ԼՂՀ Պաշտպանության Բանակ և ՀՀ Բանակային Կորպուսներ. համեմատականներ

Posted: Հունվարի 28, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , , ,

Այնպես է ստացվել, որ ես ժամանակին զինվորական ծառայությունս անցել եմ ԼՂՀ ՊԲում, կամ ինչպես ժողովուրդն է ասում` “Ղարաբաղի բանակում”, իսկ փոքր ախպերս` ՀՀ ԶՈւ ԲԿներում, կամ ինչպես ժողովուրդն է ասում “Հայաստանի բանակում”: Ի սկզբանե սխալ եմ համարում նման բաժանումը, որովհետև անկասկած Հայաստանի բանակը այս երկուսի միասնությունն է: Այնուամենայնիվ, ցանկանում եմ այս գրառմանս մեջ անցկացնել համեմատականներ, ելնելով սեփական դիտարկումներիցս, կարծում եմ Ձեզ էլ հետաքրքիր կլինի:

1. Առաջին չափանիշը, որին կուզենայի անդրադառնալ` մարտական պատրաստվածությունն ու բարոյահոգեբանական վիճակն է: Թերևս ամենադիպուկ բնութագիրը այս առումով ես լսել եմ հենց ՊԲում, որտեղ ասում էին “Հայաստանում զինված ուժեր են, իսկ մեզ մոտ` բանակ”: Ու իսկապես, գրեթե բոլոր զորավարժություններում և մրցույթներում ՊԲի տղաները միշտ էլ լավագույն էին դրսևորում իրենց, իսկ զորամասերի ընդհանուր հոգեբանական վիճակը, չնայած որոշ անխուսափելի թերացումների, անհամեմատ ավելի բարձր էր քան այն, ինչին ես ականատես եմ եղել կամ լսել եմ ԲԿներում ծառայածներից:
2. Հաճելի անակնկալ էր ինձ համար նաև արցախյան շատ սեպցիֆիկ մենթալիտետը: Ասեմ Ձեզ, որ այնտեղ ամոթ բան է համարվում գումարով զորացրվելը, անկախ նրանից, թե ինչ հասարակական ու սոցիալական դիրք է զբաղեցնում տվյալ զորակոչիկի ընտանիքը, ծառայում էին գրեթե բոլոր: Վառ օրինակ է հենց մեր նախարար Սերյան Օհանյանը, որն իմ ծառայության ժամանկ ՊԲ հրամանատարն էր: Նրա երկու որդիներն էլ ծառայում էին բանակում` մեծը սպա էր, իսկ փոքր տղան ժամկետային զինծառայող էր, ընդ որում ծառայել էր հենց  մեր ուսումնական զորամասում:
Պատմեմ մի հատկանշական դեպք: Երբ Օհանյանի կրտսեր որդու զորակոչը ավարտել էր ուսումնական զորամասի կուրսը և սերժանտական կոչումների շնորհման արարողությունից հետո նրանց պետք է ցրեին այլ զորամասերով, Օհանյանը նայել էր ցուցակները, և տեսել էր, որ հարուստների, պաշտոնավորների ու բարձրաստիճան այրերի որդիները, այդ թվում նաև իր որդին, պետք է շարունակեին ծառայությունը Ստեփանակերտի և դրան հարակից զորամասերում: Նա հենց արարողության ժամանակ հրապարակավ պատռել էր ցուցակները և հրամայել, որ պատահականության սկզբունքով ու ձեռքով կատարվի նոր վերաբաշխում, ինչից հետո իր որդին ընկել էր ամենահեռու զորամասերից մեկը ու այնտեղ էլ ծառայել էր մինչև վերջ…
3. Սննդի, մատակարարման և տեխնիկապես հագեցվածության առումով ևս ՊԲն ոչ մի բանով չի զիջում ԲԿներին, իսկ հաճախ նաև գերազանցում է, էլ չասեմ, որ բացի բանակի կողմից հատկացվող սննդամթերքից, Արցախի հարուստ հողը մատակարարում էր մեզ տարբեր դելիկատեսներով` սունկ, տարատեսակ մրգեր, սահմանի վրա` վայրի խոզեր, եղնիկներ և այլն:
4. Անկասկած է նաև այն, որ ՊԲում անհամեմատ ավելի ցածր է կոռումպացվածությունը ու անհամեմատ ավելի քիչ են պատահական մարդիկ, որոնք ստացել են սպայական կոչումներ: Սպայական անձնակազմը` հատկամես միջին և ավագ հրամանատարական կազմը, գրեթե ամբողջ իր կազմով ունի իրական մարտական փորձ, ինչը ևս խիստ կարևորում եմ բանակի մարտունակության համար: Մեզ մոտ քիչ էին նաև տափակ ու անիմաստ սալդաֆոնությունը` մենք կանաչ գույնով չէինք ներկում գազոնի խոտը, պահպանում էինք մաքրությունը, բայց չեինք վերածվում համազգեստով դվոռնիկների, չէինք կառուցում գնդապետերի ու այլ սպաների դաչաները…

