Անաստվածներն ըննդեմ Հայ Առաքելական Եկեղեցու

Posted: Սեպտեմբերի 13, 2011 in Հասարակություն, Աղանդներ, Լիբեռաստներ
Պիտակներ՝ , , ,

Երեկ ցերեկվանից Ֆեյբսբուքով կատաղի բանավեճերի մեջ էի մի շարք կասկածելի սուբյեկտների հետ ու նրանց դամ պահողների հետ: Շատերը անընդհատ բողոքում են, որ մեր եկեղեցին հարիր կերպով չի զբղվում աղանդների դեմ հակաքարոզչությամբ, չի տալիս պահանջարկ վայելող տեղեկատվություն դրա կարիքը զգացողներին: Երեկ պատահաբար հայտնաբերեցի, որ հրավիրված եմ  մի իվենթի մասնակցելու, որտեղ նաև ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Տեր Համբարձում Դանիելյանը: Ի զարմանս ինձ, գովեստի ու համաձայնության, երբեմն նույնիսկ ծայրահեղական կոչերին իրենց քանակով չէին զիջում հակաեկեղեցական լոզունգներ, որոնք անընդհատ արվում են միևնույն մարդկանց կողմից:

Ինձ ամենաշատը զայրացրեց այն, որ մեզ զօր ու գիշեր քարոզում են հանդուրժողականություն ու տոլերանտություն դրսևորել կրոնական փոքրամասնությունների հանդեպ, սակայն այս իվենթում ծավալված քննարկումներից հետո ինձ համար հերթական անգամ պարզ դարձավ, որ չգիտես ինչու, տոլերանտ ու հադուրժողական լինել ակնկալվում է միայն մեծամասնություն կազմող Առաքելական Եկեղեցու հետևորդներից, այնինչ ամեն մի թափթփուկ հանգիստ կարող է մեր տասնյակ հազարավոր հայրենակիցնրի համար սրբության խորհրդանիշ հանդիսացող եկեղեցուն ու կրոնին աղանդ կամ ավելի վիրավորական բառերով կոչել:

Զավեշտալին այն է, որ երբ ներքաշվում ես քննարկումների դրանց նմանների հետ, նրանք բերում են միևնույն փաստարկները, որոնք իրենց իսկ ասեծների դեմ ես եթե օգտագործում, միանգամից հայտարարվում են անիմաստ փաստարկներ:ՃՃՃ երկակի ստանդարտների ջանին մեռնեմ վիճակն է տիրում: Մյուս տրամաբանական հարցը, որ հղում եմ նմաններին, կայանում է նրանում, որ եթե դուք ի սկզբանե դեմ եք այս նախաձեռնությանը, ինչու եք քիթներդ խոթում տվյալ իվենթի մեջ: Ախր ամենապարզ տրամաբանությունը պետք է հուշի, որ դրա մասնակիցները քրիստոնյա մարդիկ են ու առնվազն անիմաստ կհամարեն ձեր վիրավորական ակնարկները: Ասել է թե, գնացեք ինչ իվենթ ուզում եք բացեք, որ պատին ուզում եք գլուխներդ տվեք, բայց կեղտոտ բերաններդ մի բացեք մեր կրոնի ու եկեղեցու դեմ:

Ամփոփելով ասածս, բոլոր ընթերցողներին խորհուրդ եմ տալիս անպայման պարբերաբար այցելել  այս կայքը, որը վարում է մեր Հայ Առաքելական Եկեղեցու քահանա Տեր Համբարձում Դանիելյանը: Խիստ բազմազան, հետաքրքիր ու օգտակար տեղեկատվություն կարող եք քաղել այս կայքից:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s