ՊՆ-ում պաշտոնանկությունները կշարունակվեն

Posted: Օգոստոսի 28, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , ,

Փաստորեն ՊՆ-ում ֆիլտրումը շարունակվում է և ըստ ամենայնի Սերգեյ Չալյանի և Վալերի Գրիգորյանի պաշտոնանկություններով բանը չի ավարտվի։ ՊՆ-ում առանձնապես չեն էլ թաաքցնում, որ դժգոհ են վերջին զորակոչի արդյունքներից, ինչի մասին հայտարարվել է պաշտոնապես և քանի որ մեր ՊՆ-ն ծեր օրիորդների ֆեդերացիան չէ, ապա սա անհետևանք չէր կարող մնալ։ Զտումները տեղ կգտնեն հատկապես բանակի այն կառույցներրում, որոնք անմիջական պատասխանատվություն են կրում զորակոչի իրականացման համար և միաժամանակ հանդիսանում են բանակի ամենակոռումպածին էլեմենտը։ Խոսքն իհարկե զինկոմիսարիատների զորահավաքային այլ կառույցների մասին է։
Ի՞նչ խոսք, բանակի հասցեին հնչող բազմաթիվ քննադատություններ արադարացի են, բայց պետք չէ նաև մոռանալ, որ խոր արմատներ ունեցող երևույթները մի օրվա մեջ հնարավոր չէ ջնջել։ Ինչպես Նիցշեն էր ասում, ամեն ինչ համեմատության մեջ է ճանաչվում, այնպես որ եկեք համեմատենք այն ինչ ունենք այսօր և այն ինչ ունեինք օրինակ 10 տարի առաջ։ Տեմայի շրջանականերում ամենացայտուն օրինակը թերևս «փողով տանը ծառայելու» տարբերակն էր, երբ անգամ ամսեկան 300 դոլլար կաշառքի դիմաց մարդիկ ամիսներով տանն էին մնում և ստուգումից ստուգում էին ներկայանում զորամաս։ Երևույթը կարելի է ասել համատարած էր ու խոսքը 1-2 դեպքերի մասին չէր։ Այժմ նման երևույթը բացառվում է, համենայն դեպս ես անգամ բամբասանքի մակարդակով չեմ լսել, որ նման երևույթ այժմ առկա լինի։

Երևույթը հաղթահարվեց խիստ վերահսկողության սահմանման շնորհիվ և պատժիչ սանկացիաների միջոցով։ Բավական էր, որ մի երկու հրամանատարի խայտառակ կերպով դուրս շպրտեին զինված ուժերից, մի երկուսին էլ լուրջ տույժերի ենթարկել, որպեսզի այս երևույթն ի սպառ վերանար։ Այ իսկ զորահավաքային հարցերում ամեն ինչ ավեելի կոմպլեքս ու բարդ վերահսկելի է, որովհետև նախ, մասշտաբներն այլ են, վերահսկողությունն իրականացնելը այդքան հեշտ չէ։

Սակայն մի բան է անհնար ասվածը, մի բան է «հեշտ չէ»-ն։ Ո՞րն է առկա խնդիրներից ամեենացավագինը բանակի համար։ Իհարկե փողի դիմաց զորացրվելը՝ առողջական տարբեր կեղծ խնդիրների հիմման վրա։ Չէ՞ որ նույն զորացրվածին կամ տարեկետում ստացածին կարող են ևս մեկ անգամ կանչել հետազոտության ու պարզել, թե որքանով է նա սրտի արատի տեր, կամ հոգեկաան հիվանդ։ Ըստ իս, հենց նման «հետազոտությունների» արդյունքում էլ ՊՆ-ում հայտարարել են, որ զորակոչը բավարար չի կազմաերպվել։ Կարծում եմ նաև, որ մյուս զորակոչը արդեն անհամաեմատ ավելի արդար ու հանգամանալից կլինի, որովհետև պատժիչ սանկցիաների խստությունը կասկած չի առաջացնում հաստատակամության մեջ, ի վերջո ոչ գլխավոր զինկոմիսար Չալյանը, ոչ էլ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Գրիգորյանը վերջին մարդիկ չէին նախարարությունում, ինչը սակայն նրանց անձեռնամխելիություն չպարգևեց։ Կապրենք-կտեսնենք, համենայն դեպս, ևս մի քանի հոգու պաշտոնանկություն կամ պագոնազրկում ակնկալելը միամտություն չի լինի ոնր զորակոչին ընդառաջ, որն ի դեպ կսկսվի արդեն 2 ամսից։

Մեկնաբանություններ
  1. […] բլոգներից մեկը` Antiliberast-ը անդրադարձել է Պն-ի պաշտոնանկություններին` նշելով, որ դրանք […]

    Like

  2. […] և կանխագուշակել էի անմիջապես Չալյանի պաշտոնանկությունից հետո, ՊՆ-ի […]

    Like

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s