Posts Tagged ‘վերլուծություն’


250px-Punch_Rhodes_ColossusԱյո´, սիրելի հայաստանցիներ, թող ինձ ներեն բոլոր մոլի հայրենասերները, հայրենատերերը, անկախականները, ազգայնականները, դաշնակները ու պարզապես քլնգողները, բայց մենք վաղուց արդեն բանանային ռեսպուբիլկա ենք, կամ էլ, որպես սրտներին մոտիկ ընդունողների հոգու նուրբ լարերի մաժմժանք, կարող եմ ավելի մեղմ ասել այս դառն իրականությունը. մենք բոլոր նախադրյալներն ունենք՝ բանանային ռեսպուբլիկա կոչվելու համար։

Առհասրակ, ի՞նչ է պետք այս «պատվավոր» կարգավիճակին արժանանալու համար. կիսագաղութային կարգավիճակ, երբ ավելի ուժեղ երկիրը/երկրները Քո երկրի ապագայի ԻՐԵՆՑ տեսլականն են թելադրում ու հարկ եղած դեպքում իրականացնում, չմշակված հումքի արդյունահանման ու ոչ ռեալ էկոնոմիկայի վրա հիմնաված տնտեսություն, պառակտված ու որ ամենակարևորն է՝ դեգրադացված հասարակություն՝ աղավաղված կամ բացակայող արժեհամակարգով։ Որպես սահմանման հղում կարելի է դիտարկել Օ´Հենրիի աշխատությունները, իսկ եթե այնուամենայնիվ ակադեմիական մակարդակում ուզում եք հակառակն ապացուցել, ապա բերեք հակափաստարկներ։ (ավելին …)


Ինչպես և կանխագուշակել էի անմիջապես Չալյանի պաշտոնանկությունից հետո, ՊՆ-ի վերին էշելոններում սկիզբ առած զտումները միայն Չալյանով չեն ավարտվի և կհետևեն այլ բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկություններ։ Հերթական գեներալը, ով վտարվել է Զինված Ուժերից, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանն է, ով զբաղեցնում էր ՀՀ ԶՈւ ԳՇ պետի (Խաչատուրովի) տեղակալի պաշտոնը։ (ավելին …)


Սաֆարովի արտահանձնմանը և ներմանը անմիջապես հետևած Օբամայի սուր արձագանքը անմիջապես բազմաթիվ և հակասական կարծիքներ առաջացրեց։ Ընդ որում, եթե առաջին օրերին, երբ հայ հասարակությունը էմոցիոնալ շոկի մեջ էր, այդ արձագանքները հիմնականում դրական էին և միայն մի քանի զգուշավոր ձայներ էին, որ զգուշորեն ակնարկում էին, որ գիտե՞ք, մի քիչ տարօրինակ է, որ ԱՄՆ նախագահը և Պետդեպարտամեենտը այս աստիճան օպերատիվ և այս աստիճան կտրուկ են արձագանքում եղածին։

Արդեն գրեթե մի շաբաթ է անցել Սաֆարովի արտահանձնումից և գնալով ավելի են շատաանում սթափ գլխով արված վերլուծություններն ու գնահատականները և գնալով ավելի է սառում մարդկանց էնտուզիազմը ԱՄՆ-ի դիրքորոշման հետ։ Աչքերներս բացվում է էլի։ Իմ աչքերը վերջնականապես բացվեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի այն հայտարարությունից հետո, որում ասվում էր, որ ԱՄՆ-ը դեռ սսպասում է Հունգարիայի և Ադրբեջաանի պարզաաբանումներին։ (ավելին …)


