Posts Tagged ‘Չենք Լռելու’


Հենց նոր Ասեկոսեում կարդացի, որ քննչական վարչությունը դրած մանա գալիս երեկվա տարածած ապատեղեկատվությունը տարածողներին։ Հիշեցնեմ, որ այսպես կոչված «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը լրատվականներով կեղծ տեղեկատվություններ էր տարաածել, իբր զորաամասերից մեկի մի խուբ զինծառայողների տարել էին ռազմական ոստիկանություն ու նենց էին ծեծել, որ զինվորներից մեկին ստիպված արձակուրդ էին տվել, իսկ երեկոյն նաև լուրեր սկսեցին շրջանառվել, որ էդ զինվորի վիճակը վատացել է։
Փաստորեն, ոնց որ ես ասում էի, տեղեկությունները սուտ էին, իսկ էդ զինվորն էլ զանգելա ու ասեա, որ նման բան չի եղել ու կարող են գալ ու իրեն ողջ-առողջ վիճակում տեսնեն զորամասում։ Աչքիս երեկվա հարցադրումներս տեղ հասան ու համապատասխան մարմինները սկսեցին հետաքրքրվել էդ ուռոդների գործունեությամբ։


Էսօր առավոտ բարի լույսով մտա ինտեռնետ ու էլի նեռվերս խախտվեց իրար։ Էլի «Չենք Լռելու» սուտի-հայրենասիրական-հումանիստական շարժումը հերթական դեզինֆորմացիան էր տարածել ու հերթական անգամ մեր ռեյտինգացավով տառապող լրատվական կայքերը շտապել էին այդ տեղեկությունները հրապարակել, առանց ճշտելու անգամ, ինչքանով են դրանք համապատասխանում իրականությանը։ Ու արել էին դա գրեթե բոլորը՝ 1in.am-ը, news.am-ը, tert.am-ը  և այլոք։ Հիմա երեք հարցադրում ունեմ.
1. «Չենք լռելու»-ին
Արա, այ պսևդո-հայրենասերներ, դուք գոնե գիտակցում ե՞ք, որ Ձեր արածը ազգային դավաճանություն է, որի համար սահմանված է եթե չեմ սխալվում 25 տարի ազատազրկում ենթադրող պատիժ։ Էլ չասեմ, որ ձեր մեջ ծառայածներ էլ կային եթե չեմ սխալվում, հետևաբար դուք նաև խախտում եք ձեր Զինվորական Երդումը։
2. Լրատվականներին (ավելին …)