Posts Tagged ‘տղա’


Էսօր հեչ հավես չունեմ խոսելու քաղաքականությունից, ոչ էլ անգամ լուրջ հասարակական հարցերից, փոխարենը, հիշել եմ մի տարի առաջ էս ժամանակների զբաղմունքս։ Էն ժամանակ դեռ կար blog.armenianheralc.com-ը, որտեղ ես էլ Արամ Անտինյանի թեթև ձեռքով կարգվել էի, որպես սիրայիճն հարցերի մասնագետ ու կիսակատակային գրառումներ էի գրում աղջիկ-տղա փոխհարաբերությունների մասին։ Էսօր սիրտս քաշեց էլի էդ թեմատիկային անդրադառնալուն, իսկ ավելի կոնկրետ՝ հետաքրքիր ու համակրանք վայելող կերպար ստեղծելու ու պահպանելու հաեցակարգին։ Իրականում դա այդքան էլ բարդ չէ, բայց պետք էլ չէ թերագնահատել ու չափազանց հեշ ու ինքնաբերաբար ստացվող բան համարել դա։ Ուղղակի պետք է հետևողականորեն ու հանգամանալից ուսումնասիրել և պահպանել մի քանի առանցքային կետեր.

Թարմություն

Տղան պետք է միշտ ի վիճակի լինի ապահովել թարմությունը, ընդ որում բառի բուն և փոխաբերական իմաստով։ Երբ դու արդեն սկսել ես հանդիպել աղջկա հետ, երբ դուք արդեն օֆֆիցիալ հարաբերություններ ունեք, էական չէ. տղան պետք է միշտ լինի թարմ թե ֆիզիկապես, թե որակապես։ Ֆիզիկական թարմություն ասվածը կարծում եմ հարկ չկա բացատրելու ամենայն մանրամասնությամբ, եթե դու կարծում ես, որ տղուն ամենասազական հոտը քրտնքինն է, որը տոնից տոն կարելի է միախառնել (ավելին …)


Երեկ երեկոյան մոտ երկու ժամանոց հեռախոսազրույց ունեցա մի աղջկա հետ, ով ժամանակին եղել է ընկերուհիս։ Չէ, նենց չի որ էլի անցյալն էինք հիշել, կամ ես էի ինչ որ դուբլ երկու փորձում անել։ Ասեմ ավելին, ինձ համար անակնկալ էր այս զրույցը, բայց փաստը մնում է փաստ, մարդը որոշել էր կիսվել իր մտահոգություններով ու խնդիրներով ինձ հետ։ Իհարկե ես չեմ պատրաստվում հրապարակել խոսակցության մանրամասները կամ իրավիճակը, պարզապես ուզում եմ կիսվել մի քանի դիտարկումներով, որոնք իմ մոտ ձևավորվեցին ու առաջ եկան նաև այս երկխոսության արդյունքում, քանզի համոզված եմ, որ դրանք վերաբերում են մեր հասարակության համար խիստ ակտուալ ու կարևոր երևույթների։  (ավելին …)


Հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ ջերմորեն ընկալվեց մի տարի առաջ գրվածս «10 խորհուրդ ապագա Դոն Ժուաններին» գրառումս, երբ այն օրերս վերահրապարակեցինք Բլոգ Նյուզում, ինչպես նաև այն, որ եղան մի քանի կոչեր գրել նմանօրինակ գրառում, բայց արդեն աղջիկների մասին, որոշեցի չզլանալ ու այդպես էլ անել։ Միանգամից զգուշացնեմ, որ ես չեմ հավակնում բացարձակ ճշմարտության կրողի ստատուսին ու գրառման մեչ հնչելիք մտքերն ու եզրահանգումներն ունեն սուբյեկտիվ բնույթ և հիմնված են իմ դիտարկումների վրա։ Դե եկեք հիմա գրենք էն կարծրատիպերի մասին, որոնք առկա են մեր աղջիկներից շատերի մոտ ու խանգարում են նրանց հաջողությանը անձնական կյանքում. (ավելին …)


Ինչ որ հոգնել եմ քաղաքական հարցերին անդրադառնալ, որոշել եմ մի որոշ ժամանակ քննարկել հասարակական-հոգեբանական հարցեր։ Էս անգամ էլ մտածում էի մեր հայ աղջիկների մասին։ Ավելի կոնկրետ, այն չափորոշիչների, որոնք էլ ավելի գրավիչ ու հետաքրքիր կարող են դարձնել ինչ որ աղջկա ինձ համար, բացի արտաքին տվյալներից։

