Գիտեմ, որ մի քիչ տաբուացված թեմայա սփյուռքին քննադատելը, բայց արդեն զգում եմ, որ դանակը ոսկոռինա հասնում։ Այո´, քննադատելու եմ ու շատ սուր եմ քննադատելու մեր սփյուռքահայությանը, ավելի ճիշտ դրա մի մասին, որովհետև օր-օրի ավելի շատ եմ նկատում բալար այն բացասական երևույթները, որոնք ինձ դուր չեն գալիս մեր սփյուռքահայության մեջ։

Մինչ բուն թեմային անցնելը ուզում եմ մի քանի պարզաբանում մտցնել, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ ես ընդհանրացնում եմ ու թացը չորի հետ եմ խառնում։ Նախ և առաջ, իմ պատկերացման մեջ սփյուռքը ոչ թե սոսկ ոչ հայաստանաբնակ մեր հայրենակիցների ամբողջությունն է, այլ կոնկրետ այն գախթօջախները, որոնք հիմնականում ձևավորվել են Ցեղասպանության արդյունքում։ Ավելի կոնկրետ, ես սփյուռքին չեմ դասում օրինակ Ռուսաստանի հայությանը, կամ վերջին քսան տարվա ընթացքում արտագաղթածներին։ Եթե ուզում եք, կարելի է համարել, որ ինձ համար սփյուռքը հիմնականում արևմտյան հայաստնի արտագաղթածների սերունդներն են, որոնք հիմնավորվել են արևմտաեվրոպական երկրներում ու ԱՄՆ-ում, ինչպես նաև պարսկահայությունը։

Մյուս պարզաբանումը, որ կուզենայի անել, կայանում է նրանում, որ բնականաբար, քննադատությունս ոչ բոլորին է ուղղված, որովհետև ի վերջո, հատկապես վերջին քսան տարվա ընթացքում ամենամեծ հայրենասերները նաև հենց Սփյուռքից են եղել, իսկ Մոնթեն իմ ամենասիրելի ու հարգելի հերոսներից է ողջ հայոց պատմության մեջ։
Այժմ խոսենք բուն թեմայից։ Չգիտեմ ում մոտ ոնց, բայց ինձ վրա ազդում է, երբ ոմն մեկը ասենք Կալիֆորնիայում՝ պալմաների տակ նստած քննադատում է հայաստանցիներիս ու սովորեցնում է ոնց պետք է հայրենասեր լինել։ Նմանները հատկապես ի հայտ են գալիս, երբ քննարկվում է հայ-թուրքական հարաբերությունների թեման,  Արցախի հարցը, կամ ասենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները։ Անձամբ ինձ պատահել են անգամ այնպիսինները, որոնք բացեյբաց հայտարարում են, իբր մեր բոլոր խնդիրները գալիս են այն բանից, որ մենք՝ հայաստանցիներս, վայրենի լեռնցիներ ենք ու սովետական միության կազմում անցկացրած տարիներից հետո էլ ավելի ենք հեռացել քաղաքակիրթ լինելուց։ Իսկ երբ հարցնում ես, թե «լավ, եթե մենք վատն ենք ու էդքան դմբո, դուք՝ «լավերդ» ինչու՞ չեք գալիս, որ մեզ ճիշտ ուղղու վրա դնեք։», սույըները սկսում են լոլոներ կարդալ գլխիդ, որ Հայաստանում անտանելի է և մենք՝ տեղացիներս պետք է բերենք այն հարիր վիճակի, որ իրենք բարեհաճեն գալ։ Մի անգամ ոմն կանադահայ առհասարակ հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության վրա թքած ունի, քանի որ դա Հայաստան չէ, ոչ էլ Արցախն է Հայաստան։ Հայաստանը Թուրքիան է զավթել ու մեր ամենակարևոր ու օրհասական խնդիրը թուրքերի վրա ճնշում գործադրելն է…
Առհասարակ, հայրենասիրության ընկալումը Հայաստանում ու Սփյուռքում բավականին տարբեր են։ Սփյուռքահայերի հայրենասիրության դրսևորումը հիմնականում կրում է հեռակա բնույթ, արտահայտվում է Մասիսի պաշտանմունքով, թուրքի մաման լացացնելու խոստումներով  ու հայկական մշակույթի կենտրոններ հիմնելով, մեկ էլ տարին մեկ՝ մառաթոնի ժամանակ, 365 դոլար փոխանցելով։ Բնավ, նշվածներից ոչ մեկն էլ ինքնին դատապարտելի երևույթ չէ, բայց այ երբ դրանք կրում են ցուցադրական ու ձևական բնույթ, կամ անգամ երբ հայրենասիրություն ասվածը սահմանափակվում է այդքանով, ապա ըստ իս, այն կրում է պարզապես դեկորատիվ բնույթ։

