Ի՞նչ է պետք մի որևէ ժողովրդի ստրկացնելու ու հլու ծառա սարքելու համար: Ոմանք կասեն, ո պարզապես ռազմական օկուպացիան բավական է, իսկ ես ասում եմ, որ դա այդպես չէ: Ասեմ ավելին, եթե չես զրկում ժողովրդին իր հենքերից, օկուպացիան միայն ավելի է ուժեղացնելու այդ ժողովրդի ոգին ու միասնականությունը: Այ, եթե զրկում են ժողովրդին այն արժեքներից, որոնք բարոյական ու գաղափարախոսական հիմք են հանդիսանում մարդկանց համար, որոնք մարմնավորում են ժողովրդի ու պետականության ինքնագիտակցությունը, ապա արդեն գործ ենք ունենում ոչ թե կոնսոլիդացված մարդկային ամբողջության հետ, այլ անողնաշար ինչ որ զանգվածների, որոնցում, լավագույն դեպքում կան միայն առանձին չկոտրված անհատկանություններ:
Ինչու՞ եմ ես գրում սա: Ես գնալով ավելի հստակ եմ տեսնում, թե կոնկրետ ինչ պրոցեսսներ են նախանշվել արդեն: Վերջին մի քանի ամիսները պարզապես ակնհայտորեն ցույց տվեցին, որ կան ինչ որ շահագրգիռ կողմեր, որոնք շատ հետևողական ու մանրամասն պլանավորված քարոզարշավ են վարում հայ ժեղովրդի կողմից վստահությունը չկորցրած վերջին երկու ինստիտուտների դեմ` բանակի ու եկեղեցու:
Չնայած բոլոր դժվարություններին ու անարդարություններին, որ հայաստանցիք իրենց մաշկի վրան զգացին ու շարունակում են զգալ վերջին քսան տարիների ընթացքում, բոլոր հարցումները ցույց են տալիս, որ ժողովրդի ավելի քան 80 տոոսը վստահում է հայոց բանակին, իսկ ավելի քան 70 տոկոսը` Հայ Առաքելական Եկեղեցուն:
Ընդ որում, այն տվյալները, որոնց ես եմ ականատես եղել, արվել են հեղինակավոր ամերիկյան ընկերության կողմից, որը արդեն մի քանի տարի է, ինչ զբաղվում է տարածաշրջանում մասշտաբային հարցումների անցկացումով, ուստի խոսքը բնականաբար Made in Aharon Adibekyan ոճի հարցումների մասին չի գնում: Հատկանշական է, որ այս երկու կառույցների բարձր տոկոսներին զուգահեռ, ականատես ենք լինում կատաստրոֆիկ ցածր վստահության տոկոս նախագահի,կառավարության, ԱԺ-ի, դատարանների, իրավապահ մարմինների, հեռուստատեսության ու հատկապես ՀԿների հանդեպ:
Այնինչ, վերջին շրաջանում շաբաթ չի անցնում առանց կեղտի հերթական դոզայի, որը նետվումա բանակի ու եկեղեցու կողմը: Մեր ամենա երևելի “պայքարողների” մեծ մասը իր սուրբ պարտքնա համարում “օգնել” մեր ժողովրդին բացահայտելու բանակի ու եկեղեցում “Ստոր, տոտալիտար ու մարդակեր” էությունը: Այնինչ, որ առանձին-առանձին սկսում ես վերլուծել ամենաշատ աչքի ընկնող քննադատներին, տեսնում ես, որ եկեղեցու ամենամոլի քննադատները ինչ որ աղանդավորներ կամ սատանիստներ են, կամ էլ գնոստիկներ ու անհավատներ, իսկ բանակի հարցով “ակնառու” զբաղվողները` չծառայած մամայի բալեք են, գոմիկներ կամ աղջիկներ… իհարկե խոսքը բոլորի մասին չէ, քնաի որ քննադատների ռադիկալ ճամբարում կան մարդիկ, ովքեր հատկապես բանակի հարցում անձամբ կորուստներ են կրել, բայց ցավոք սրտի, այդ մարդկանց ցավը ու կորուստը շահարկվում է տարբեր տականքների կողմից:
Հարցն այստեղ բնավ նրանում չէ, որ բանակի հարցը կարող է քննարկել միայն ծառայած մարդը, իսկ եկեղեցունը` հոգևորականը կամ աստվածաբանը, բայց եկեք հասկանանք, որ ինչ որ հարցով զբաղվելու համար պետք է զբաղվողը կոմպետենտ լինի տվյալ ոլորտում ու հասկանա հարցի բոլոր կողմերը: Իսկ երբ տարբեր բանակաբութուլկա դեմքերը խառնվում են կորուստ ապրած ու տուժած մարդկանց հետ ու սկսում են էմոցիաների ու ցավի վրա հիմնվելով ինչ որ բաներ անել, դա արդեն իսկ վատ է անդրադառնում մեր ժողովրդի վերջին երկու հենասյուների իմիջի վրա, նամանավանդ, որը նշվածների մեջ քիչ չեն այնպիսիք, ովքեր դիտավորյալ կամ ուրիշի կողմից ուղղարդված` տարածում է ապատեղեկատվություն, խեղաթյորված ինֆորմացիա, իսկ եբեմն էլ ակնհայտ սուտ տեղեկություններ:

Մեկնաբանություններ
  1. msheciասում է՝

    Հարգելի antiliberast , Դուք շատ կարևոր հարցերից մասին եք խոսում և ես ողջունում եմ դա:
    Իրականում այդ միտումը կա` քայքայել կարևորագույն ինստիտուտները…սակայն դա չի ստացվի “նրանց” մոտ, գուցե ես լավատես եմ, բայց ազգս քիչ քիչ “արթնանում” է…

    Like

    • antiliberastասում է՝

      շնորհակալություն Մշեցի ջան: Ազգը չի արթնանում, դեռ մի բան էլ դեգրադացվումա, բայց տեղեկատվական դաշտի մոնոպոլիզացիանա կոտրվում:Ճ

      Like

      • msheciասում է՝

        հոռետես ես…

        Like

      • antiliberastասում է՝

        իրատես եմ:Ճ ես չասեցի, որ դեգրադացման դեմը կանգնելն անհնարա, բայց պրոցեսսը շրջելու համար, զուտ տեղեկատվական մոնոպոլիան թուլացնելը դեռ շատ քիչա:

        Like

      • msheciասում է՝

        այլ տարբերակներ…?

        Like

      • antiliberastասում է՝

        1. Իշխանությունտը պետքա գոնե թուլացնեն ապազգային իրանց քաղաքականությունը, որովհետև էս արդեն գենոցիդա իսկական դառնում
        2. ազգը պետքա վերջապես կողմնորոշվի իրա ազգային գաղափարախոսության հարցում
        3. մարդկանց պետքա մատուցել ադեկվատ տեղեկատվություն, ոնց որ ասենք ես ու իմ պես սովորական մարդիկ են փորձում անել
        4. համախմբվել մի գերնպատակի շուրջ

        Like

  2. msheciասում է՝

    Antiliberast ջան, առաջին իսկ տարբերակը եթե իրականացնեն ահռելի առաջըթաց կունենանք!!!

    Like

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s