Posts Tagged ‘օդնոկլասսնիկ’


Համոզված եմ, որ շատերը, եթե ոչ անձամբ, ապա գոնե դիտորդի դերում առնչվել են այնպիսի իրավիճակենրի, երբ ինչ որ կայքում, որտեղ կա քննարկումների բաժին ծավալվում են ոչ միայն բանավեճեր, այլև վեճեր ու ռազբորկաներ: Երևույթն ինքնին ամենևին էլ ունիկալ չէ Հայաստանի համար: Կարծում եմ, որ բովանդակ համացանցում չկա այնպիսի մի երկրի սեգմենտ, որտեղ տիրում է համընդհանուր համաձայնություն կամ կուլտուրա: Այնուամենայնիվ, Հայաստանը ունի մի շարք առանձնահատկություններ:

Նախ և առաջ, Հայաստանի ինտերնետ համայնքը էլ ավելի ուրբանիզացված է քան բուն բնակչությունը: Այսինքն, օգտատերերի ճնշող մեծամասնությունը գաղաքաբնակ են, ընդ որում, ընդհանուր օգտատերերի կեսից ավելին Երևանաբնակ են: Հայաստանն առանց այն էլ հայտնի է նրանով, որ չեն գտնվի մարդիկ, ովքեր ընդհանուր ծանոթներ չունեն, էլ չխոսեմ համացանցում այս կամ այն մարդու ինքնությունը ճշտելու դյուրինության մասին: Մի խոսքով, մենք բնավ Ռուսաստան չենք և նույնիսկ Թայլանդ այս առումով: (ավելին …)


Էս քանի օրա նստած բլոգիս վրեն եմ բզբզում ու ձեռի հետ էլ ուրիշ բլոգեր եմ կարդում: Ասեմ, որ բավականին հետաքրքիր զբաղմունքա, արժի օդնոլասսնիկով հավայի ժամանակ վատնելու տեղը, ուղղակի թերթել մեր բլոգերը, չեք ձանձրանա՝ հաստատ: (ավելին …)