Posts Tagged ‘հասարակություն’


Շատ կարևոր ու ակտուալ նյութ, որը պարզապես անհրաժեշտ է կարդալ:

Մեր ու ոչ միայն մեր հասարակությունը պարբերաբար իրար է խաառնվում ու սարսափում է արժեհամակարգային այն «նորարարություններից», որոնք գալիս են առավելապես Արևմուտքից: Դեռ մի 100 տարի առաջ անհնար էր պատկերացնել, որ ասենք համասեռամոլությունը կսկսեն մատուցել որպես նորմա, 50 տարի առաջ անհնար էր թվում, որ ամուսնությունը միանշանակորեն չի ընկալվի, որպես կնոջ ու տղամարդու միջև կնքված միություն, դեռ 10 տարի առաջ էլ անհնար էր պատկերացնել, որ միասեռ զույգերը երեխաներ կորդեգրեն, իսկ եվրատեսիլատիպ տեղերում կհաղթեն թրաշով անասուններ:

Չեմ ուզում ֆիքսվեմ միայն սեռական այլասերվածությունների վրա, ես պարզապես բերեցի արդեն իսկ կոտրված ու նորմա դարձած ինչ որ տաբուի օրինակ: Նույն հաջողությամբ կարելի է նույնիսկ ամենասարսափելի ու անհնարին թվացող տաբուն աստիճանաբար դարձնել նորմա և դրա համար գոյություն ունի հատուկ տեխնոլոգիա, որը ստացել է այդ տեխնոլոգիան մշակած ու հստակ սահմանած գիտնականի անուի անունը՝ «Օվերտրոնի պատուհան»: Ինչպե՞ս է աշխատում ու ի՞նչ է իրենից ներկայացնում այս տեխնոլոգիան:

Շատ պրիմիտիվ կլինի ասել, որ սա ուղեղների լվացում է, որովհետև դա ավելի խորու և ավելի հեռահար ազդեցություն և արդյունքներ բերող պրոցեսս է: Ի՞նչն է դարձնում այն բացառիկ. «Օվերտրոնի պատուհանը» երաշխավորում է գրեթե 100 տոկոսանոց արդյունք, եթե դրանում նկարագրված մեխանիզմներն ու ինստրումնենտները ճիշտ են կիրառվում: (ավելին …)


250px-Punch_Rhodes_ColossusԱյո´, սիրելի հայաստանցիներ, թող ինձ ներեն բոլոր մոլի հայրենասերները, հայրենատերերը, անկախականները, ազգայնականները, դաշնակները ու պարզապես քլնգողները, բայց մենք վաղուց արդեն բանանային ռեսպուբիլկա ենք, կամ էլ, որպես սրտներին մոտիկ ընդունողների հոգու նուրբ լարերի մաժմժանք, կարող եմ ավելի մեղմ ասել այս դառն իրականությունը. մենք բոլոր նախադրյալներն ունենք՝ բանանային ռեսպուբլիկա կոչվելու համար։

Առհասրակ, ի՞նչ է պետք այս «պատվավոր» կարգավիճակին արժանանալու համար. կիսագաղութային կարգավիճակ, երբ ավելի ուժեղ երկիրը/երկրները Քո երկրի ապագայի ԻՐԵՆՑ տեսլականն են թելադրում ու հարկ եղած դեպքում իրականացնում, չմշակված հումքի արդյունահանման ու ոչ ռեալ էկոնոմիկայի վրա հիմնաված տնտեսություն, պառակտված ու որ ամենակարևորն է՝ դեգրադացված հասարակություն՝ աղավաղված կամ բացակայող արժեհամակարգով։ Որպես սահմանման հղում կարելի է դիտարկել Օ´Հենրիի աշխատությունները, իսկ եթե այնուամենայնիվ ակադեմիական մակարդակում ուզում եք հակառակն ապացուցել, ապա բերեք հակափաստարկներ։ (ավելին …)