Գաղտնիք չի, որ գոյություն ունի հայ աղջկա կերպարի մի արխիտիպային կարծրատիպ, որին բնորոշ է զուսպ, համեստ ու հեզ բնավորությունը։ Ինքնին այս կարծրատիպի մեջ ոչ մի վատ բան չկա, սակայն ինչպես և շատ այլ հարցերում, այստեղ ևս տեղ է գտել կարծրատիպի ծայրահեղացում հասարակության մեջ։ Մասնավորապես, կա մի քանի հանգամանք, որոնց արժի անդրադառնալ։ (ավելին …)


Նենցա ստացվել, որ էս քանի օրա նորից ահագին սկսել եմ մտածել մեր հասարակական կայնքի որոշ նյուանսների մասին, մասնավորապես աղջիկ-տղա փոխհարաբերությունների մասին։ Ասեմ, որ առհասարակ, բավականին հետաքրքիր թեմայա, որովհետև տալիսա վերլուծության լայն հորիզոն ու համեմատականներ անցկացնելու մեծ դիապազոն։ Ուզում եմ քննարկել «Ընկերություն» ասվածը. ի՞նչ է դա նշանակում, ի՞նչ գործառույթներ է իրականացնում, ո՞րն է դրա նպատակը, արդյո՞ք ակտուալ է «ընկերություն» ասվածի արդի ընկալումը մեր հասարակությունում։ Եկեք քննարկենք նշված կետերը։ (ավելին …)


Ահա և կայացան չարաբաստիկ խորհրդարանական ընտրությունները ու եթե կային միամիտներ, որոնք կարծում էին, որ ամսի 6-ից հետո քֆրտոցը կպակասի ու ամեն ինչ աստիճանաբար կվերադառնա իր հուները, ապա նրանք էլ արդեն հասկացան, որ չարաչար սխալվում էին։ Ամեն ինչ դեռ նոր է սկսվում, իսկ երեկվանից հետո, արդեն պտռվել են վերջին դիմակները։ Եկեք մի պահ կանգ առնենք ու հասկանանք, թե ինչ կատարվեց ու ինչ իրավիճակ է հիմա։
Նախ, խոսենք ընտրությունների լեգիտիիմությունից ու ընտրակեղծիքներից։ Միանգամից ասեմ, որ անկասկած, հիմարություն կլիներ ակնկալել բյուրեղային մաքրության ընտրություններ, սակայն եթե դիտարկենք համեմատության մեջ, այս ընտրությունները առնվազն ոչ մի չափանիշով չէին առանձնանում մնացածի ֆոնին, որպես աննախադեպ ապօրինի։ Թերևս, միայն նախընտրական քարոզրշավի ընթացքում կիրառված սև փիառի արդյունաբերական ծավալներով և վերջ։ (ավելին …)


Քեռուս տղան ինձանից 16 տարի փոքր է և ես հաճախ առիթ եմ ունենում համեմատականներ անցկացնելու այօրվա երեխաների մանկության և իմ սերնդի մանկության միջև։ Տարբերությունները բազմաթիվ են, երբեմն ինձ թվում է, որ միակ նմանությունը թերևս կայանում է նրանում, որ մանկության տարիներին մենք էլ երեխա ենք եղել։ Ուզում եմ մասնավորապես խոսել այնպիսի մի առանցքային երևույթի մասին, ինչպիսին խաղն է։

Խաղը մարդու կենսագործունեության մեջ առանցքային տեղ է զբաղեցնում։ Հատկապես մանկության տարիներին մադու անձի ձևավորումը մեծապես կապված է խաղային պրոցեսսների հետ, որովհետև երեխան խաղալու միջոցով ճանչում է արտաքին աշխարհը ու իր վրա փորձում է տարբեր սոցիալական դերեր։ Սակայն չեմ ուզում այս գրառումը վերածել տարիքային հոգեբանության ձանձրալի լեկցիայի։ Փոխարենը, եկեք հիշենք ինչ խաղեր էինք մենք խաղում երբ երեխա էինք։ (ավելին …)