Posts Tagged ‘հումոր’


Դե ի՞նչ ժողովուրդ ջան, ոնց որ թե մտնում ենք եզրափակիչ փուլ, ևս երկու օր ու մի քանի օր զահլեքս էլ չեն տանի, բայց մինչև էդ, եկեք տեսնենք թե ինչ է կատարվում քարոզարշավային կյանքում։ Էլի մի քանի նորություն հակիրճ ներկայացնեմ Ձեզ.

1. Ժամանակ թերթը գրում է, որ ՀՀԿ-ի վերևների դուրը հեչ չի եկել, որ SAS-ի Արտակի կողմնակիցները քարոզարշավի շրջանակներում ցեխ են շպրտում Արաբկիրի ՀՀԿ տարածքային կառույցի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանի և նրա կնոջ՝ Սաթիկ Սեյրանյանի վրա։ Բանն այն է, որ Շահինյանը թեև դուս է եկել ՀՀԿ-ից, բայց ասում են, թե ներքին պայմանավորվածություն կա, որ շարունակկելու է համամասնականի համար ձայներ ապահովել, հետո էլ նախկինում լավ է աշխատել ՀՀԿ-ի համար։ Սև փիառը ՀՀԿ-ում ընկալել են, որպես կուսակցության դեմ ուղղված քայլ, ինչը բնականաբար լավ չի ընդունվել։
2. Օրվա մյուս «հերոսը» հանրահայտ մարզպետ Սուրիկ Խաչատրյանն է։ «Ժողովուրդ» թերդը հաղորդում է, որ Խաչատրյանը խիստ դժգոհ է (ավելին …)


Այ մարդ, էսօր նենց հետաքրքիր նորություններով լի օրա, որ ասի միանգամից три в одном տարբերակով անդրադառնալ դրանց։

1. Դե իհարկե, օրվա սենսացիան Սերժ Սարգսյանի կատարած այցն էր Մաշտոցի Պուրակ ու նրա տված հրահանգը, որ կրպակները ապամոնտաժվեն։ Հիմա ասում եմ Բայանդուրենք լյոքշից կմեռնեն, որ էս թեման ջրվեց։ Ֆեյսբուքում երեխեքի հետ մի քիչ քննարկեցինք էս հարցը, ու եկանք այն եզրակացությանը, որ ամենաուղղափառ բնապահպաններին ու ապամոնտաժնիկներին արժի գործուղել սահմանամերձ գոտի, ցանկալի է Տավուշի մարզի Ոսկեպարի հատվածը, թող այնտեղ բնապահպանական գործողություն իրականացնեն։ Չէ որ թուրքական բլինդաժները ապականում են բնությունը, կակ ռազ ապամոնտաժող բրիգադը վերջապես կկարողանա գոնե ինչ որ բան ապամոնտաժել (թուրքի բլինդաժ օրինակ), իսկ մինչ իրաք զբաղված կլինեն դրանով, մնացածն էլ տանկերի ճանապարհը կփակեն (ասենք դեմները պառկելով)։ (ավելին …)


Արդեն մի քանի տարի է, ինչ համայն Պիրենեյան թերակղզին դարձել է հայկական ֆուտբոլային գրանդերի՝ Բանանցի ու Գանձասարի դերբիների երկրպագման վայր։ Շատ սկզբունքային է այս երկու սուպեր ակումբների հակամարտությունը, և նրանց ամեն մի հանդիպումը վերածվում էր ինչպես հայկական ֆուտբոլի վերածնունդի խորհրդանիշ ու նախահայր հանդիսացող Սուրեն Բաղդասարյանը՝ էլ կլասսիկոյի ու ֆուտբոլային հրավառության։ Իսպանացիք հատկապես մոլի երկրպագուների բանակների են բաժանվել։ Բարսելոնում մեծ շուքով բացվել է Գանձասարի ֆան կլուբը, իսկ Մադրիդում՝ Բարսեոնի ինադու՝ Բանանցինը։ (ավելին …)


Քանի որ ես ստաբիլ սուր քննադատության եմ ենթարկում բոլոր պրոֆաններին, ովքեր էշ-էշ փռթում են բանակի մասին՝ պատկերացում անգամ չունենալով, թե ինչ է բանակը, ապա մի քիչ էլ անարդար է, որ ես հակառակի մասին վկայող բաներ չեմ ասում։ Ուստի, որոշեցի էս անգամ էլ պատմել իմ բանակային հիշողություններից մեկի մասին, որը միայն մեկն է այն բազմաթիվ ուրախ ու հիշվող պահերից, որ պարգևել է ինձ ծառայությունը ՀՀ Զինված Ուժերում։ Թող էս գրառումը կարդացող լավ մարդիկ հասկանան, որ բանակում մենակ զինվոր ստորացնելով ու սպանելով չեն զբաղված, իսկ էն մարդիկ էլ, ով տարածում են այդ ապատեղեկատվությունը, թող կարդան ու գետինը մտնեն։

Որեմն ժողովուրդ ջան, ես արդեն դեմբել էի ու մի օր տղերքով որոշեցինք խաշ դնել։ Ասեցինք ու արեցինք՝ երեքշաբթի երեկոյան սամավոլկա գնացինք Ստեփանակերտ, տոտեր առանք ու հետ եկանք, բայց պարզվեց, որ մի հատ խնդիր (ավելին …)


Շատերին հուզում է այն հարցը, թե էդ ոնցա, որ ամեն չամուսնացած հայ տղուն ստատիստիկապես հասնումա մի քանի չամուսնացած հայ աղջիկ: Պատճառը հիմնականում էմիգրացիան է, որը մեծամասամբ ներառում է աշխատանքային էմիգրացիայով երկիրը լքող տղամարդկանց, բայց սա փաստորեն ուղղակի պատրվակ է, որովհետև Ռուսաստանից միշտ էլ կարելի է հետ գալ, կամ ինչու ոչ, հենց Ռուսաստանում հայ աղջիկ ճարել: Եկեք ավելի սկուռպուլյոզ վերլուծենք խնդիրը, թե ինչու է հայ տղան բանակից գալիս ենք ու հաայ դե Ռուսաստան տեղեր ու էլ ովա զահլա անում անդարդ գլուխը դնի դարդի տակ:

Պատճառը հայկական մտածելակերպում առկա արխաիզմներն են, այսպես կոչված Մաքուրով Ուզելու ֆենոմենը: Մի հատ ինքներդ դատեք էլի, ինչերի մեջով պետքա անցնի մեր խեղճ տղեն, որ աղջկան կարողանա “շահի”: Դիտավորյալ եմ օգտագործում հենց էս բառը, որովհետև էդ սաղ պրոցեսսը ինչ որ էքստրեմալ սպորտաձևա հիշացնում, կամ եսիմ ինչ մարդակեր ցեղի տղաների ձեռնադրման արարողություն: Հլա լավա, որ ինչ որ մեղմացումներ կան ու էդ աստիճանի համատարած բնույթ չեն կրում: Հերթով քննարկենք ստադիաները այս միստիկ արարողության: (ավելին …)