Օրերս էլի «Ազատ գոտում» էի ու այս անգամ քննարկվում էր կաշառակերության ու կոռուպցիայի հարցը։ Ասեմ, որ բավականին հագեցած ու հետաքրքիր բանավեճ ստացվեց, որից հետո ես իմի բերեցի իմ պատկերացումներն այս երևույթների մասին, ինչպես նաև հստակորեն ուրվագծեցի իմ մտավախությունները մեր հասարակության ապագայի վերրաբերյալ՝ տվյալ թեմայի կկոնտտեքստում։ Զ´կիսվեմ Զ´մտահաղացումներովս։
Նախ  առաջ, պետք է հստակ հասկանալ, թե ինչ է կոռուպցիան ու ինչ է կաշառակերությունը, որովհետև մեր ժողովրդի մի ստվար հատվածի համար այս երկու բառերը նույն իմաստն ունեն, ինչը միանշանակորեն չի նպաստում այն բանին, որ մեր հասարակությունը երբևիցե կարողանա առաջխաղացում ունենա այս խնդրի դեմ պայքարում։ Ուրեմն, ժողովուրդ ջա, ով տեղյակ չէ՝ իրենց ի գիտություն. կոռուպցիան դա ավելի կոմպլեքս հասկացողություն է, իսկ կաշառակերությունը կոռուպցիոն դրսևորումներից ընդամենը մեկն է, երբ նյութական հատուցման դիմաց կատարվում է դիտավորյալ խախտում՝ վարձատրողի շահերին նպաստելու նպատակով։ (ավելին …)


Երեկ բարձր ջերմություն ունեի ու տանն էի մնացել, ուստի առիթից օգտվեցի և վերջին մի քանի ամսվա մեջ առաջին անգամ որոշեցի հեռուստացույց նայել։ Վայ էդ որոշելուս, որովհետև հենց միացրեցի հեռուստացույցը, երկնագույն էկրանից ինձ սկսեց նայել մեր ԿԳ ամենայն պաթոլոգաանատոմ չաղ և բախտավոր դեմքը, ով փորձում էր բացատրել, թե ինչ հսկայական քայելրով է առաջ գնում եմր ԿԳ-ն ու ինչ մարտահրավերներ ունենք։ Դե հաղորդման վերջում էլ հաղորդավարը շատ խելացի տեսքով ամփոփեց, որ մեր ԿԳ ոլորտի հիմնական խնդիրը նրանում է, որ ուսման վարձերը դեռ եվրոպական ստանդարտների չեն հասել, բայց դե դա հասկանալի է, որովհետև առկա սոցիալական վիճակում դա անարդար կլիներ։ Ու այ էդ պահին ես էլ չդիմացա։ (ավելին …)


Այսօր մի խիստ ուշագրավ հոդված կարդացի «Հրապարակ» թերթում, որտեղ հեղինակը փորձում էր տրամաբանական ու անտրամաբանական փաստարկներով հիմնավորեր, որ խիստ վտանգավոր ու պատերազմի հերոսին ոչ վայելուչ հայեցակարգ է որդեգրել արցախի հերոս, պաշտոնաթղ գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը՝ Արցախի նախագահական ընտրությունների մասնակցության կոնտեքստում։ Չգիտեմ ում համար ոնց, բայց իմ համար ՀԱԿ-ական մամուլը յուրահատուկ ինդիկատորի դեր է խաղում, հատկապես, եթե խոսքը գնում է արտաքին ու կիսաներքին քաղաքականության հարցերում. ինչը իրենք քլնգում են, որպես կանոն լավ բան է լինում։ Հիմա կիսվեմ տվյալ հոդվածի մի քանի նյուանսներով ու իմ նկատառումներով։ (ավելին …)


Երե էնքան հոգնած էի, որ ի վիճակի չէի անդրչադառնալու Հարսնաքարի միջադեպերին, բայց էսօր անպայման ուզում եմ անել դա, քանի որ զգում եմ, որ ոնց որ թե նախոր գրառումներիս որոշ կանխագուշակումներ և մտավախությունների իրականանում են, բայց սկսենք հենց սկզբից ու սկզբնապատճառից։

