Ինստրուկտաժ. Ոնցա պետք Մաքուրով աղջիկ Ուզել

Posted: Փետրվարի 28, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , , ,

Շատերին հուզում է այն հարցը, թե էդ ոնցա, որ ամեն չամուսնացած հայ տղուն ստատիստիկապես հասնումա մի քանի չամուսնացած հայ աղջիկ: Պատճառը հիմնականում էմիգրացիան է, որը մեծամասամբ ներառում է աշխատանքային էմիգրացիայով երկիրը լքող տղամարդկանց, բայց սա փաստորեն ուղղակի պատրվակ է, որովհետև Ռուսաստանից միշտ էլ կարելի է հետ գալ, կամ ինչու ոչ, հենց Ռուսաստանում հայ աղջիկ ճարել: Եկեք ավելի սկուռպուլյոզ վերլուծենք խնդիրը, թե ինչու է հայ տղան բանակից գալիս ենք ու հաայ դե Ռուսաստան տեղեր ու էլ ովա զահլա անում անդարդ գլուխը դնի դարդի տակ:

Պատճառը հայկական մտածելակերպում առկա արխաիզմներն են, այսպես կոչված Մաքուրով Ուզելու ֆենոմենը: Մի հատ ինքներդ դատեք էլի, ինչերի մեջով պետքա անցնի մեր խեղճ տղեն, որ աղջկան կարողանա “շահի”: Դիտավորյալ եմ օգտագործում հենց էս բառը, որովհետև էդ սաղ պրոցեսսը ինչ որ էքստրեմալ սպորտաձևա հիշացնում, կամ եսիմ ինչ մարդակեր ցեղի տղաների ձեռնադրման արարողություն: Հլա լավա, որ ինչ որ մեղմացումներ կան ու էդ աստիճանի համատարած բնույթ չեն կրում: Հերթով քննարկենք ստադիաները այս միստիկ արարողության:

Հավանել. Ինչ որ մի առիթով, ինչ որ մի տեղ հանդիպում կամ տեսնում ես մի աղջկա: Հավանելը տվյալ դեպքում մի քիչ բարդ ու կոմպլեքս


հասկացողությունը է: Այն ենթադրում է ոչ միայն ֆիզիկական ու հոգեկան համակրանքի զգացողություն, այլև հաջոր քայլ անելու վճռականություն: Բնականաբար, մարդիկ նպատակաուղղվածել են գնում հավանելու: Հայաստանում դաժե մի քանի հատ հավանելու մասսայական տոչկա կա` Ռոմանոյի ու Բրյուսովի դիմաց:
Սպռոս. Այ հենց սա արդեն հաջորդ քայլն է: Դետեկտիվ կամ շպիոնական կինոների լավագույն ավանդույթներով սկսվում է մի մասշտաբային օպերացիա, որի արդյունքում ճշտվում է աղջկա կենսագրականի ամենամութ անկյունները, նրա հետ անմիջական շփման մեջ գտնվող մարդկանց ով լինել-չլինելը ու առհասարակ ցանկացած ինֆորմացիա, ընդհուպ մինչև աղջկա բժշկական էպիկրիզը: Եթե այնուամենայնիվ ուզոիչը որոշում Է շարունակել, ապա նրան սպասում են նոր հերակլեսյան փորձություններ: Հետո էլ զարմանում ենք, ոնցա ստացվել, որ էդքան անվանի հետախույզներ ունենք պատության մեջ: Աչքիս Թեհրանում 43 թվին մեր ռազվեդչիկներին ասած են եղել, որ Ստալինենց ուզող կա, մի հատ մուղամով ճշտեն, թե ովա իրանց ուզում, ու տենց պալիտ են արել ֆաշիստների դիվերսանտներին:Ախպեր/նախկին ընկեր/այլ ուզողներ. Եթե սպռոսը ավարտելուց հետո դու հաստատուն ես մնում ու որոշում ես շարունակել պայքարդ` անկախ այն հանգամանքից, որ այս ժամանակատար էտապի վերջում հաճախակի է իրավիճակը, երբ հավանված աղջիկը տեղյակ էլ չի լինում, որ իրենով հետաքրքրվող կա, ապա ցերեմոնիալը պահանջում է հայտարարել քո նկրտումների մասին պոտենցիալ մրցակիցներին, ինչպես նաև աղջկա արյունակից եղբորը/եղբայրներին: Այս պրոցեսսը ինձ հիշացնումա կենդանական աշխարհը, երբ ասենք լեռնային ոչխարների` մուֆլոնների մոտ բազմացման շրջանի ժամանակ, արուները սկսում են իրար կոտոշահարել ու անիմաստ կռիվ անել: Ընդ որում, պետք է կիրառել բարդ ռազմավարություն` օգտվելով Մաքիավելիի բոլոր խորհուրդներից: Ասենք, ուղղակի բոնուս է հետագայի

համար համարվում նախկին ըկերոջը բշտելը, որովհետև արդեն իսկ ինչ որ հարցում ուզիչը ինքնահաստատվումա, ապացուցումա իրա գերակայությունը նախորդ հաջողակի համեմատ: Հաճախ են նաև իրավիճակները երբ կնքվում են տարբեր դաշինքներ. ասենք ուզիչը միավորում է իր ուժերը աղջկա ախպոր հետ` ընդդեմ մյուս ուզիչների, կամ էլ ընդհակառակը:

