Facebook-ի եկամուտները ավելի արագ են աճում, քան օգտատերերի թիվը

Posted: 4 Նոյեմբերի, 2014 in Uncategorized

Էսօր ասեցի ուսումնասիրչմ, թե Facebook սոցիալական ցանցի եկամտների ու օգտատերերի քանակի աճի դինամիկան ինչպես է փոխվել այս տարվա երրորդ եռամսյակի ու անցած տարվա նույն ժամանակահատվածը հավելելիս։ Ասեմ, որ բավականին հետաքրքիր պատկեր է ստեղծվում ու կարելի է փաստել երկու բան.

1. Facebook-ը շարունակում է աճել ու դա արտահայտվում է թե՛ օրական, թե՛ ամսկան այցելուների քանակով, թե՛ բջջային սարքերից կատարված մուտքերի քանակի աճով։

2. Facebook-ի եկամուտները և հատկապես՝ գովազդից ստացվաղ եկամուտները ևս աճում են, ընդ որում՝ տոկոսային արտահայտմամբ՝ շատ ավելի շատ ու ավելի արագ, քան օգտատերերի քանակը։

Օրինակ՝ դիտարկենք օգտատերերի ու այցելությունների աճի դինամիկան՝ անցած ու տարվա երրորդ եռամսյակների ցուցանիշներ համեմատելով. 

167334_1746951309666_5439661_n

Այսինքն, վերլուծելով այս տվյալները, մեկ տարվա ընթացքում ֆեյսբուքի օրական այցելությունների թիվը աշխարհում ավելացել է 136 միլիոնով, որից 53 միլլիոնը բաժին է ընկնում Եվրոպային։

Հիմա տեսնենք ամսեկան կտրվածքով ինչ փոփոխություններ են եղել։

560166_947071565320870_1899618826721654223_n

Մոտավորապես նույն դինամիկան էլ տեսնում ենք ամսվա կտրվածքով ակտիվ օգտատերերի քանակում. այն աճել է 161 միլիոնով, որից 75 միլիոնը բաժին է ընկնում Եվրոպային։

Հիմա դիտարկենք Facebook-ի եկկամուտների փոփոխությունը այս մեկ տարվա կտրվածքով, ու մասնավորապես՝ դրա գովազդից գոյացող մասի աճի դինամիկան։

167334_1746951309666_5439661_n

Ամենահետաքրքիր պատկերը բացվում է այստեղ։ Չնայած նրան, որ թե՛ օրական, թե՛ ամսական այցելությունների պարագայում, դրանց թվի աճը մոտավորապես 10-15 տոկոսի սահմաններում էր, ընկերության եկամուտների աճը շատ ավելի շատ է. ընդհանուր աճը կազմել է ավելի քան 50 տոկոս՝ 2.016 միլիարդ դոլարից հասնելով 3.203 միլիարդ դոլար։ Եվրոպայի մասնաբաժինը կազմում է 538 միլիոն դոլար՝ 2013 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով, ու 844 միլիոն դոլար՝ 2014-ի երրորդ եռամսյակի արդյունքներով։ Այսիքն՝ եվրոպայից ստացվող եկամուտը աճել է 306 միլոին դոլար՝ այսինքն, ավելի քան 50 տոկոս։

167334_1746951309666_5439661_n

Սա էլ ընդհանուր եկամուտի մեջ գովազդից ստացած մասնաբաժնի ավելացումն է ու ինչպես տեսնում ենք, այդ ֆենոմենալ 50+ տոկոս եկամուտների աճը հենց գովազդն է ապահովել։ Անցած տարվա 1.798 միլարդ դոլարի փոխարեն այս տարվա երրորդ եռամսյակում գովազդից ստացված եկամուտը կազմել է 2.957 միլիարդ, այսինքն գովազդից ստացվող եկամուտն աճել է ոչ ավել, ոչ պակաս՝ 1.159 միլիարդ դոլարով։ Ընդ որում, Եվրոպայից ստացցվող գովազդային եկամուտները աճել են 301 միլոն դոլարով՝ 482 միլիոնից հաասնելով 783 միլիոն։

Այ թե ինչ դոլաարային արտահայտություն ունեցավ ալգորիթմերի փոփոխությունը՝ Ցուկիի համար։ Ասեմ աավելին, Ցոուկերբերգը չի էլ պատրաստվոււմ կանգ առնել, այլ ընդհակառակը՝ պատրաստվում է էլ ավելի ծավալվել ու էլ ավելի ագրեսիվ մոնետիզացնել իր վիրտուալ ռեսուրսները։ Կարծում եմ այսպիսի տեմպերով, հաշված տարիներից նա կդառնա աշխարհի ամենահարուստ մադրը, իսկ Facebook-ը աշխարհի ամենաթանկ ընկերությունը։

Թողնել մեկնաբանություն