Բախում կարող էր ընդհանրապես չլիներ, եթե երկուստեք չլինեին սադրիչներ ու հիմարներ։ Նախ, ամենամեծ մեղավորը երեկվա բախման մեջ հենց Նեմեցն է։ Ես չեմ հասկանում, թե որ օրգանով պետք է մտած մարդը, որ իմանալով, թե ինչպես է տրամադրված իր հանդեպ հասարակությունը, իմանալով, որ այդ օրը սպանված բժշկի մահվան յոթն է, իմանալով, որ տեղի է ունենալու մոմավառություն Հարսնաքքարի դիմաց, էլի գա ու խցկվի հենց էդ Հարսնաքարը։ Մի՞թե Նեմեցը չէր հասկանում, որ առանց իր լուսավոոր կերպարի ներկայությն էլ կրքերը շիկանալու էին։ Ու առավել ևս, մի՞թե Նեմեցը չհասկացավ, որ ՉԻ ԿԱՐԵԼԻ օրենք խախտել, առավել ևս իրեն, առաավել ևս հիմա, առավել ևս մարդ ծեծելո/խփելով, առավել ևս հարյուրավոր մարդկանց աչքի առաջ։ (ավելին …)


Գիտե՞ք, ես երեկ ի սրտե ուրախացա, երբ իմացա, որ Հայրապետյանը վայր է դրել մանդատից հրաժարվել է։ Ուրախության էյֆորիայից հետո եկավ բավարարվածության ու արդարության հաղթանակի զգացումը, իսկ հետո էլ՝ ունակությունը սթափ ու առանց էմոցիաների դատողություններ ու վերլուծություններ անելու ունակությունը՝ տվյալ թեմայի շուրջ։ Ու հենց էդ վերլուծություններն ու դատողությունները սկսեցի անել, մոտս միանգամից որոշակի հարցեր ծագեցին ու դիտարկումներ, նամանավանդ, հաշվի առնելով դրան հետևած հասարակական արձագանքների բազմազանությունն, իսկ որոշ դեպքերում էլ՝ «բազմազանությունը»։ (ավելին …)


Գյումրիում սեպտեմբերի 9-ին պետք է կայանան քաղաքապետի ընտրություններ ու քաղաքական միջավայրը ընտրություններին ընդառաջ գնալով շիկանում է, իսկ գյումրվա ներքաղական դաշտի նոր կոնֆիգուրացիան ավելի հստակ է ուրվագծվում։ Ընդ որում, նոր քաղաքական իրականությունում ամենա ոչ շահեկան դիրքը ներկայիս քաղաքապետ Վարդան Ղուկասյանինն է։

Խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի շռնդալից պարտության գլխավոր մեղավորն ու պատասխանատուն, ով ընտրություններից հետո խուսափում էր թե լրագրողների, թե ՀՀԿ-ի վերնախավի հետ շփումներից, հիմա իրար է խառնվել և փորձում է աջակիցներ ու հովանավորներ գտնել։ Այնպիսի տպավորություն է, որ Վարդաանիկը դեռևս հույսեր ունի պահպանել իր պաշտոնը, բայց դե զարմանալ ամեն դեպքում պետք չէ, ի վերջո վարդը թղթով գիժ է… (ավելին …)


Հերթական անգամ ականատես ենք լինում ՀԱԿ-ի ցանկացած տրամաբանությունից դուրս գտնվող վարքին։ առավոտվանից հետևում եմ, թե ինչ արձագանքներ է գտնում Օսկանյանի հանդեպ հարցված քրեական գործի մասին լուրը ու մի բան միանշանակ է՝ ՀԱԿ-ը նույնիսկ իր կողմնակիցներին այսպիսի մոլեռանդությամբ չէր պաշտպանում։ Ու սա այն դեպքում, երբ տարիներ շարունակ նույն Օսկանյանին նույն ՀԱԿ-ը մեղադրում էր բոլոր հնարավոր ու անհնար մեղքերի ու զանցանքների մեջ։ Ինչո՞վ է սա պայմանավորված։ (ավելին …)