Ես չեմ հասկանում ոչ Հ1-ի` ընդհանրապես, ոչ էլ Ազատ Գոտի հաղորդման կազմակերպիչների` մասնավորապես, տրամաբանությունը: Ինչ նպատակ են նրանք հետևում Գոռ Թամազյանին սիստեմատիկ եթեր տրամադրելով? Միթե Գոռից բացի էլ մարդ չունենք ցույց տալու? Արդյոք նրանք գիտակցում են, որ այդ կերպ վարվելով, նրանք կամա թե ակամա վարում են ապազգային քաղաքականություն: Լավ, հասկացանք, առաջին անգամ տեղյակ չէին տվյալ սուբյեկտի վարվեցողությունից կամ դիրքորոշումից: Հետո էդքան սարսափելի չի, երբ Գոռի ընդդիմախոսները Արմքոմեդիի տղերքն են, որոնք ըստ իս ադեկվատ, հումորով ու սովորական մարդիկ են, բայց երբ Գոռին բերում կանգնեցնում են հոմոսեքսուալիստի, ֆեմինիստի ու սատանիստի առջև, արդեն իսկ նպաստում են այդ երեք երևույթների պոպուլյարիզացիային:

Հասկանում եք, ինչքան էլ ճիշտ թեզեր տանի Գոռ Թամազյանը, նա դա անում է այնպիսի մեթոդներով ու ձևով, որ նույնիսկ այդ թեզերի կողմնակից մարդիկ են արդեն ամաչում բարձրաձայնել դրանց մասին, որպեսզի հանկարծ ձեռք չբերեն Թամազյանի համախոհ կոչվելու “պատիվը”: Ու սա դեռ հստակ կողմնորոշում ու կարծիք ունեցողները, բա էն չկողմնորոշվածները ինչ անեն? Ասենք թե Գոռը չի հասկանում, որ ինքն այն աստիճանի հակասական ու հակակրելի կերպարի համբավ է ձեռք բերել, որ հանրության մեծ մասը կգերադասեր, որ ինքը քարոզեր հենց այն երևույթների օգտին, որի համար նա աայսօր պայքարում է, որովհետև այն ամենը ինչի համար նա պայքարում է, տուժում է նրա իսկ պայքարի արդյունքում: Քիչա մնում Գոռի երեսից ազգի կեսը գնա արդարակկամ աղանդավոր ու սեքսուալ փոքրամասնություն գրվի: Բայց դա Գոռ Թամազյանը, բա Հ1-ն ու Ազատ Գոտին ինչով են մտածում, եթե այսքանը չեն հասկանում?
Ուղղակի Հ1-ը ու առհասարակ մեր հեռուստատեսությունը այնքան է դեգրադացվել, այնքան է լցվել ոչ կոմպետենտ մարդկանցով, որ իրենք էլ չեն հասկանում, որ ուղղակի ռեյտինգ կպցնելը հեռուստատեսության միակ գործառույթը չի, իսկ գովազդային գումարներ աշխատելը` միակ նպատակը: Նամանավանդ Ազգային հեռուստատեսությունը պետք է վերանայի իրա ցեցը կերած դոկտրինան հայրենասիրություն քարոզելու հարցում, որպեսզի չստացվի, որ ամեն արվամոլ գա ու ինչ որ ֆաշիստի պատճառով ապականի իրապես ազգային արժեքները, իսկ դրանից մի երկու ժամ հետո պաթոսային հռետորիայով ձայնը հերթական անգամ սկսի պատմել Արցախյան պատերազմի նահատակների մասին: Համենայն դեպս, մենաակ այդքանով սահմանափակվելը շատ քիչ է:

Մեկնաբանություններ
  1. sovorakanասում է՝

    Այ կոստ ջան դե Գոռը զիլ տղա ա էլի իսկական շու սարքելու սյուբեկտ ա էլի

    Like

    • antiliberastասում է՝

      վստահեցնում եմ ապեր, եթե խելքը գլխին մարդու էն կուտոկի դեօը դնեին, պակաս շոու չէր լինի, իսկ սենց եղավ համազգային ստորացում:

      Like

      • sovorakanասում է՝

        Դե սենց ասեմ ապեր ճիշտ ա չհասկացա ում էիր առաջարկում բայց դե էտ տղեն լավ էր կատաղում էլի սիրուն ջղայնանում էր ու տոնը վերջն էր էլի,…..

        Like

      • antiliberastասում է՝

        էդ տղեն իրան արդեն չոբանի պես էր պահում, իսկ էն սատանիստը վաբշե քսանով զրո արեց սիմվոլիկայի մասով

        Like

  2. sovorakanասում է՝

    հա ես բան չեմ ասում ապեր, ինչ կարաս անես որ էտ մարդը ուղղակի մի գիծ ա վերցրել ու ոչ աջ ա անում ոչ ձախ: ով ա մեղվոր որ չի մտածում մի բան ասելուց առաջ

    Like

    • antiliberastասում է՝

      ուղղակի կարան իրան եթեր չտրամադրեն ու վսյո, ես հասկանում եմ, որ էն մարդուն էլ ոչինչ չի փոխի, բացի 5րդ հարկից գլխին ընկած դաշնամորը, բայց Հ1ը խիա իրան սենց պահում?

      Like

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s