Posts Tagged ‘հեռուստատեսություն’


Միանգամից ասեմ, որ եթե դուք տրամադրվել եք ինչ որ ծավալուն վերլուծություններ ու քննարկումներ տեսնել կոնկրետ «Դժվար ապրուստ» սերիալի վերաբերյալ, ապա զուր ժամանակ կմատնեք, քանի որ սա հերթական շաբլոն գրառումը չի այդ «գլուխգործոցի» մասին, մյուս կողմից էլ, ես անգամ ալիք փոխելուց չեմ առնչվել այդ սերիալի հետ։ Քննարկվելիք թեման շատ ավելի խորն է ու շատ ավելի լուրջ, քան պարզապես այս կամ այն սերիալի քննարկումները։ Ուզում եմ քննարկել արդի վիճակը հայրենական հեռուստատեսության վարած քաղաքականությունում, մասնավորապես դեբիլացնող սերիալների, պահանջարկ ստեղծելու և այլ վնասակար երևույթների մասին որոնք ի վերջո բերելու են ազգային անվտանգությանը սպառնացող հասարակական վիճակի։ (ավելին …)



Երեկ կիրակի էր ու ես լարված աշխատանքային շաբաթից հետո, որոշել էի մի ամբողջ օր կոմպին չմոտենամ ու ուղղակի բազմոցի վրա թավալ գամ, գարեջուր խմեմ, հեռուստացույց նայեմ: Եթե առաջին երկուսն անելը մոտս վիրտուոզային ստացվեց, ապա հեռուստացույց նայելը դառավ մի հատ էկզեկուցիա: Ոնց եղավ, ալիքները փոխելուց անընդհատ հայ հաղորդավարների ու սերիալային դերասանների դեմքեր էին խոշոր պլանով երևում ու իմ մոտ տպավորություն ստեղծվեց, որ մեր հայ հեռուստատեսությունում արդեն զապադլոյա առնականության նշույլ պարունակող տղամարդկանց ցույց տալը: Ասի չէ, աչքիս ինձա թվում ու սկսեցի ավելի երկար ֆիքսվել ալիքների վրա ու …

Ես չեմ հասկանում, հիմա ոնց են տելեներում գործի ընդունում, բայց աչքիս վերջին (ավելին …)


Ի՞նչ է պետք մի որևէ ժողովրդի ստրկացնելու ու հլու ծառա սարքելու համար: Ոմանք կասեն, ո պարզապես ռազմական օկուպացիան բավական է, իսկ ես ասում եմ, որ դա այդպես չէ: Ասեմ ավելին, եթե չես զրկում ժողովրդին իր հենքերից, օկուպացիան միայն ավելի է ուժեղացնելու այդ ժողովրդի ոգին ու միասնականությունը: Այ, եթե զրկում են ժողովրդին այն արժեքներից, որոնք բարոյական ու գաղափարախոսական հիմք են հանդիսանում մարդկանց համար, որոնք մարմնավորում են ժողովրդի ու պետականության ինքնագիտակցությունը, ապա արդեն գործ ենք ունենում ոչ թե կոնսոլիդացված մարդկային ամբողջության հետ, այլ անողնաշար ինչ որ զանգվածների, որոնցում, լավագույն դեպքում կան միայն առանձին չկոտրված անհատկանություններ:
Ինչու՞ եմ ես գրում սա: Ես գնալով ավելի հստակ եմ տեսնում, թե կոնկրետ ինչ պրոցեսսներ են նախանշվել արդեն: Վերջին մի քանի ամիսները պարզապես ակնհայտորեն ցույց տվեցին, որ կան ինչ որ շահագրգիռ կողմեր, որոնք շատ հետևողական ու մանրամասն պլանավորված (ավելին …)


Ես չեմ հասկանում ոչ Հ1-ի` ընդհանրապես, ոչ էլ Ազատ Գոտի հաղորդման կազմակերպիչների` մասնավորապես, տրամաբանությունը: Ինչ նպատակ են նրանք հետևում Գոռ Թամազյանին սիստեմատիկ եթեր տրամադրելով? Միթե Գոռից բացի էլ մարդ չունենք ցույց տալու? Արդյոք նրանք գիտակցում են, որ այդ կերպ վարվելով, նրանք կամա թե ակամա վարում են ապազգային քաղաքականություն: Լավ, հասկացանք, առաջին անգամ տեղյակ չէին տվյալ սուբյեկտի վարվեցողությունից կամ դիրքորոշումից: Հետո էդքան սարսափելի չի, երբ Գոռի ընդդիմախոսները Արմքոմեդիի տղերքն են, որոնք ըստ իս ադեկվատ, հումորով ու սովորական մարդիկ են, բայց երբ Գոռին բերում կանգնեցնում են հոմոսեքսուալիստի, ֆեմինիստի ու սատանիստի առջև, արդեն իսկ նպաստում են այդ երեք երևույթների պոպուլյարիզացիային: (ավելին …)



Բարև ժողովուրդ ջան, ո՞նց եք: Ես նոր-նոր շողուլի եմ գալիս, էս հինգ օրա հիվանդ պառկած էի ու նույնիսկ համակարգչին չէի կարողանում մոտենալ, ուստի, միակ զբաղմունքս կարդալն ու հեռուստացույց նայել էր: Հիմա ուզում եմ կիսվեմ Ձեզ հետ տպավորություններովս: Չէ, առխային, գրքերի մասին չեմ պատմի, էնքան որ կասեմ, որ «Песнь Льда и Пламени» սերիայի գրքերն էի կարդում, իսկ այ տելեվիզատորի մասին կխոսամ: (ավելին …)