Գաղտնիք չէ, որ գլխավոր դրդիչը, որը ստիպում է մարդկանց հիացմունքով նայել Եվրոպային ոչ այսպես կոչված «Եվրոպական արժեքներն» են, ոչ էլ անգամ օրինապահությունը։ Գլխավոր մոտիվը միշտ եղել և մնում է ֆինանսական բարեկեցությունը։ Առնվազն պետք է տխմար լինել, որպեսզի վիճարկել այն փաստը, որ այո, Եվրոպան (հատկապես Արևմտյան Եվրոպան) աշխարհի ամենաբարեկեցիկ տարածաշրջաններից մեկն է։ Սա անհերքելի ու ապացուցված փաստ է, բայց այլ հարց է, թե ինչպե՞ս է մատուցվում այդ բարեկեցության պատճառը։
Մեր օրերի գլխավոր միֆերից մեկն էլ հենց նրանում է, որ մարդկանց գլուխները մտցնում են այն սին թեզը, որ գիտե՜ք, Եվրոպան այսքան հարուստ ու բարեկեցիկ է, որովհետև այնտեղ սրբորեն պահում են մարդու իրավունքները, հավատարիմ են մնում օրենքի տարին։ Սա բացարձակ սուտ է ու բացատրեմ թե ինչու։ (ավելին …)


Շարունակելով նախորդ գրառմանս թեմատիկ շղթան, էսօր մոտս բուռն ցանկություն առաջացավ կիսվել հայրենասիրություն ասվածի մասին մտորումներովս, որովհետև առավոտվանից բավականին թեժ բանավեճերի մեջ էի հրապարակի ֆանտաններում ռուսական հիմնի պահերով։ Օրի օրի մոտս ավելի է արմատավորվում այն զգացողությունը, որ մեր հասրակության էական մասի մոտ հայրենասիրություն ասվածը նույնքան աղավաղված է, իսչքան քրիստոնեություն ասվածը ու էլի նույն խնդրին ենք դեմ առնում, երբ դեկլարատիվ ձևը, որն առաքինի է, ներքուստ դեֆորմացված է, իսկ որոշ տեղերում էլ՝ փտած։
Իմ խորին համոզմամբ, հայրենասիրությունը, ինչես ցանկացած սիրություն, պետք է դրսևորվի ոչ թե նրանով, որ դու սիրում ես քո հայրենիքը նրա համար որ ինքն ամենալավն է, վերջն է բոլոր բնագավառներում ու տիրույթներում, այլ պետք է սիրես իր ողջ առավելություններով ու թերություններով հանդերձ։ Ասել է թե «ամենալավությունը» պետք է բխի հենց քո սիրուց՝ այնքան եմ սիրում հայրենիքս, որ անգամ իր բոլոր թերություններով հանդերձ, որ ինքն իմ համար ցանկացած դեպքում ամենալավն է։ Սա իմ պատկկերացմամբ առողջ և մաքուր մոտեցումն է, բայց ցավոք, ես հաճախ այլ տեսարան եմ տեսնում, երբ մարդիկ փորձում են սիրել երկիրը՝ իրենց ստիպելով հավատալ որ ինքը ամենալավն է ու ամենալավն է, որովհետև ամեն ինչում ամենալավն է։ Սա արդեն միախառննվելով փոքր ազգերի բարդույթին տալիս է հիվանդագին արգասիքներ, երբ իբր հայրենասիրությունը բխում է իռացիոնալ դատողություններից։ (ավելին …)


Միանգամից մի հարձակվեք, եթե ուզում եք, Մենքը կարեի է փոխարինել «Մեր հասարակության զգալի մաս»-ով, բայց եթե մինչև վերջ անկեղծ լինենք, այնուամենայնիվ կարելի խոսել հավաքական «Մենք»-ի մասին, կամ առնվազն դրա ճնշող մեծամասնության։ Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանու, երբ ամեն ինչ փոխվում է ու թարսութշիտակ է դառնում, հասկացողությունները մուտացիայի են ենթարկվում, աստիճանաբար լղոզվում ու դժվար նշմարելի է դառնում սահմանը «լավի» ու «վատի», «բարու» ու «չարի»։ Արդյունքում, համատարած բախվում ենք մի երևույթի հետ, որը փիլիսոփայորեն բնութագրվում է հետևյալ կերպ. ձևը չի համապատասխանում պարունակությանը։

