Posts Tagged ‘ոստիկանություն’


Այն չարաբաստիկ օրվանից, երբ մեր փառապանծ չինովնիկները որոշեցին, որ էլ կանգնած ուղևորներով երթուղայիններ չպետք է լինեն, սովորական երևանցու կյանքը վերածվեց իսկական մղձավանջի ու ես բացառություն չեմ այս առումով։ Իբր շատ գոհ էինք առանց այն էլ ծանրաբեռնված տրանսպորտի աշխատանքից, հիմա էլ վերադառնում ենք 90-ականները ու պատկերը լիարժեքության համար, մենայն իշաոտնուկներով Երազներն են պակասում, մեկ էլ Պազիկները։ Արդյունքում, ես մի քանի օրվա մեջ տաքսիների վրա ծախսեցի չնախատեսված գումար, որպեսզի ոչ այնքան չուշանամ աշխատանից, այլ գոնե հասնեմ աշխատավայր։

Ու ի՞նչում է պատճառը։ Նրանում, որ ոմն դիլետանտ չինովնիկ կամ չինովնիկների խումբ իր կարճ խելքով որոշել էր կտրուկ լուծում տալ հարցին, առանց հասկանալու, որ հարցը զուտ երթուղայինների կապրիզը չի, որ կանգնած ուղևորներ են տանում և նման ռադիկալ որոշումը առնվազն վաղաժամ էր, որովհետև դրա հետևանքները, որ մենք ըմբոշխնում ենք հիմա, վերջնականապես կպարալիզեն տրանսպորտային ցանցը։ (ավելին …)


Էսօր արդեն մի քանի լրատվամիջոցում կարդացի, որ ոստիկանությունը արդեն սոցիալական ցանցերինելա հետևելու, մասնավորաես՝ ֆեյսբուքին։ Ի՞նչ է սա նշանակում, լա՞վ է, թե՞՝ վատ, ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ։

Առաջին տպավորությունս բացասական էր ու ավելի շատ հիմնված էր էմոցիաների վրա. «մենակ ֆեյսբուքն էր մնացել, որտեղ մարդիկ կարող են ազատ արտահայտել իրենց մտքերը, էդ էլ են ուզում հարամեն» միտքը ծագեց սկզբում։ Սակայն մի հատ եկեք հարցին ավելի խորը նայենք ու հասկանանք, թե ինչով է սա պայմանավորված և արդյոք սա ինչ որ աննախադեպ բան է, որ մենակ Հայաստանում են կիրառում, կամ ասենք մենակ հետամնաց երկրներում… (ավելին …)


Ժողովուրդ հիշում ե՞ք, սրանից մի երկու օր առաջ բոլոր հայկական լրատվականները բուռն կերպով ներկայացնում էին տեսանյութեր այն բանի մասին, թե ոնց է մեր ոստիկանությունը ավազակային մի հանցախումբ վնասազերծել, որը զբավում էր ներկայումս կամ անցյալում իշխանական ինչ որ դիրք զբաղեցնող/զբաղեցրած անձանց թալանելով․․․
Ակամայից հիշեցի ժողովրական ասացվածքը․ «Գողը՝ գողից գողացավ, Աստված տեսավ՝ զարմացավ»:
Հետաքրքիրա, մեր փառապանծ ոստիկանները մյուս հանցագործությունները ինչու՞ չեն սենց արագ բացահայտում: