Համամասնական ցուցակներ. ինչ են անելու ֆուկ եղածները

Posted: Մարտի 15, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , , , , , ,

Նախընտրական պայքարը արդեն վաղուց է սկսել ու շուտով վերջնականապես պարզ կլինի, թե որ կուսակցությունը ում է ընդգրկել իրենց ցուցակներում, իսկ ում ոչ։ Բնականաբար, սա անհանգստություն է առաջացրել շատ մթոմ-քաղաքական գործիչների շրջանում, ովքեր արդեն հասցրել էին հարմարվել ԱԺ տաքուկ տեղերում, իսկ այժմ չկա ոչ մի երաշխիք, որ այդ տաքուկ տեղերը կպահպանվեն հատուկ իրենց համար։ Առհասարակ, էս անգամ կուսակցությունները գործելաոճը փոխել են ու դա հատկապես ակնհայտ է ՀՀԿ-ի պարագայում։ Բանն այն է, որ իմ կարծիքով ՀՀԿ-ն ի դեմս Սերժ Սարգսյանի փորձում է մաքրել իր շարքերը արդեն վաղուց վարկաբեկված կամ մեղմ ասած, ժողովրդական սեր չվայելով կերպարներից, որոնք սակայն լուրջ ռեսուրս են իրենցից ներկայացնում։

Խոսքը որոշ օլիգարխների ու կիսաօլիգարխների մասին է, որոնց մինչ այժմ հիմնականում մեծամասնականով էին առաջադրում ու հեշտությամբ անցնում էին խորհրդարան՝ օգտագործելով իրենց ռեսուրսներն ու ազդեցությունը տվյալ ընտրատարածքում։ Այժմ նմաններին գցել են համամասնական ընտրացուցակ, իսկ ում էլ տեղ չեն տալիս էդ ցուցակում, կոմպենսսացնում են տարբեր պետական պաշտոններով (Բեգլարյան, Կարապետյան, Աբրահամյան…)։ Բնականաբար, սա չի կարող հիացնել ոմանց, հատկապես եթե արդյունքում իրենք ֆուկ լինեն մեծ խաղից, բայց դե ակնհայտորեն կոնֆրոնտացիայի էլ չեն գնա, որովհետև օլիգարխը ինչքան էլ օլիգարխ լինի, նրա ողջ ուժն, ազդեցությունն ու հարստությունն ուղղակի կախվածության մեջ է իշխանությունից և եթե նա սկսի պայքարել ու քյալլա տար դրա հետ, կստացվի մի իրավիճակ, երբ նա կսղոցի այն ճյուղը, որի վրա կանգանած է։ Ասածիս ամենավառ օրինակը թերևս Խաչատուր Սուքիասյանի պատմությունն է, որը հաստատ չեն ուզենա կրկնեն պոտենցիալ դժգոները։
Այնպես որ, ինչքան էլ փնթփնթան ու ամպագոռգոռ հայտարարություններ անեն դժգոհները, միևնույն է, мелкая подлянка-ից այն կողմ գնացող չի լինի ու պարզապես կբավարարվեն նրանով, ինչ իրենց առաջարկվում է։ Ինչ-ինչ, բայց քաղաքական սուիցիդի հակումներ դրսևորող դեմքերը քիչ են մեր իշխանական համակարգում։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s