Օրինակ Իսրայելի սփյուռքն էլ ոչ տոկոսային առումով, ոչ էլ զուտ մարդկանաց քանակով չի զիջում հայկական սփյուռքին, Իսրայելն էլ տարածքով Հայաստանից փոքր է, բայց նրա զինված ուժերում ժամկետային զինծառայություն անցնողների կեսից ավելին սփյուռքի հրեաներն են, իսկ մեզ մոտ… մեզ մոտ սփյուռքահայ ժամկետային զինծառայողները հարյուրերոդական տոկոս են կազմում զորակոչիկները ընդհանուր թվի։ Մեկնաբանություններն ավելորդ եմ համարում։
Հաջորդ հանգամանքը որ ինձ հուներից հանում է, այդ այն տարածված ախմախ կարծրատիպն է, թե իբր Հայաստանը գոյատևում է միմյայն սփյուռքի ֆինանսական աջակցության շնորհիվ, իսկ հայաստանցիքս պորտաբույծ ձրիակերներ ենք, որոնք անընդհատ սոված հայացքով նայում են սփյուռքի «տվող» ձեռքին։ Ստեղ են ասել էլի, քծիբ ախպար… Նույն մառաթոնի ժամանակ ակնհայտ երևումա, որ հավաքագրվող գումարի կեսը հենց հայաստանաբնակ Հայաստանցիներից է, իսկ եթե հաշվենք  Ռուսաստանի հայերին ու վերջին քսան տարվա ընթացքում արտագաղթածներին էլ, կստացվի, որ էն թունդ սփյուռքահայերը հավաքագրվող գումարի 10 տոկոսն էլ չեն հանգանակում, էլ չասեմ որ առհասարակ էդ քսանքանի միլլիոն դոլարը հայ ժողովուրդը կերակրելու համար 1 օր էլ չի հերիքի։
Վերջին կետը այս թեմայի շուրջ, որի մասին կուզեի խոսել, դա հայրենադարձության խնդիրնա։ Ողջունում եմ այն հայրենակիցներին, ովքեր վերադառնում են հայրենիք, խոնարհվում եմ նրանց առջև, ովքեր վերաբնակեցնում են ազատագրված տարածքները, բայց կա մի խնդիր, որը այդքան ցավոտ չէ ինձ համար, ինչպես վերը նշավծ երկուսը որպես էդպիսին, բայց նույնպես ակտուալ է։ Խոսքը ադապտացիայի մասին է։ Շատ սփյուռքահայ հայրենադարձներ մեծ դժվարությամբ են հաղթահարում նոր մշակույթի մեջ ինտեգրվելու փուլը, իսկ ոմանք պարզապես հրաժարվում են դա անել ու աստիճանաբար որդեգրում են «կոպիտ լեռնցիներն ո՞վ են, որ մենք նրանց նմանվենք»։ Համաձայնեք, այս խնդիրը ևս կա, իսկ երբեմն կրում է ակնհայտորեն ընդգծված ու վիրավորական դրսևորումներ տեղացիների հանդեպ։
Ամփոփելով բոլար ասվածները, ցանկանում եմ լավատեսություն մտցնել այս հարցում։ Ես հույս ունեմ, որ կգա այն օրը, որ մեզ մոտ էլ չեն լինի տարբեր բաժանումներ, ի վերջո բոլորս էլ հայ ենք ու հավատում եմ, որ կգա մի օր, երբ մեր աշխարհասփյուռ ժողովուրդը կլինի գոնե այնքան միասնական, ինչքան հրեաներն են։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s