Posts Tagged ‘Ֆրանսիա’


Ի սրտե շնորհակալ եմ Ֆրանսիայից, մասնավորապես իրանց սահմանադրական դատարանից, որ հերթական անգամ ապացուցեց, որ չի կարելի ազգովի սենց միամիտ լինել, որ հայերին ոչ ոք չի աստվածացնում զուտ հայ լինելու համար, որ բոլորն էլ թքած ունեն ճշմարտության ու արդարության վրա, քանի որ միակ ճշմարտությունը՝ փողն է, իսկ արդարությունը՝ բավարարված շահը։ Հիշում ե՞ք, ես դեռ էդ օրինագծի ընդունաման օրերին էի ասում, որ այ բալամ, սպասեք վավերականացնեն ու կյանքի կոչեն, նոր սկսեք հավերժ սիրո խոստովանություններ անել կամ քաղաքական հետևանքների մասին լայնածավալ դատողություններ։ Կերա՞ք։
Ու գիտեմ, հեսա էլի կգտնվեն մարդիկ, իհարկե, ոչ այնքան շատ, ինչքան օրինագծի ընդունման օրերին, որ կսկսեն իրար հետ կատաղի բանավեճեր անել, քլնգել կամ արդարացնել (ավելին …)


Այ մարդ, ես մեր հայերը տարին մի քանի անգամ ենթարկվում են մի հատ տարօրինակ սադոմազոխիստական պոռթկման, որը ես պայմանականորեն անվանում եմ ցեղասպանությունամանիա: Ամեն տարի ԱՄՆ կոնգրեսսը պարտաճանաչորեն ընդունումա կամ քննարկումա ցեղասպանության ընդունման բանաձևը ու մեր մոտ սկսվումա էյֆորիա, որը շուտով վերածվումա խոր հիասթափության և ամերիկայի տվյալ նախագահի մոր հասցեին արված ոչ դուրեկան արտահայտությունների:

Սրանից զատ, սիստեմատիկ են էյֆորիայի դրսևորումներ` կապված եվրոպական երկրներից ինչ որ մեկում հերթական բանաձևի կամ օրենքի ընդունման հետ. էլի ուռա-մուռա, հարայ-հուրույ, էլի մասսայական հհիտերիա ինտեռնետներում ու վեհաշունչ հայտարարություններ ԱԳՆում: Հարց է առաջանում, թե ինչ վրա ենք տենց ուրախանում, կամ ինչով ենք տենց հպարտանում: (ավելին …)