«Բազմազանները» և իշխանությունները պետք է սերտեն Նյուտոնի 3-րդ օրենքը

Posted: 30 Մայիսի, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , , , , , , , ,

Եթե մեր բազմազանները ու դրանց համար դոշ տվողները դպրոցում չալարեին ու ֆիզիկա մի քիչ ավելի լավ սովորեին, ապա իրենք անպայման կիմանային, որ համաձայն Նյուտոնի 3-րդ օրենքի՝ ցանկացած ազդեցություն ծնում է հակազդեցություն։ Ընդ որում, այս բանաձևը կիրառելի է ոչ միայն զուտ ֆիզիկական երևույթների համար, այլև սոցիալ-քաղաքական և հոգեբանական երևույթների համար։ Հետևաբար, որքան ավելի շատ են նրանք ուժեղածնում պրեսսինգը հասարակության վրա՝ փորձելով իրենց խիստ ոչ պոպուլյար աշխարհայացքը ու արժեհամակարգը փաթաթել մեծամասնության վզին, այնքան ավելի է ուժեղանում հակազդեցությունը դրան։

Իրենք այս ամենը չգիտեն որպես կանոն, չեն գիտակցում, սակայն կան այնպիսի տականքներ նրանց մեջ, որոնք քաջ գիտակցում են այս ամենը ու դիտավորյալ սադրում են, որպեսզի հնարավորինս ուժեղ հակազդեցություն լինի՝ ծայրահեղական դրսևորումներով զուգորդված։ Քոչարյանի վերադառնալու մասին գրառմանս մեջ ես ասեցի, որ պետք է սպասենք, որ հասարակական ու հոգեբանական ցավագին կետերի վրա կշարունակվեն սադրիչ ազդակներ ուղղարկվել, որպեսզի շարունակաբար շիկացնեն ներհասարակական մթնոլորտը՝ հետագայում այն կրիտիկական զանգվածի հասցնելու ակնկալիքով։

Այդ իսկ պատճառով ինձ ամենևին էլ չի զարմացնում կոմայգու տրանսֆեստիտ պոռնիկների վրա հարձակման դեպքը։ Համաձայնվեք, որ այո, առաջ էլ եղել էր որ դրանց ծեծեին կամ քրֆեին, բայց որ արդեն զենք են քաշում վրաները, դա ուղղակի հետևանք է «բազմազանների» ու դրանց Վիոլետ Գրիգորյանատիպ լոբբիստների աննախադեպ ակտիվացման մի կողմից, որոշ քաղաքական ուժերի սադրիչ գործողությունների և իշխանության լուռ թողատվության մյուս կողմից։ Ասել է թե ազդեցության ուժեղացմանը ուղիղ համեմատական աճել է դրա հակազդեցությունը։

Իրականում բավականին լուրջ իրավիճակ է ստեղծվել ու եթե իշխանությունները ճիշտ չարձագանքեն, դա կարող է բերել անկանխատեսելի հետևանքների։ Քննարկենք մի քանի տարբերակներ։ Եթե հիմա իշխանությունները գործեն միակողմանի ու պատժելով մի կողմին, ոչինչ չանեն մյուսին, դա էլ ավելի կխորացնի պառակտումը մեր հասարակության մեջ ու էլ ավելի սուր հակազդեցության կբերի, որովհետև այդ դեպքում հասրակության մեծամասնության կողմից առանց այն էլ ոչ այնքան սիրելի իշխանությունները կկանգնեն «գոմիկների ու այլասերվածների անողնաշար պաշտպանի» ամպլուայում։

Մյուս կողմից, եթե եղածը կոծկվի ու ոչ մի բան չարվի, վայնասուն կդնեն բազմազաններն ու բարոյապես բազմազն «իրավապաշտպանները», իսկ էդ ալիքն էլ ավելի հզորացնելուն կլծվեն նաև մեր սիրելի արևմտյան տերությունները։ Որպես հետևանք, էլ ավելի կուժեղանա արտաքին ազդեցությունը մեր հասարակության վրա, և մի անգամ լինչի դատաստանի գնացած ու մարսած ռադիկալ հատվածը դա կդարձնի նորմա, ընդ որում արդեն ոչ միայն զուտ բազմազանների նկատմամբ, այլ ցանկացած այլ գրգռիչի։ Սա այնքան վտանգավոր է, որ կարող է անգամ նոր Նաիրի Հունանյանների առաջացման բերել։

Ելնելով նշված բոլոր հանգամանքներից ու նկատառումներից, կարծում եմ, որ ամենաճիշտ տարբերակը կլինի բալանսավորված բայց վճռական գորողությունների իրականացում իշխանության կողմից՝ անաչառ ու արդար դատաստան օրինախախտների նկատմամբ, և դրան զուգահեռ համասեռամոլության քարոզն ու հրապարակային դրսևորումները քրեականացնող օրենքների ընդունում ու ջհանդամ թե ամերիկացիքի ու եվրոպացիքի մոտ կլիքմաքս չի սկսվի, կարևորը, որ դրանց ուզած գունավոր հեղափոխությունից հեռու կմնանք էլի մի որոշ ժամանակ։

Թողնել մեկնաբանություն