Posts Tagged ‘վարչապետ’


Չեմ սիրում ՀԱԿ-ին, չեմ սիրում Փաշինյանին, բայց նախ, վարչապետն էլ աչքիս լույսը չի, հետո էլ օբյեկտիվ եմ ընկալում իրողությունը, իսկ իրողությունը կայանում է նրանում, որ Փաշինյանը չորով շշեց Տիգրան Սարգսյանին՝ հիմնավորված ու թվային արտահայտումով։ Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, երբ մեր սիրելի վարչապետը հերթական գեղարվեստական գրականություն հիշեցնող ծրագիրը ներկայացրեց պրծավ, ոչ մի բան չասեց այն մասին, թե քանի տոկոսն է բնակչության ապրում աղքատության մեջ, չասեց թե ինչու են բնակչության եկամուտները նվազել, չխոսեց նաև իր և կառավարության այլ անդամների եկաամուտների մասին։

Փոխարենը, խոսեց Նիկոլը ու խոսեց նենց բաներից, որ ես իմ ընդգծված հակալևանական հալով չեմ կարա առարկեմ բերված թեզերին։ Մի քանի տվյալներ բերեմ Նիկոլի ասածներից.

  • 2008թ-ին Տիգրան Սարգսյանն իր անձնական եկամուտի վերաբերյալ հայտարարագրում  նշել է. 17 մլն 247 հզ. դրամ և 22 հզ. դոլար, իսկ 2012 թ-ին` 35 մլն դրամ և 870 հզ. դոլար (ավելին …)

Ժող, էնքան ենք խորացել էս նախընտրական ցեխանետման արշավի մեջ, որ մարդ պահի տակ անտեսումա իրոք կարևոր հարցերը։ Մասնավորապես, էսօր մի հատ պստիկ հոդված աչքովս ընկավ այն մասին, թե ով է լինելու հաջորդ վարչապետը։ Կիսվեմ իմ մտորումներով այս հարցի շուրջ, որովհետև վարչապետի ով լինելը առանցքայի դեր է խաղալու մոտակա մեկ տարում։
Խիստ կասկածում եմ, որ Տիգրան Սարգսյանը որևէ շանս ունի շարունակելու պաշտոնավարել որպես վարչապետ ու հարցը ամենևին նրանում չէ, որ նա հասարակության լայն շերտերում Տիգրան Սարգսյանն ընկալվում է որպես նորանկախ Հայաստանի պատմության ամենաթույլ վարչապետերից մեկը։ Հարցը նրանում է, որ նա ի սկզբանե նախատեսված էր, որպես անցողիկ կերպար, որի պաշտոնավարումը ինչ-ինչ պատճառներով ձգձգվեց։ Այժմ ակնհայտ է, որ քաղաքական կոնյունկտուրան ամեն դեպքում այնպես է փոխվելու, որ Սարգսյանը պարզապես չի էլ կարող հավակնել վարչապետության։ (ավելին …)


Начну с краткого ликбеза о Габалинском РЛС. Для людей далеких от военного дела, что Габалинское РЛС, что Лох-Нессовское чудище — слышали, что есть что то в этом роде, но понятия не имеют, что оно собственно такое. Во времена холодной войны в СССР было построено несколько радиолокационных станций которые формировали скелет системы противовоздушной обороны страны. После распада СССР, несколько таких РЛС оказалось на территориях свежеиспеченных независимых республик. В частности, Азербайджану досталась Габалинская РЛС, радиус действия которого состовляет 6000 км. Неудивительно, что Россия не могла забыть о таком стратегическом объекте и в течении всех этих лет арендовала Габалинскую РЛС у Азербайджана (прямо скажем за символическую плату). Однако, следует отметить так же, что Россия по условьям договора об аренде обязывалась делиться с Азербаджаном данными которые выдавала РЛС. (ավելին …)


Գնալով ավելի ու ավելի ակնառու է դառնում, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն չի մոռացել իշխանության համը, այլև ակտիվորեն նախապատրաստվում է վերդառնալ։ Իրականում դրա նախանշանները արդեն այնքան են հաճախացել ու այնքան ակնառու են դարձել, որ թերևս մենակ խիստ միամիտ մարդու մոտ կարող է պատրանք պահպանվել այս հարցի շուրջ։ Ըստ իս, ողջ հարցը կայանում է նրանում, թե Քոչարյանը կոնկրետ երբ ու կոնկրետ ոնց կփորձի վերադառնալ։ Հիմա դիտարկենք վերջին շրջանի մի շարք իրադարձություններ, ոնոցով ես պայմանավորում եմ իմ այս տեսակետի իրատեսական լինելը։ (ավելին …)


