Posts Tagged ‘blognews’


Վերնագիրը չափազանցված չէ, մենք մեր գոյության 6 ամիսների ընթացքում արդեն երրորդ անգամ ենք ենթարկվում զանգվածային հաքերական հարձակման, ընդ որում, եթե առաջին անգամվա հետևում կանգանած էին հայաստանյան ուժեր, ապա վերջին երկուսի դեպքում գործ ունենք ադրբեջանցիների հետ։ Ուզում եմ կիսվել մի քանի մտահաղցումներով ու դիտարկումներով, կապված հատկապես վերջին դեպքերի, դրանց հետևանքների ու արձագանքների մասին։

Հիշեցնեմ, որ երկու օրվա ընթացքում մենք երկու անգամ կանգնեցինք փաստի առջև, որովհետև բացի կրկնվող ԴԴոս հարձակումներից, մեր կայքը կոտրվեց ու երկու անգամ էլ հեռացվեցին բոլոր գրառումները։ Մեր ընկերները, ովքեր օգնում են մեզ կայքի տեխնիկական անվտանգության և ապահովման հարցերում, ասացին, որ տեղ գտած ադրբեջանական հարձակումները հաքերային «սև շուկայի» սակագներով արժեն հազարավոր դոլլարներ, ինչից կարելի է հետևություն անել, որ գործ ունենք ոչ թե ինչ որ պատահական երիտասարդ առցանց ասկյարների հետ, որոնք իրենց նախաձեռնությամբ են զբաղվում խուլիգանությամբ, այլ պետական հովանավորչություն վայելող կամ հենց պետական կառուցի հետ։ (ավելին …)


Դեռ չէին հասցրել հնանալ հիշողությունները այն մասին, թե ինչպես Մեդիամաքսը փորձեց պադստավկա անել մեզ՝ մեր համար շատ դժվար պահի, երբ մեզ մատուցեցին մի նոր подлянка, ընդ որում միևնույն կայքի կողմից։ Մինչ բուն թեմային անցնելը, նկարագրեմ մի երկու բառով, թե ինչը ինչից հետո եղավ, որովհետև կարող է լինեն մարդիկ, ովքեր տեղյակ չեն էս պատմություններից։
Ուրեմն, սրանից երկու շաբաթ առաջ, երբ ՍԱՍ Գրուպը մեզ դատի էր տվել, մեր օգնության կոչին արձագանքեցին շատ-շատերը, ընդ որում ոչ միայն լրագրողներ ու բլոգերներ, այլ սովորական մարդիկ, որոնք ոչ մի առնչություն չունեն մեդիա դաշտի հետ։ Չեմ ասում բոլորն անխտիր աջակցեցին, շատերն ուղղակի չանդրադարձան սրան և լուռ անկողմնապահությամբ արտահայտեցին իրենց չեզոք դիրքորոշումը, բայց միակ լուրջ լրատվական ռեսուրսը, որ ոչ միայն չեզոք մնաց, այլև բացահայտ մեր դեմ դուրս եկավ՝ Մեդիամաքսն էր, որի տնօրենը մաղձոտ մի հոդված գրեց՝ փորձելով հիմնավորել, որ Բլոգնյուզին օգնել պետք չի, դեռ մի բան էլ տեղնա մեզ։
Էդ անցավ, մենք ի վերջո կարողացանք հաղթահարել դժվարությունները ու նաև մեր աջակիցների ակտիվ աջակցության շնորհիվ հաջողությամբ հանգուցալուծել ծագած խնդիրները ՍԱՍ Գրուպի հետ։ Ու ի՞նչ եք կարծում, Մեդիամաքսը տեղը տիտիկ արե՞ց։ Որքան էլ զարմանալի է, բայց չարեց ու մի հատ էլ հոդված գրեց ամենայն Մեդիամաքսի տնօրենը, որտեղ «բռնցնում էր» ընկերոջս՝ Արամին, ով պո խոդու Բլոգ Նյուզի գլխավոր խմբագիրնա, իբր անհետևողականության ու անսկզբունքայնության մեջ։ Մի խոսքով ցեխի նոր չափաբաժին նետվեց Բլոգ Նյուզի վրա։ (ավելին …)