասնակից աղջիկներից մեկի հեռանալը։

2. Դուք կարող եք միաժամանակ հիշել միայն 4 էլեմենտ

Գոյություն ունի այսպես կոչված «7-ից հանած 2 կաղարդական թվի» օրենքը, համաձայն որի, մարդը չի կարող միաժամանակ ավելի շատ «կտոր» ինֆորացիիա հիշի, քանի 5-9 և այդդ ինֆորմացիայի մեծ մասը պահպանվում է կարճաժամկետ հիշողությունում՝ 20-30 վայրկյանի ընթացքում, որից հետո մենա այն գրեթե ամբողջությամբ մոռանում ենք, եթե չենք կրկնում այն նորից և նորից։

Մարդկանց մեծամասննությունը հանգիստ կարոող է հիշել 7 տարբեր թվեր՝ կարճ ժամանակահատված համար, բայց շատ դժվար է մտապահել 10 տարրբեր թվեր։ Վերջին հետազոտությունները ցույց են տալիս որ իրականում մենք կարող ենք պահպանել մեր հիշողության մեջ առավելագույնը 3-4 կտոր ինֆորմացիա և չնայած մերր ողջ ջանքերին, մեր կարճախամկետ հիշողությունից ջնջվում է տեղեկատվության մեծ մասը։

Հենց այդ պատճառով էլ, օրինակ հեռախոսահամարները մաս-մաս են արված, որպեսզի մարդիկ ավելի հեշտ հիշեն։

3. Մենք վատ ենք ընկալում կարմիր և կապույտ գույների համադրությունը3

Թեև առանձի-առանձին այս գույները հանգիստ են յուրացվում մեր կողմից, բայյց երբ դրանք համադրում ես, մեր տեսողությունը դժվար է ընկալում դա։ Սա այսպես կոչված «քրոմոստերոպսիս» էֆֆեկտի հետևանք է, որը բերում է նրան, որո որոշ գույներ առաջ են մղվում, իսկ որոշ գույներ նահանջում են, ինչ բերում է աչքերի գրգռման։ Այս երևույթի ամենաուժեղ դրսևորում կարմիր և կապույտ, կարմիր և կանաչ գույների համադրության դեպքում է լինում։

4. Դուք տեսնում եք այլ բան, իսկ ընկալում՝ այլ4

Քեմբրիջյան համալսարանի կողմից անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ կարևոր չէ, թե ինչ հերթականությամբ են բառում դասավորված տառերը, եթե առաջին ու վերջին տառն իիրենց տեղում են, որովհետև այդ դեպքում մենք միևնույն է կարողանում ենք կարդալ բառը։ Սա հետևանք է նրա, որ մեր ուղեղը չի կարդում ամեն տառն առանձին-առանձին, այլ ամբողջական բառն է միանգամից յուրացնում։ Ուղեղն անընդհատ վերլուծու է զգայարաններից ստացվող տեղեկատվությունը և այս օրինակով եթե եզրափակեմ ասելիքս, ապա բառի ընկալումը տվյալ դեպքում այլ է, իսկ նույն այդ բառի գրված տարբերակի տեսածն այլ։

5.Դուք չեք կարող 10 րոպեից ավել կենտրոանալ5

Մարկդային գիտակցությունը ի վիճակի է անդադար կենտրոնացված մնալ ոչ ավել քան 10 րոպե, ինչից հետո կենտրոնացվածությունը սկսում է թուլանալ և ահրաժեշտ է կարճատև դադարներ անել, որպեսզի հնարավոր լինի էլի կենտրոնանալ։ 

6. Հաճույքը հետաձգելու ունակությունը հիմնավորվում է դեռ մանկությունում6

Դեռ վաղ մանկությունից մենք վարժեցնում ենք մեր այն ունակությունը, որն օգնում է մեզ հետաձգել հաճույքի պահը։ Առաջին հայացքից թվում է թե սա պրակտիկ օգուտ չունեցող ունակություն է, սակայն ի գիտություն ձեզ, որքան ավելի լավ ենք մենք յուրացնում այս ունակությունը վաղ մանկությունից, այնքան ավելի լավ ենք սովորում դպրոցում, ինպես նաև աբելի դիմացկուն ենք սթրեսսերի և հիասթափությունների հանդեպ։

7. Մենք երզմում ենք մեր կյանքի 1/3-րդի ընթացքում7

Մեր ժամանակի 30 տոկոսից ավելին մենք ծախսում ենք ամպերում սավառնելու ու երազելու վրա, ընդ որում, որքան ավելի երազկոտ է մարդը, այնքան ավելի ստեղծագործական մոտեցում է նա դրսևորում կենցաղում և ավելի հեշտ է լուծում ծագող խնդիրները։

8. Սովորությունը ձևավորվում է 66 օրում8

Որպեսզի այս կամ այն գործողությունը վերածվի հաստատուն սովորություն պետք այն պարբերաբար կրկնվի առնվազն 66 օրվա ընթացքում։ Որքան ավելի բարդ է այն գործողությունը, որը մենք ուզում ենք սովորության վերածենք, այնքան ավելի շատ ժամանակ կպահանջվի։ Օրինակ, այն մարդկանցից, ովքեր ցանկանում են պարբերաբար ֆիզիկական վարժություններ անելը սովորություն դարձնեն, 1.5 անգամ ավելի շատ ժամանակ կպահանջվի, քան այն մարդկանցից, ովքեր ուզում են ամեն օր միրգ ուտելը սովորություն դարձնել։ Ընդ որում, եթե մեկ-երկու օր դուք այդ գործողությունը չանեք այդ ընթացքում, դա չի ազդի սովորության ձևավորման գործընթացի վրա, բայց եթե նման օրերը ավելի հաճախ լինեն, ապա այն էականորեն կդանդաղի։Даже если вы пропустите день иди два, это не повлияет на время обретения привычки, но слишком много пропущенных дней подряд может замедлить процесс.

9. Մենք միշտ գերագնահատում ենք գալիք իրադարձությունների նկատմամբ ակնկալվող մեր ռեակցիան9

Մենք այդքան էլ լավ չենք կանխատեսում ապագան, իսկ ավելի կոնկրետ՝ մենք գերագնահատում ենք գալիք իրադարձությունների նկատմամբ ակնկկալվող մեր ռեակցիան, անկախ նրանից, թե դրանք դրական են, թե բացասական։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ակնկալվող դրական իրադարձությունները, այնպիսիք ինչպիսիք են հարսանիքը, կամ ինչ որ խոշոր շահում, ապա ակնկալվող դրական լիցքերը միշտ ավելի շատ են լինում, քան իրականում է ստացվում։
Ի դեպ, նույն պատկերն էլ նեգատիվ էմոցիաների ու խնդիրների ակնկալիքների և իրականության համամեմատությունից ենք ստանում։

10. Մենք մեղադրում ենք այլ մարդու, ոչ թե իրավիճակը, կամ էլ իրավիճակը, և ոչ մեզ10

Մեր բոլորի հետ էլ պատահել են իրավիճակներ, երբ ասենք ինչ որ մարդու հետ հանդիպամնը սպասելիս այդ մարդը ուշացել է, ապա մենք գոնե մտովի կշտամբել ենք նրան անպատասխանատվության ու անփութության մեջ, բայց երբ ուշացող մենք ենք եղել, ապա մենք էլի թեկուզ մտովի, բայց վերագրել ենք մեր ուշացումը բացառապես արտաքին պատճառների՝ խցանումների, ուշացող երթուղայինի, հանդիպած ծանոթի և այլն։

Հոգեբանության մեջ սա կոչվու է «Ատրիբուցիայի ֆունդամենտալ սխալ», այսինքն հակվածությունը ուրիշների վարքի համար մեղադրել այդ ուրիշների անձնական որակները, իսկ սեփական վարքը արդարացնել արտաքին գործոններով։ Ցավոք սրտի, անգամ գիտակցելով, որ մենք հակված ենք անարդար դատողություններ անելու, մենք հաճախ կրկնում ենք այս ֆունդամենտալ սխալը։

Շարունակելի

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s