Իհարկ է, կային թերություններ ու թերացումներ, բայց դրանք անհամեմատ ավելի մանր են քան ԲԿում: Ու առհասարակ, պետք է նշեմ, որ ի տարբերություն հայաստանյան գեներալների, մեր գեներալները բոլորն անխտիր կռված էին ու անգամ տարիներ անց չէին հիշացնում պոռտուգալական գոմեշի, որը չի կարող հարկ եղած դեպքում տեղավորվի տանկի լյուկում, ինչպես մեր ԳՇ պետը…
5. Թերևս միակ հարցը, որտեղ ԲԿները ավելի շահեկան պայմաններ են առաջարկում զինվորին` արձակուրդի տևողությունն է, որը 5 օրով ավել է: Սակայն, արդարության համար պետք է նշեմ, որ Արցախում փող չունենալու պատճառով արձակուրդ չգնալը կարելի է ասել բացառվում էր, ինչը չես կարող ասել ԲԿների մասին:

Երևի այսքանը այս անգամվա համար: Մնում է ևս մեկ անգամ շնորհավորել բոլորիս ԶՈւ կազմավորման 20ամյակի կապակցությամբ ու մաղթե մեր բանակին հետագա հզորացում, առկա թերությունների վերացում ու խաղաղություն:

Մեկնաբանություններ
  1. Haytikoասում է՝

    Հետաքրքիր էին համեմատական զուգահեռները:

    Like

  2. Haytikoասում է՝

    Կոստ,նաև արժեր նշել,որ Հայաստանից եկած փողերով ա ԼՂՀ բանակը ստացել կատարել իր վերազինումը:

    Like

    • antiliberastասում է՝

      Տիկ բա որտեղի փողերով պետքա արվեր? Քոթ Դիվուարի? ԼՂՀ ՊԲն մտումա ՀՀ ԶՈւ կազմի մեջ, իսկ ՊԲ հրամանատարի վերադասը ԼՂՀ նախագահից բացի ՀՀ պաշտպանության նախարարնա ու ՀՀ նախագահը:

      Like

  3. Michael Yeghyanասում է՝

    Կոնկրետ ԲԿ-ների մասին չեմ կարող “Գառանծյա” տալ, բայց մեր ԲԿ-ային զորամասում, օրինակ փողով օտպուսկ գնալը բացառված ա։ չե, չեմ ասի 100 տոկոսով, բայց 99.5 տոկոսը հաստատ առանց փող ա գնում։ ՈՒրիշ բան ա օտպուսկից բերվող մաղարիչը․․․ բայց դե դա էլ հիմնականում կրում ա կամավոր բնույթ

    Like

    • antiliberastասում է՝

      դե էտելա էլի փող:ՃՃ բնականաբար չափելու մեխանիզմ չկա, որովհետև շատ դժվարա իմանալ, թե ինչպեսա փոխվում կամ չի փոխվում տվյալ սպայի վերաբերմունքը մաղարիչ չբերած զինվոի նկատմամբ: Բայց որպես հայաստան ծառայած ինչ կասես, մոտ եմ իրականությանը գնահատականներումս?

      Like

  4. Michael Yeghyanասում է՝

    ընդհանուր ճիշտը շատ ա։ բայց ես ծառայել եմ հայաստանյան մի զորամասում, որ ուներ մարտական պարտաստության ու պատրաստականության բարձր աստիճան։ Ու չնայած զամպալիտը ԲՏ էր, մեկա բարոյահոգեբանական վիճակն էլ բավականին բարձր է։ Մեր մետ պոստերը շատ խախանդ տեղ էն ու սաղ երազում են 14օր գնդից կտվելու մասին։ ու էլի լիքը բաներ, որ ուղղակի նպատակահարմար չեմ գտնում օնլայն բարձրաձայնելու համար ։)

    Like

  5. Բլոգ Նյուզասում է՝

    Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն!

    Like

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s