Փաստորեն մենք «երկերեսանի» ենք

Posted: Հոկտեմբերի 18, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , , , ,

Միանգամից մի հարձակվեք, եթե ուզում եք, Մենքը կարեի է փոխարինել «Մեր հասարակության զգալի մաս»-ով, բայց եթե մինչև վերջ անկեղծ լինենք, այնուամենայնիվ կարելի խոսել հավաքական «Մենք»-ի մասին, կամ առնվազն դրա ճնշող մեծամասնության։ Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանու, երբ ամեն ինչ փոխվում է ու թարսութշիտակ է դառնում, հասկացողությունները մուտացիայի են ենթարկվում, աստիճանաբար լղոզվում ու դժվար նշմարելի է դառնում սահմանը «լավի» ու «վատի», «բարու» ու «չարի»։ Արդյունքում, համատարած բախվում ենք մի երևույթի հետ, որը փիլիսոփայորեն բնութագրվում է հետևյալ կերպ. ձևը չի համապատասխանում պարունակությանը։

Ի՞նչ եմ ուզում ասել սրանով։ Օրերս առիթ ունեցա մասնակցելու հեռուստաբանավեճում, որտեղ ներկա էր նաև իմ կողմից շատ հարգված Կոմիտաս Վարդապետը, ով այս բանաձևը մեր կենցաղային մակարդակում համատարած հանդիպող օրինակով ի ցույց դրեց, մեջբերում եմ.
«… մենք՝ հայերս, արտաքուստ քրիստոնյա ենք, բայց ներքուստ՝ անորոշություն…»։

Քանի որ օրինակը բերված է քրիստոնեության մասին, եկեք հենց այդ օրինակից էլ սկսենք վերլուծել։ Այո´, հայերի մեծ մասը դե յուրե քրիստոնյա է և այդ մեծ մասի մեծ մասը էլի դե յուրե Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ է, բայց հենց դե յուրեից անցում ենք անում դեպի դե ֆակտոյի գոտի, տեսնում ենք, որ իրականում ազգաբնակչության քրիստոնյա ու առաքելական եկեղեցու հետևորդ լինելը կրում է զուտ դեկլարատիվ բնույթ, իսկ իրականությունում, մարդկանց մեծ մասը ոչ կարող է հստակ բացատրել, թե ինչո՞ւմ է կայանում և ինչո՞վ է արտահայտվում իր քրիստոնյա լինելը, դե իսկ Առաքելական եկեղեցու հետևորդ լինելու մասին ընդհանրապես լռեմ։ Այս վիճակը պայմանավորված է մի քանի հանգամանքներով. տեղեկացվածության ցածր մակարդակ, վրա-վրա փոփոխված արժեհամակարգ և իհարկե ուժգին տեղեկատվական գրոհ մարդկանց գիտակկցությունների վրա։ Այսինքն, գալիս ենք վերոնշյալ ձևակերպմանը՝ մեր ձևը քրիստոնյան է, բայց պարունակությունը շիլաշփոթ է, որն ունի առանձին բաղադրամասեր քրիստոնեությունից, կոմունիզմից, «Եվրոպականացումից» և այլն և այն չի համապատասխանում ձևին։

Թող չթվա, որ մենակ հավատքի առումով է նույն վիճակը տիրում։ Առհասարակ, մետաֆիզիական արժեքների հարցում ձևի հակասությունը պարունակությանը ևս ակնառու է, լինի դա հայրենասիրության հարցում, լինի դա ազատության ու ազատամտության հարցում, լինի դա մարդկկային հարաբերությունների տարբեր ֆորմացիաների հարցում։ Ընդ որում, այս նույն երևույթը տիպիկ է ոչ միայն անհատներին և ոչ միայն հասարակությանը, այլև պետությունն ու պետականությանը, իսկ ավելի ճիշտ նրան, ինչ մենք ունենք այժ ու ինչը կոչում ենք պետություն ու պետականություն։

Իսկ սա արդեն առանցքային խնդիր է, քանի որ նման անհամաատասխանությունը վտանգում է ինչպես առանձին վերցված անհատի հոգեկան առողջությունն ու ներդաշնակությունը, խանգարում նրա շփմանը ինչպես արտաքին աշխարհի, այնպես էլ իր ներքին Եսի հետ, այնպես էլ ռեալ վտանգ է ստեղծում հասրակության կայունության ու միասնականության համար, ինչն էլ իր հերթին վտանգում է պետությունը և խարխալում է պետականության հիմքերը։ Ու կրկնակի ցավալի է, որ պետությունը ոչինչ չի անում, որպեսզի պայքարի սրա դեմ, ավելին, անում է ամեն ինչ, որպեսզի այս լատենտ զարգացող աղետը ավելի արագ զարգանա… Արդյունքում, մենք էլ մնում ենք երկերասանի՝ մի երեսը մեր ձևն է, իսկ մյուսը՝ պարունակությունը։

Մեկնաբանություններ
  1. […] նախորդ գրառմանս թեմատիկ շղթան, էսօր մոտս բուռն ցանկություն առաջացավ […]

    Like

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s