Հելնեմ սարի գագաթին, թքեմ ՕԵԿի ճակատին

Posted: 8 Փետրվարի, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , , ,

Ի սկզբանե մանրամասնեմ, որ խոսքը վերաբերում է ոչ թե շարքային կուսակցականների կամ նրանց, ովքեր անկեղծորեն հավատում են ՕԵԿին (եթե այդպիսիք դեռ մնացել են): Սակայան զարմանալու բան չկա, որ ՕԵԿ-ը կապուտ եղավ: Ճիշտ է, ատելով ատում եմ ԼՏՊ-ին, երբեք չեմ համակրել ՀԱԿ-ին, բայց համաձայնվեք, դավաճանությունը, էն էլ էդ աստիճանի ցինիկական դավաճանությունը երբեք չի ներվում:

Հիմա սենց նայում եմ հոգևարքային վերջին շարժումներին Հորինած Երկիր Կուսակցության ու դաժե մեղքս չի գալիս, այնինչ, ժամանակ կար, որ 3րդ խոշորագույն կուսակցությունն էր, իսք ԱԽՔը` 3րդ տեղն էր զբաղեցրել նախագահական ընտրություններում: Տենցա ժող ջան, մարմնավաճառությունը, անգամ քաղաքական մարմնավաճառությունը չի հանդուրժվում, համենայն դեպս, դրա բերած օգուտը շատ կարճաժամկետա լինում ու խիստ կասկածելի:

Հետաքրքիրա, ասենք նույն Բիիշարյանը որ կուսակցություն կփորձի մտնել ու, որ էլ ավելի հետաքրքիրա, կգտնվեն արդյոք նման քաղաքական կամակիաձեներ, ովքեր կհամաձայնվեն Բաղդասարյանի ու Բիշարյանի պես քաղաքական դիակների ընդգրկել իրենց շարքերում` քաջ տեղյակ լինելով, որ “հաճախորդները” այլևս բալլաստ են:

Հ.Գ. Մեկա Կարապետիչիս ցավը տանեմ:ՃՃՃ

Թողնել մեկնաբանություն