Ի՞նչ եմ ուզում ասել սրանով։ Օրերս առիթ ունեցա մասնակցելու հեռուստաբանավեճում, որտեղ ներկա էր նաև իմ կողմից շատ հարգված Կոմիտաս Վարդապետը, ով այս բանաձևը մեր կենցաղային մակարդակում համատարած հանդիպող օրինակով ի ցույց դրեց, մեջբերում եմ.
«… մենք՝ հայերս, արտաքուստ քրիստոնյա ենք, բայց ներքուստ՝ անորոշություն…»։ (ավելին …)


Այսօր ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որ վաղվանից հետևողակնորեն պայքարելու է երթուղային տաքսիներում կանգնած ուղևորներ փոխադրող վարորդների դեմ։ Սակայն պետք չէ շտապել ուրախանալ, որովհետև թեև ես ինքս ամեն օր բախվում եմ այս հարցին, այնուամենայնիվ, ոստիկանության նման գործողությունը՝ առանց ադեկվատ այլընտրանք առաջացնելու ոչ մի լավ բանի չի բերի։

Դատեք ինքներդ, էդ մարդիկ, որոնց մեջ ես էլ, դուք էլ մտնում եք, որ կանգնած են գնում, դա չեն անում, որովհետև իրենց հաճելի է այդ դիսկոմֆորտը, այլ նրա համար, որ դա պարզապես անհրաժեշտ է, որպես հասնեն իրենց գործի տեղը, համալսարան կամ որևէ այլ տեղ։ Իմ բախտը հարաբերականորեն բերել է, որովհետև «կանեցը» մեր տան մոտ է ու առավոտյան գործի գնալուց ես կարողանում եմ նստելու տեղ ունենալ, բայց երկու կանգառ չանցած, երթուղային տաքսիին պռնկեպռունկ լցված է լինում ուղևորներով։  (ավելին …)


Ժողովուրդ ջան, անպայման նայեք այս ֆիլմը, որի հեղինակը սկանդալային համբավ ունեցող Մայքլ Մուրն է։ Երբ Ֆարենհայթ 9/11 լույս տեսավ, դրա ցուցադրություններն անմջապես արգելվեցին ԱՄՆ տարածքում, որովհետև ֆիլմում բարձրացվում են այնպիսի սուր հարցեր՝ ուղղված ԱՄՆ իշխանություններին, որ այն կարող էր իրոք խամանակին լուրջ խնդիրներ առաջացնել ԱՄՆ-ում։

Այժմ, երբ ԱՄՆ-ը բարով խերով մշակել է իր հասարակության ուղեղները և ցանկացած տեսակետի, որը չի համնկնում պաշտոնական տարբերակի հետ ինքնաբերաբար կպցվում է կոնսպիրոլոգիա պիտակը, ֆիլմն այլևս այդքան չի հիշվում։ Մի խոսքով, դիտեք ու դատեք։ Ես որ հավատում եմ փաստարկների մեծ մասին։ (ավելին …)


