Posts Tagged ‘համացանց’


Ֆեյսբուքը հրապարակել է ուշագրավ մի ստատիստիկա, որտեղ ներկայացված է նաև սոցիալական ցանցում առկա ֆեյք ըքաունթների, ինչպես նաև կայքի կանոնադրությունը խախտող ըքաունթների մոտավոր քանակը։ Ըստ Ֆեյսբուքի, դրանք կազմում են ընդհանուր գրանցված ըքաունթների թվի 9 տոկոսը, ինչը թվային արտահայտումով կազմում է մոտ 100.000.000։ (ավելին …)


Էսօր արդեն մի քանի լրատվամիջոցում կարդացի, որ ոստիկանությունը արդեն սոցիալական ցանցերինելա հետևելու, մասնավորաես՝ ֆեյսբուքին։ Ի՞նչ է սա նշանակում, լա՞վ է, թե՞՝ վատ, ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ։

Առաջին տպավորությունս բացասական էր ու ավելի շատ հիմնված էր էմոցիաների վրա. «մենակ ֆեյսբուքն էր մնացել, որտեղ մարդիկ կարող են ազատ արտահայտել իրենց մտքերը, էդ էլ են ուզում հարամեն» միտքը ծագեց սկզբում։ Սակայն մի հատ եկեք հարցին ավելի խորը նայենք ու հասկանանք, թե ինչով է սա պայմանավորված և արդյոք սա ինչ որ աննախադեպ բան է, որ մենակ Հայաստանում են կիրառում, կամ ասենք մենակ հետամնաց երկրներում… (ավելին …)


Դեռ չէին հասցրել հնանալ հիշողությունները այն մասին, թե ինչպես Մեդիամաքսը փորձեց պադստավկա անել մեզ՝ մեր համար շատ դժվար պահի, երբ մեզ մատուցեցին մի նոր подлянка, ընդ որում միևնույն կայքի կողմից։ Մինչ բուն թեմային անցնելը, նկարագրեմ մի երկու բառով, թե ինչը ինչից հետո եղավ, որովհետև կարող է լինեն մարդիկ, ովքեր տեղյակ չեն էս պատմություններից։
Ուրեմն, սրանից երկու շաբաթ առաջ, երբ ՍԱՍ Գրուպը մեզ դատի էր տվել, մեր օգնության կոչին արձագանքեցին շատ-շատերը, ընդ որում ոչ միայն լրագրողներ ու բլոգերներ, այլ սովորական մարդիկ, որոնք ոչ մի առնչություն չունեն մեդիա դաշտի հետ։ Չեմ ասում բոլորն անխտիր աջակցեցին, շատերն ուղղակի չանդրադարձան սրան և լուռ անկողմնապահությամբ արտահայտեցին իրենց չեզոք դիրքորոշումը, բայց միակ լուրջ լրատվական ռեսուրսը, որ ոչ միայն չեզոք մնաց, այլև բացահայտ մեր դեմ դուրս եկավ՝ Մեդիամաքսն էր, որի տնօրենը մաղձոտ մի հոդված գրեց՝ փորձելով հիմնավորել, որ Բլոգնյուզին օգնել պետք չի, դեռ մի բան էլ տեղնա մեզ։
Էդ անցավ, մենք ի վերջո կարողացանք հաղթահարել դժվարությունները ու նաև մեր աջակիցների ակտիվ աջակցության շնորհիվ հաջողությամբ հանգուցալուծել ծագած խնդիրները ՍԱՍ Գրուպի հետ։ Ու ի՞նչ եք կարծում, Մեդիամաքսը տեղը տիտիկ արե՞ց։ Որքան էլ զարմանալի է, բայց չարեց ու մի հատ էլ հոդված գրեց ամենայն Մեդիամաքսի տնօրենը, որտեղ «բռնցնում էր» ընկերոջս՝ Արամին, ով պո խոդու Բլոգ Նյուզի գլխավոր խմբագիրնա, իբր անհետևողականության ու անսկզբունքայնության մեջ։ Մի խոսքով ցեխի նոր չափաբաժին նետվեց Բլոգ Նյուզի վրա։ (ավելին …)