Զախոդ. Եթե այս ֆենոմենալ աշխատանքից ու ֆինտերից հետո տղայի մոտ դեռ հոգևոր էներգիա ու ֆիզիկական ուժ է մնում պայքարը շարունակելու ու նա կարողանում է հաղթող դուրս գալ “մուֆլոնների պայքար” փուլից, ապա պետք է ձեռնամուխ լինել հաջորդ էտապին, որը անգամներով էսկալացնում է գործընթացի սրությունը և դրամատիկությունը: Ընդհանրապես, մեր ժառգոնը այս թեմաատիկայում շատ դիպուկ է: Օրինակ` զախոդ բառը ռազմական ավիացիայում ունի շատ կոնկրետ նշանակություն` երբ մարտական ինքնաթիռը պատրաստվում է ռմբահարել թիրախը, թիրախի վրա ռմբակոծման ելնելը կոչվում է заход на цель: Քանի որ շաբաթներ տևող նախորող էտապներից հետո ուզիչի մոտ արդեն այնքան ներքին մոտիվացիա ու “քաղց է” կուտակվում, որ պրոցեսսը իրոք սկսում է նմանվել ռմբակոցության, երբ մինչ այդ բանից բեխաբար աղջիկան պարզապես դիվադադար են անում զանգերով, այցելություններով ուսման կամ աշխատանքի վայր, նվերներով ու հաճոյախոսություններով: Հազվադեպ չէ նաև տարբեր դիվերսանտ-հաճոյաախոսների ծառայությունների դիմելը, հատկապես աղջկա ընկերուհիների թվից:

Շփվել. Ենթադրենք, որ էպիկական սագան չի ավարտվում անհաջող ռմբակոծության փուլով: Այդ ժամանակ ուզիչը թևակոխում է փորձությունների նոր էտապ, երբ աղջիկը կամ ինքն է հետաքրքրվում տղայով, կամ էլ պարզապես հանձնվում է ու էլ չի դիմանում դիվադաադարին, բայց քանի որ մենք հայ ենք, ապա չի կարող ամեն ինչ էսքանով սահմանաափաակվել: Սկսվումա Ուզելու ամենաբարդ ու դիպլոմատիկ էտապը, երբ աղջիկը էլ թշնամաբար չի տրամադրված, կամ չի առհամարում մեր ջիգիթին, բայց դեռ ինքն էլ փոխադարձ խոստովանություններ չի անում: Սկսվում են որոշակի հաճախականությամբ ժամադրությունները, միակողմանի հեռախոսազանգերը: Հենց այս էտապում աղջիկն արդեն կարող է ընդունել ուզիչի նվերները:

Ընկերություն. Եթե դուք կարծում եք, որ Մաքուրով Ուզելը սհամանափակվում է ընկերության առաջարկ անելով, ապա չարաչար սխալվում եք: Սա ևս միջանկյալ էտապ է, որը ունի իր ենթաէտապները: Սակայն անդրաադառնամ մենակ կարևորագույն առնաձնահատկություններին: Մաքուրով ուզված ու Հա ասած աղջիկը ավտոմատ կերպով տրանսֆորմացվումա Մայր Թերեզայի, որը պետքա վարի սրբի ապրելակերպ ու դրսևորի հնարավորինս շատ առաքինություններ` հեզություն, համեստություն, զսպվածություն, հանդուրժողականություն` ընկերոջ թուլությունների հանդերձ, և այլն: Բնականաբար, ուզիչը ընկերության փուլում էլ պետքա սրբորեն պահի ծիսակարգերը` նվերներ անի բոլոր տոնական օրերին, այդ թվում Ձկնորսի օրը, մի քանի անգամ պարտադիր պետքա կռվեն-բարիշեն ու մանրից տղան պետք է հարմարվի իր նոր գործառույթին` ընկերուհու GPS-ը լինելուն:
Կուլմինացիա. Այ հիմա հասանք վերջին: Իրականում Մաքուրով Ուզելը ենթադրում է 3 հնարավոր վերջաբան. պրոցեսսի դադարում վերոնշյալ փուլերից որևէ մեկում, ընկերության անարդյունք ավարտ, ամուսնություն:

Առակի իմաստն այն է, որ տնաշեններ, սենց զիզիբիզներ ենք արել, որ մինչև հիմա 3 միլլիոն ենք: Նույն Ռուսաաստանում աղջկա հետ բարև-բայլուս-կոմպլիմենտ-ծանոթություն-ժամադրություն տարբերակնա, դրա համար հիմա 140 միլլիոն են: Չեղած տեղից պարզ բանն էլ էնքան կբարդացնենք, որ մենակ մեր պես համբերատար ու համառ ազգը կարա գոյատևի սենց պայմաններում:

Մեկնաբանություններ
  1. TaurusThreeասում է՝

    Իմ դուրը եկավ: 🙂 Մի բան էլ ավելացնեմ. այն դեպքում, երբ քո նշած պրոցեսը ավարտվում է ամուսնությամբ, մեծ մասամբ դրանից մի քանի տարի հետո ամուսինների միջեւ ընե~նց տուրուդմփոցներ են սկսվում…

    Like

  2. Tigran Avagyanասում է՝

    Unforgettably funny and kinky at the same time 🙂

    Like

  3. djtolstասում է՝

    Վարպետ, էս նկարագրածդ ակտուալ էր մինչև 2008, քարը տրաքի 2009 թվերը, հիմա լրիվ ուրիշա:))) Այսինքն պրոցեսը նույննա, ֆորմաներնա փոխվել:)))

    Like

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s