Առավոտ բայլուսով դեպրեսիայի մեջ ընկա, որովհետև խասյաթի համաձայն լրահոսով անցա։ Միանգամից երկու տիպիկ լուր՝ նախընտրական շրջաններին համահունչ. հարկայինը նորից որդեգրել է գեստապոյի ու ֆեոդալական վաշխառուի գործելաոճերի ինչ որ սինթեզված տարբերակ, իսկ որ հարկայինի հետ առանձնապես առնչություն չունեցողները շատ չուրախանան, աշնանից սննդաամթերքի գներն են թռնելու վերև։ Հիմա հերթով։
Հաշվի առնելով, որ կառավարությունն առանց այն էլ խնդիրներ ունի և ստիպված է եղել հաջորդ բյուջեի հաշվին ընթացիկ ծախսերն անել, մի բան էլ հայտարարվել էր, որ պետք է հարկային կատարողականության բարձրացում լինի, ու սա էլ հերիք չէ, առջևում ընտրություններ են… դե բնականաբար սա ինքնին լավ չի անդրադառնում բիզնեսի վրա, իսկ հաշվի առնելով մեր տնտեսական միջավայրի սպեցիֆիկան, ապա վստահորեն կարելի է պնդել, որ հատկապես թքելու են փոքր ու միջին բիզնեսի ներկյացուցիչները, որովհետև ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր։ Ընդ որում, ինչպես շատ ճիշտ նկատել էր «Հայկական ժամանակ» թերթը, հարկային կատարողականությունը կարելի է բարելավել զուտ տնտեսության ստվերային սեկտորը ստվերից գոնե մասամբ հանելով։ Օրինակ, երբ նայում ես Հայաստանի հարկատուների ռեյտինգը, ապա տեսնում ես, որ բոլոր օլիգարխների բիզնեսները համարյա վնասով են աշխատում, կամ էլ 0-ին մոտ եկամտով, այնինչ իրենք՝ օլիգարխները, ստաբիլ կերպով աճում և բարգավաճում են… (ավելին …)


Փաստորեն ՊՆ-ում ֆիլտրումը շարունակվում է և ըստ ամենայնի Սերգեյ Չալյանի և Վալերի Գրիգորյանի պաշտոնանկություններով բանը չի ավարտվի։ ՊՆ-ում առանձնապես չեն էլ թաաքցնում, որ դժգոհ են վերջին զորակոչի արդյունքներից, ինչի մասին հայտարարվել է պաշտոնապես և քանի որ մեր ՊՆ-ն ծեր օրիորդների ֆեդերացիան չէ, ապա սա անհետևանք չէր կարող մնալ։ Զտումները տեղ կգտնեն հատկապես բանակի այն կառույցներրում, որոնք անմիջական պատասխանատվություն են կրում զորակոչի իրականացման համար և միաժամանակ հանդիսանում են բանակի ամենակոռումպածին էլեմենտը։ Խոսքն իհարկե զինկոմիսարիատների զորահավաքային այլ կառույցների մասին է։ (ավելին …)


Օրերս էլի «Ազատ գոտում» էի ու այս անգամ քննարկվում էր կաշառակերության ու կոռուպցիայի հարցը։ Ասեմ, որ բավականին հագեցած ու հետաքրքիր բանավեճ ստացվեց, որից հետո ես իմի բերեցի իմ պատկերացումներն այս երևույթների մասին, ինչպես նաև հստակորեն ուրվագծեցի իմ մտավախությունները մեր հասարակության ապագայի վերրաբերյալ՝ տվյալ թեմայի կկոնտտեքստում։ Զ´կիսվեմ Զ´մտահաղացումներովս։
Նախ  առաջ, պետք է հստակ հասկանալ, թե ինչ է կոռուպցիան ու ինչ է կաշառակերությունը, որովհետև մեր ժողովրդի մի ստվար հատվածի համար այս երկու բառերը նույն իմաստն ունեն, ինչը միանշանակորեն չի նպաստում այն բանին, որ մեր հասարակությունը երբևիցե կարողանա առաջխաղացում ունենա այս խնդրի դեմ պայքարում։ Ուրեմն, ժողովուրդ ջա, ով տեղյակ չէ՝ իրենց ի գիտություն. կոռուպցիան դա ավելի կոմպլեքս հասկացողություն է, իսկ կաշառակերությունը կոռուպցիոն դրսևորումներից ընդամենը մեկն է, երբ նյութական հատուցման դիմաց կատարվում է դիտավորյալ խախտում՝ վարձատրողի շահերին նպաստելու նպատակով։ (ավելին …)