Posts Tagged ‘խնդիր’


Միանգամից ասեմ, որ եթե դուք տրամադրվել եք ինչ որ ծավալուն վերլուծություններ ու քննարկումներ տեսնել կոնկրետ «Դժվար ապրուստ» սերիալի վերաբերյալ, ապա զուր ժամանակ կմատնեք, քանի որ սա հերթական շաբլոն գրառումը չի այդ «գլուխգործոցի» մասին, մյուս կողմից էլ, ես անգամ ալիք փոխելուց չեմ առնչվել այդ սերիալի հետ։ Քննարկվելիք թեման շատ ավելի խորն է ու շատ ավելի լուրջ, քան պարզապես այս կամ այն սերիալի քննարկումները։ Ուզում եմ քննարկել արդի վիճակը հայրենական հեռուստատեսության վարած քաղաքականությունում, մասնավորապես դեբիլացնող սերիալների, պահանջարկ ստեղծելու և այլ վնասակար երևույթների մասին որոնք ի վերջո բերելու են ազգային անվտանգությանը սպառնացող հասարակական վիճակի։ (ավելին …)


Այսօր ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որ վաղվանից հետևողակնորեն պայքարելու է երթուղային տաքսիներում կանգնած ուղևորներ փոխադրող վարորդների դեմ։ Սակայն պետք չէ շտապել ուրախանալ, որովհետև թեև ես ինքս ամեն օր բախվում եմ այս հարցին, այնուամենայնիվ, ոստիկանության նման գործողությունը՝ առանց ադեկվատ այլընտրանք առաջացնելու ոչ մի լավ բանի չի բերի։

Դատեք ինքներդ, էդ մարդիկ, որոնց մեջ ես էլ, դուք էլ մտնում եք, որ կանգնած են գնում, դա չեն անում, որովհետև իրենց հաճելի է այդ դիսկոմֆորտը, այլ նրա համար, որ դա պարզապես անհրաժեշտ է, որպես հասնեն իրենց գործի տեղը, համալսարան կամ որևէ այլ տեղ։ Իմ բախտը հարաբերականորեն բերել է, որովհետև «կանեցը» մեր տան մոտ է ու առավոտյան գործի գնալուց ես կարողանում եմ նստելու տեղ ունենալ, բայց երկու կանգառ չանցած, երթուղային տաքսիին պռնկեպռունկ լցված է լինում ուղևորներով։  (ավելին …)