Եվրոինտեգրացիան, վարչապետը, հեծանիվն ու ես

Posted: Նոյեմբերի 11, 2011 in Uncategorized
Պիտակներ՝ , , , , ,

Այ ժողովուրդ ջան, էսօր քիչ էր մնում կուտը ուտեի ու սկսեի հավատալ, որ ես իրականաում սխալվում էի որոշ գնահատականներիս մեջ՝ մեր երկիրը խիստ կարիք ունի եվրոինտեգրման, մեր չինովնիկները իրականում սրբեր են ու նույնիսկ նրան, որ գոյաբանական հենքերը կօգնեն մեզ դուրս գալ ճգնաժամից… քիչ էր մնում, բայց չեղավ:
Նրանց համար, ովքեր նախորդ գրառումը անգլերենի չիմացության պատճառով չեն կարողացել կարդալ, մի երկու բառով անդրադառնամ, թե առհասարակ ինչի մասին է խոսքը:  Ուրեմն ժող ջան, էս երկու օրա Անի հյուրանոցում Արևելյան Գործընկերություն ծրագրի վերաբերյալ կոնֆերանս էր ընթանում, որտեղ ո՜վ ասես չեկավ գնաց՝ սկսված վարչապետից, վերջացրած սույնովս: Դե կոնֆերանս կակ կոնֆերանս, բայց մի շարք հետաքրքիր պահեր եղան: Անդրադառնամ այն բաներին, որ ես ընկալեցի այս երկու օրվա ընթացքում:

Ժող ջան, աչքիս մենք էլի թքեցինք փայտիկին, որովհետև ոնց որ միշտ, մերոնք սկսելու են ուժեղ բարփոխությունների ալիք, որի արդյունքում տուժելու է հատկապես փոքր ու միջին բիզնեսը: Որպես օրինակ՝ մեր փոխնախարարներից մեկի ասածից ես ինձ համար եզրակացրի, որ մեր երկրի եվրոինտեգրմանը խանգարող գլխավոր հանգամանքներից մեկը պիռատսկի դիսկերի առևտուրնա, որը անհապաղ պետքա կասեցնել…
Չէ, ասենք ես ի սկզբանե դեմ չեմ ոչ համագործակցությանը, ոչ էլ իրական բարեփոխումներին, բայց չգիտես ինչու, այդ բարփոխումները միշտ անում են սովորական մարդկանց հաշվին, իսկ փոխարենը գիտե՞ք ինչ ենք մենք ստանում: Այո՛, դուք միանգամայն իրավացի եք՝ դեմոկրատիա, եվրոպական արժեքներ, միջազգային ստանդարտներ ու ամենևին էական չի, որ նույն պիռատսկի դիսկեր վաճառելով ապրուստի միջոց հայթհայթող քաղաքացին սոված կմնա, կարևորը եվրոպական արժեքներին համապատասխանելն է:
Ճիշտն ասած կասկածներովս և մտահոգություններովս կիսվեցի մեր հարգարժան վարչապետի հետ, մասնավորապես ինձ հուզում էր, թե ինչու գոնե այս անգամ բարեփոխումները չիրականացնենք վերից վար, ոչ թե վարից մեջտեղ: Ասել է թե գոնե ձևի համար մի երկու մոնոպոլիստի քյալլեքին տալ, մի երկու հատ «վնասով աշխատող» կազմակերպությունների հարկային դաշտ բերել, մի երկու հատ մինիստրի կամ գոնե պատգամավորի դատել կոռռուպցիայի համար, վերացնել կամ գոնե նվազեցնել հարստության բևեռացումը… վերջում էլ կես լուրջ, կես կատակ ասացի, որ Շվեդիայի վարչապետը հեծանիվով է գործի գնում, բայց մեր վարչապետին չեմ պատկերացնում հեծանիվով գործի գնալիս:
Ճիշտն ասած չզարմացա, երբ մեր վարչապետը սկսեց մանրամասն պատմել թե ինչքան  է ինքը սիրում հեծանիվ քշել ու զբոսնել: Նա առհասարակ հայտարարեց, որ ես իրականում թերի պատկերացում ունեմ թե իր և թե մեր չինովնիկների մասին, որոնք իրականում, որպես կանոն շատ էլ նորմալ մարդիկ են (պատկերատստավլյայտե՞)… ինչ վերաբերում է բարեփոխումներին, ապա նա վստահեցրեց, որ դրանք միշտ էլ արվում են թե վերևից, թե ներքևից, ուղղակի միշտ դիմադրության է հանդիպում…
Էհ պարոն վարչապետ ջան, արևդ կծիմ, բա եթե երկու կողմից են էդ ռեֆորմները, ինչու է՞ ակնհայտորեն տուժում փոքր ու միջին բիզնեսը, իսկ «վերևները» ոնց վայելում էին, նույն կերպ էլ շարունակում են վայելել:  Ինչ վերաբերումա չարաբաստիկ հեծանիվին, ես փոշմանել եմ, եթե վարչապետը սկսի հեծանիվով գործի գնալ, մենք ամեն օր ականատես կլինենք տուր դե ֆրանսի մասշտաբի հեծանվավազքի՝ դատելով նրան ուղղեկցող թիկնապահների, օգնականների, օգնականների օգնականների ու էլի եսիմ ում քանակից…

Հ.Գ. Արդար լինելու համար պետք է արձանագրեմ, որ մի երկու բառ ոչ ֆորմալ շփվելուց հետո, ինձ վրա Տիգրան Սարգսյանը վատ մարդու տպավորություն չթողեց, նույնիսկ կասեի հաճելի էր նրա հետ պարզապես զրուցել:Ճ

Մեկնաբանություններ
  1. Haytikoասում է՝

    Ապեր էտ ևրոպական արժեքներով թող իրանց հետևը սրբեն,մենք մեր գԷղի ադաթներով ենք շարժվում

    Like

  2. initiatyասում է՝

    իյա ..ես էլ ասում եմ , ով ա այդ հարց տվողը եղել : Փայ՛ , գտա .. օլէ , այսինքն դու ինձ գտար: Լավն էր

    Like

  3. Haytikoասում է՝

    ԱԽԱԽԽԱԽ….ապեր,մի օր արժի սենց միատ ՍյեԶտ բլոգգեռով կազմակերպել,նստել խոսալ,հարցեր բարձրաձայնել

    Like

  4. antiliberastասում է՝

    ես ճիշտ ա բոգ չեմ գրում կամ ոնց եք ասում բլոգեր չեմ բայց մի բան կարամ ասեմ ուզում ա մեր վարչապետը ժամի 7ին տանից դուրս գա ու ոտքով գնա աշխատանքի մեկա ինքը մեր վարչապետն ա մենք էլ հայ ենք…..

    Like

  5. Haykասում է՝

    ես ճիշտ ա բոգ չեմ գրում կամ ոնց եք ասում բլոգեր չեմ բայց մի բան կարամ ասեմ ուզում ա մեր վարչապետը ժամի 7ին տանից դուրս գա ու ոտքով գնա աշխատանքի մեկա ինքը մեր վարչապետն ա մենք էլ հայ ենք…..

    Like

  6. Haykասում է՝

    es et chei uzum asei axpero jan, uxaki uzum em asem vor et mard@ vonc el gna girci meka misht propka a linelu menq el eli boxoqelu enq eli 😉

    Like

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s