Posts Tagged ‘օլիգարխիա’


Առավոտ բայլուսով դեպրեսիայի մեջ ընկա, որովհետև խասյաթի համաձայն լրահոսով անցա։ Միանգամից երկու տիպիկ լուր՝ նախընտրական շրջաններին համահունչ. հարկայինը նորից որդեգրել է գեստապոյի ու ֆեոդալական վաշխառուի գործելաոճերի ինչ որ սինթեզված տարբերակ, իսկ որ հարկայինի հետ առանձնապես առնչություն չունեցողները շատ չուրախանան, աշնանից սննդաամթերքի գներն են թռնելու վերև։ Հիմա հերթով։
Հաշվի առնելով, որ կառավարությունն առանց այն էլ խնդիրներ ունի և ստիպված է եղել հաջորդ բյուջեի հաշվին ընթացիկ ծախսերն անել, մի բան էլ հայտարարվել էր, որ պետք է հարկային կատարողականության բարձրացում լինի, ու սա էլ հերիք չէ, առջևում ընտրություններ են… դե բնականաբար սա ինքնին լավ չի անդրադառնում բիզնեսի վրա, իսկ հաշվի առնելով մեր տնտեսական միջավայրի սպեցիֆիկան, ապա վստահորեն կարելի է պնդել, որ հատկապես թքելու են փոքր ու միջին բիզնեսի ներկյացուցիչները, որովհետև ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր։ Ընդ որում, ինչպես շատ ճիշտ նկատել էր «Հայկական ժամանակ» թերթը, հարկային կատարողականությունը կարելի է բարելավել զուտ տնտեսության ստվերային սեկտորը ստվերից գոնե մասամբ հանելով։ Օրինակ, երբ նայում ես Հայաստանի հարկատուների ռեյտինգը, ապա տեսնում ես, որ բոլոր օլիգարխների բիզնեսները համարյա վնասով են աշխատում, կամ էլ 0-ին մոտ եկամտով, այնինչ իրենք՝ օլիգարխները, ստաբիլ կերպով աճում և բարգավաճում են… (ավելին …)


Երբ լսում ես մեր ՀԱԿ-ական կարկառուն մեգատնտեսագետների, մեգաքաղաքագետների, մեգաակտիվիստների, մեգագործիչների ու այլ մեգաների ելույթները, քիչ է մնում մտածես, որ այս մարդիկ իրականում ոչ այն մարդիկ էին, ովքեր բարով խերով երկրի հերն անիծեցին 90ականներին, ոչ էլ այն մարդիկ են, ում մանկությունը/պատանեկությունը հենց այդ ժամանակաշրջանում է անցել։ Հասել են նրան, որ կապիտուլյանտ ու պանիկյոռ Լևոնին արդեն մեծագույն զորավար են սարքում, առանց որի անմիջական մասնակցության չի մշակվել ու իրականացվել և ոչ մի ռազմական օպերացիա Արցախյան ազատամարտի տարիներին, իսկ հենց խոսում ես մթից, ցրտից ու տնտեսական ճգնաժամից, ապա միանգամից մատնանշում են պատերազմը։ Լավ, պատերազմը հասկացանք, այս անգամ կանդրադառնամ տնտեսական քաղաքականությանը, որը վարվում էր արդեն պարետազմից հետո, տեսնեմ դրան ի՞նչ պետք է ասեն։ (ավելին …)