Կարդում եմ Մենուա Հարությունյանի հարցազրույցը ու գիտակցում եմ, որ այլ մարդու դեպքում խղճահարություն կզգայի, բայց իրա պարագայում կկարեկցաանքի նշույլ անգամ չկա։ Մարդը արդեն էնքան խորնա մտել մի տեղ, որտեղ սապոնով են մտնում, որ անգամ չի կարողանում պարզ հարցերին առանց ենթաատեքստային պատասխանների պատասխանի։ Այնուամենայնիվ, փաստը մնումա փաստ՝ Մենուային ֆուկ արեցին, ընդ որում արդեն ակնհայտ է, որ ֆուկ անողը հենց Հովիկ Աբրահամյաննա եղել։
Մոտս զավեշտ էառաջանում, երբ Մենուան խոսում է ինչ որ կուսակցական ընկերության, ավագ ընկերների, գաղափաարախոսության և այլ բաների մասին։ Եղբայր, հարյուր տարի էլ անցնի, քեզ անցողիկ տեղ չեն տա, որովհետև արդեն վաղուց դաասվել ես «հաճախորդների» ցուցակում, իսկ «հաճախորդների» եհտ հաշվի չեն նստում, այլ ուղղակի օգտագործում են այնքան ժամանակ, քանի դեռ կկարիքն ունեն համապատասխան ծառայությունների։ Ու վայն եկել ու տարել է այն հաճախորդին, ով հանկարծ ու հանկարծ կփորձի երկակի խաղ խաղալ։ Հաճախորդը մենակ մի տեր կարող է ունենալ ու երբ նա փորձում է երկրորդ տեր էլ ունենալ, դա չի ներվում։  (ավելին …)


Երեկ անդրադարձա նրան, որ ՀԱԿ-ի որդեգրած քաղաքականությունը վկայում է կամ նրա մասին, որ իրենք չեն կարողանում ընկալել իրականությունը, կամ էլ մարդկանց են էշի տեղ դրել։ Ջհանգիրյանի առաջացրած դիսսոնանսը դեռ չէր հանդարտվել, երբ ծլեց ամենայն հայոց տնտեսության մեսսիա, մեգա հանճար ու իմաստուն, «նախկին» նախդիրով առաջավոր տիտղոսակիր՝ Հրանտ զՀանճարեղագույն Բաղդասարյանը։ Ուղղակի չեմ կարող չանդրադառնալ նրա 3-րդ բաց նամակին, քանի որ սույն փայլուն ուղեղը պարզապես ֆենոմենալ ցինիզմ է դրսևորել… (ավելին …)


Էս անդուր եղանակին նստած լրատվականներն եմ կարդում։ Բնականաբար, օրվա թեման Մարտի 1-նա, բայց ինձ դա արդեն էդքան էլ չի հետաքրքրում։ Փոխարենը, առընչվեցի մի նորության, որը կարող է աննկատ մնա այսօր նույն մարտիմեկյան իրադարձությունների ու հանրահավաքի ֆոնի վրա։ Բանն այն է, որ պարզվում է, որ ոչ վարչապետը, ոչ ֆինանսների նախարարը գաղափար չունեն, թե ինչու են գրքերը թանկացել։ Առանց էդ էլ մեր ֆինանսների նախարարը աչքիս լույսը չէր, որովհետև իրա անորոշ պատասխաններով ու անհասկանալի թեզերով վաղուց տվել անցելա Տիգրան Սարգսյանին, բայց դե իմ վարչապետի ու նախարարի երկխոսությունը մի շեդեվր էր։ Մասնավորապես, դուրս եկավ էս պահը. (ավելին …)


Այ ժողովուրդ ջան, էսօր քիչ էր մնում կուտը ուտեի ու սկսեի հավատալ, որ ես իրականաում սխալվում էի որոշ գնահատականներիս մեջ՝ մեր երկիրը խիստ կարիք ունի եվրոինտեգրման, մեր չինովնիկները իրականում սրբեր են ու նույնիսկ նրան, որ գոյաբանական հենքերը կօգնեն մեզ դուրս գալ ճգնաժամից… քիչ էր մնում, բայց չեղավ: (ավելին …)


Ուզում եմ Ձեզ ներկայացնեմ Հայաստանի սուպեռ-ազատարար դեմքերին իմ դասկարգման սանդղակով:
Մեր շքերթը 10րդ հորիզոնականով բացում է ՀՀ փոխվարչապետը, որը համենայն դեպս ինձ մոտ, այդպես էլ չտպավորվեց ոչ մի բանով, բացի իր մոդայիկ սանրվածքից:
9րդ հորիզոնականը շնորհվում է հայտնի լրագրող ու հրապարակախոս, Կյանքի Խոսք աղանդի ակնառու պահապան,
Երուսաղեմում պեդոֆիլիայից բոլոր տուժածների մեծ պաշտպան Վահան Իշծանյանին: