Posts Tagged ‘հայրենիք’


Շարունակելով նախորդ գրառմանս թեմատիկ շղթան, էսօր մոտս բուռն ցանկություն առաջացավ կիսվել հայրենասիրություն ասվածի մասին մտորումներովս, որովհետև առավոտվանից բավականին թեժ բանավեճերի մեջ էի հրապարակի ֆանտաններում ռուսական հիմնի պահերով։ Օրի օրի մոտս ավելի է արմատավորվում այն զգացողությունը, որ մեր հասրակության էական մասի մոտ հայրենասիրություն ասվածը նույնքան աղավաղված է, իսչքան քրիստոնեություն ասվածը ու էլի նույն խնդրին ենք դեմ առնում, երբ դեկլարատիվ ձևը, որն առաքինի է, ներքուստ դեֆորմացված է, իսկ որոշ տեղերում էլ՝ փտած։
Իմ խորին համոզմամբ, հայրենասիրությունը, ինչես ցանկացած սիրություն, պետք է դրսևորվի ոչ թե նրանով, որ դու սիրում ես քո հայրենիքը նրա համար որ ինքն ամենալավն է, վերջն է բոլոր բնագավառներում ու տիրույթներում, այլ պետք է սիրես իր ողջ առավելություններով ու թերություններով հանդերձ։ Ասել է թե «ամենալավությունը» պետք է բխի հենց քո սիրուց՝ այնքան եմ սիրում հայրենիքս, որ անգամ իր բոլոր թերություններով հանդերձ, որ ինքն իմ համար ցանկացած դեպքում ամենալավն է։ Սա իմ պատկկերացմամբ առողջ և մաքուր մոտեցումն է, բայց ցավոք, ես հաճախ այլ տեսարան եմ տեսնում, երբ մարդիկ փորձում են սիրել երկիրը՝ իրենց ստիպելով հավատալ որ ինքը ամենալավն է ու ամենալավն է, որովհետև ամեն ինչում ամենալավն է։ Սա արդեն միախառննվելով փոքր ազգերի բարդույթին տալիս է հիվանդագին արգասիքներ, երբ իբր հայրենասիրությունը բխում է իռացիոնալ դատողություններից։ (ավելին …)


Մի խիստ ուշագրավ գրառում կարդացի, որը հեղինակել էր սիրիահայ մեր հայրենակիցներից մեկը։ Նա կիսվում էր իր մտահոգություններով սիրիահայության գաղափարական պառակտման մասին, որը հասունանում էր դեռ շուտվանից, բայց հատկապես սուր արտահայտվեց Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի ազդեցության ներքո։ Ըստ հեղինկաի, սիրիահայությունը չի կարողանում ընդհանուր հայտարարի գալ, թե ի՞նչ է հայրենիք ասվածը, որտեղ է այն և ինչքանով է ծննդավայր ասվածը հայրենիք։ Նա սահմանել է 4 հիմնական խմբերը, որոնք վիճում են միմյանց հետ այս հարցերի շուրջ. (ավելին …)