Posts Tagged ‘սփյուռք’


Մի խիստ ուշագրավ գրառում կարդացի, որը հեղինակել էր սիրիահայ մեր հայրենակիցներից մեկը։ Նա կիսվում էր իր մտահոգություններով սիրիահայության գաղափարական պառակտման մասին, որը հասունանում էր դեռ շուտվանից, բայց հատկապես սուր արտահայտվեց Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի ազդեցության ներքո։ Ըստ հեղինկաի, սիրիահայությունը չի կարողանում ընդհանուր հայտարարի գալ, թե ի՞նչ է հայրենիք ասվածը, որտեղ է այն և ինչքանով է ծննդավայր ասվածը հայրենիք։ Նա սահմանել է 4 հիմնական խմբերը, որոնք վիճում են միմյանց հետ այս հարցերի շուրջ. (ավելին …)


Գիտեմ, որ մի քիչ տաբուացված թեմայա սփյուռքին քննադատելը, բայց արդեն զգում եմ, որ դանակը ոսկոռինա հասնում։ Այո´, քննադատելու եմ ու շատ սուր եմ քննադատելու մեր սփյուռքահայությանը, ավելի ճիշտ դրա մի մասին, որովհետև օր-օրի ավելի շատ եմ նկատում բալար այն բացասական երևույթները, որոնք ինձ դուր չեն գալիս մեր սփյուռքահայության մեջ։

Մինչ բուն թեմային անցնելը ուզում եմ մի քանի պարզաբանում մտցնել, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ ես ընդհանրացնում եմ ու թացը չորի հետ եմ խառնում։ Նախ և առաջ, իմ պատկերացման մեջ սփյուռքը ոչ թե սոսկ ոչ հայաստանաբնակ մեր հայրենակիցների ամբողջությունն է, այլ կոնկրետ այն գախթօջախները, որոնք հիմնականում ձևավորվել են Ցեղասպանության արդյունքում։ Ավելի կոնկրետ, ես սփյուռքին չեմ դասում օրինակ Ռուսաստանի հայությանը, կամ վերջին քսան տարվա ընթացքում արտագաղթածներին։ Եթե ուզում եք, կարելի է համարել, որ ինձ համար սփյուռքը հիմնականում արևմտյան հայաստնի արտագաղթածների սերունդներն են, որոնք հիմնավորվել են արևմտաեվրոպական երկրներում ու ԱՄՆ-ում, ինչպես նաև պարսկահայությունը։ (ավելին …)