Posts Tagged ‘օլիգարխ’


Հաշվի առնելով բոլոր միջադեպերը, որոնցում ներգրավված են եղել տարբեր պաշտոնատար, օլիգարխ և կիսաօլիգարխ դեմքերի թիկնապահները, առաջարկում եմ այս ոլորտը մեկընդմիշտ կանոնակարգել՝ ընդունելով ոչ միայն թիկնազորի թույլատրելի քանակի և կիրառության մասին օրենքներ, այլև օրենքք, որն ընդհանրապես կարգելի մասնավոր կազմակերպություններին ու անձանց մատուցելու համապատասխան ծառայություններ։

Օրինակ ի՞նչ վատ կլինի, եթե ընդունվի օրենք, համաձաայն որի ոստիկանությունում ստեղծվի հատուկ զտորաբաժանում, որը կզբաղվի զուտ թիկնապահությամբ, իսկ կֆինանսավորվի հենց այն մարդկանց միջոցներով, ովքեր այսօր իրենց միկրո բանակներն են պահում։ Ստորբաժանումը բաղկացած կլինի հատուկ պատրաստություն անցած մարդկանցից, որոնք կունեն անհրաժեշտ գիտելիքներ և որակավորում, ինչը հաստատ ավելի պրոֆեսսիոնալ կադրեր կապահովի։ (ավելին …)


Նախընտրական պայքարը արդեն վաղուց է սկսել ու շուտով վերջնականապես պարզ կլինի, թե որ կուսակցությունը ում է ընդգրկել իրենց ցուցակներում, իսկ ում ոչ։ Բնականաբար, սա անհանգստություն է առաջացրել շատ մթոմ-քաղաքական գործիչների շրջանում, ովքեր արդեն հասցրել էին հարմարվել ԱԺ տաքուկ տեղերում, իսկ այժմ չկա ոչ մի երաշխիք, որ այդ տաքուկ տեղերը կպահպանվեն հատուկ իրենց համար։ Առհասարակ, էս անգամ կուսակցությունները գործելաոճը փոխել են ու դա հատկապես ակնհայտ է ՀՀԿ-ի պարագայում։ Բանն այն է, որ իմ կարծիքով ՀՀԿ-ն ի դեմս Սերժ Սարգսյանի փորձում է մաքրել իր շարքերը արդեն վաղուց վարկաբեկված կամ մեղմ ասած, ժողովրդական սեր չվայելով կերպարներից, որոնք սակայն լուրջ ռեսուրս են իրենցից ներկայացնում։ (ավելին …)