Posts Tagged ‘պատերազմ’


Որքան է զավեշտալի հնչի ոմանց համար, բայց Իրանը պատրաստվում է իսրայելա-ամերիկյան հավանական ներխուժման դեպքում, իր ախոյանների մարտական ուղղաթիռների դեմ պայքարել նաև հրացաններով։ Խոսքը խոշոր տրամաչափի (14.5մմ տրամաչափի) Shaher դիպուկահար հրացանի մասին է, որը Իրանի ռազմական արդյունաբերությունը հանրությանը ներակայացրեց բոլորովին վերջերս։ Ռազմական փորձագետների կարծիքով, այս հայտարարությունը ամենևին էլ զուրկ չէ հիմնավորվածությունից։ Օրինակ լիովին ռեալ է խոցել ամերիկյան հիմնական մարտական ուղղաթիռ համարվող «Ապաչները»՝ խոցելի տեղերը իմանալու դեպքում։ Սա ուղակի տեսական հավանականություն չի, Իրաքյան 2-րդ պատերազմի ժամանակ, իրաքցի մի աշխարհազորային վայր էր գցել Ապաչը 19-րդ դարի վերջում արտադրված հրացանի կրակոցով։ (ավելին …)


Սիրիան դեռ հորով-մորով չարած «քաղաքակիրթ» աշխարհը արդեն անցել է Իրանի դեմ տեղեկատվական դիվերսիաների, ինչես նաև պարարտ հող նախապատրաստելուն, որ վաղը-մյուս օրը հերթական «արդարացի» պատերազմը սանձարձակի հերթական երկրի դեմ։ Նորություն չէր, որ ՄԱԿ-ը վաղուց արդեն վերածվել գրեթե ոչինչ չանող ու չովոշող կառույցի, բայց բավականին նոր երևույթ է, երբ ՄԱԿ-ը բացեյբաց օգտագործվում է, որպես տեղեկատվական պատերազմում օգտագործվող միջոց։ (ավելին …)


Այսպիսի նորություն վաղուց արդեն չէր եղել, ընդ որում, դատելով այն աղբյուրներից որոնց վրա հղումներ է արվում՝ տեղեկատվությունը հավաստի է. Սիրիայում Բաշար Ասսադին հավատարիմ զորքերը ոչնչացրել են ԱՄՆ «Կանաչ բերետներ» հատուկ ջոկատայնների դիվերսիոն մեծ խումբ՝ սպանելով 23 և գերևարելով 27 զինվորների։ Այս մասին գրում է fognew.ru-ն հղում անելով Washington Post-ի տվյալների վրա։
Համաձայն այս տեղեկտավության, ԱՄՆ ԿԸՀ-ի կողմից հատուկ օպերացիա էր մշակվել՝ Բաշար Ասսադի ֆիզիկական ոչնչացման նպատակով, որը կոչվել էր «Ազատության փոթորիկ», սակայն ամերիկացիները կուլ տալով սիրիական հետախուզական ծառայությունների խայծը՝ ծուղակն են գցել իրենց էլիտար ջոկատը։ Բանն այն է, որ ամերիկացինեերը փորձել են կրկնել Բեն Լադենի ոչնչացման սցենարը՝ Ասսադին փորձելով ոչնչացնել «անտեսանելի» ուղղաթիռներով ուղարկված հատուկ ջոկատաայինների գրոհի միջոցով, բայց հերթական անգամ պարզվել է, որ ամերիկյան «անտեսանելի» ուղղաթիռներն ու ինքնաթիռները անտեսանելի են միայն իրենց ՀՕՊ համակարգերի համար, և ինչպես Հարավսլավիայի դեպքերի ժամանակ, այնպես էլ այժմ, 5 ուղղթիռներից երկուսը խփվել է ռուսական «Պեչորա» ՀՕՊ համակարգով, որը հանդիսանում է Ս-125-ի մոդիֆիկացիան և ստեղծվել է մի քանի տասնամյակ առաջ։ Արդյունքում, կորցնելով ջոկատի կեսը դեռ օդում, մնացյալ «Կանաչ բերետները» վայրէջք են կատարել, պայթեցրել են գաղտնի ուղղաթիռները և կարճ մարտից հետո՝ գերի են հանձնվել։ (ավելին …)


Ցանկացած պետության պետականության հիմքում ընկած է այդ պետության հասարակությունը. որքան ավելի միավորված ու առողջ է հասարակությունը, այնքան ավելի կայուն ու ազատ է պետությունը։ Միևնույն ժամանակ, ցանկացած հասարակությունը ընթանում են տարաբնույթ գործընթացներ, որոնք միշտ չէ, որ նպաստում են հասարակության առողջացմանն ու զարգացմանը, իսկ հաճախ էլ ամբողջովին հակառակ ազդեցություն են ունենում։ Ուզում եմ խոսել մեր հասրակությունում առկա չորս երևույթների մասին, որոնք ըստ իս, մեծագույ վտանգ են ներկայացնում ինչպես մեր հասարակության, այնպես էլ առհասարակ պետության ու պետականության համար։  (ավելին …)


Մամուլում ու տեղեկտավական կայքերում լուրեր են շրջանառվում, որ վերջին օրերի ընթացքում պարբերաբար տեղի են ունենում հանդպիում-քննարկումներ բարձրաստիճան զինվորականների ու Արցախյան պատերազմի անվանի վետերանների միջև։ Հնչում են նաև բազմաթիվ մասնագետների ու վետերանների կարծիքներ տարբեր լրատվամիջոցներից։ Եթե ընդհանրացնենք բոլոր թեզերը, կարծիքներն ու ասեկոսեները, ապա կարելի է թերևս մի համընդհանուր մեսսիջ քաղել այս ամենից. հակառակորդի ցանկացած կոշտ գործողությանը պետք է շատ կոշտ պատասխան տալ, անգամ եթե դա սպառնում է ընկալվել, որպես ոչ համարժեք այսպես կոչված միջազգային հանրության կողմից։ (ավելին …)


Վերջին օրերի լարվածությունից կարելի է ու պետք է մի շարք հետևություններ անել, որպեսզի հետագայում խնդիրների չբախվենք։ Բերեմ մի քանի նկատառումներ, որոնք ես եմ նկատել ու որոնց արժե ադրադառնալ.

— Թեև իմ սպասվածից ավելի լավ ու համախմբված դրսևորեց իրեն մեր հասարակությունը, սակայն կար մի փոքր հատված, որ խուճապային վիճակների մեջ էր սկզբում, սակայն նրանք շատ արագ լռեցին։ Պատճառը թերևս կայանում է նրանում, որ մեր հասարակության մի շերտի մոտ չգիտես ինչու արմատավորվել է պացեֆիզմը։

— Պետք է բոլորն անխտիր հասկանան, որ պատերազմը ոչ թե ինչ որ վերացական ռիսկ է, այլ լատենտ իրականություն ու վատագույն դեպքում այն ոչ թե կսկսվի կամ կվերսկսվի, այլ ուղղակի կմտնի ակտիվ ֆազայի մեջ։ Առկա իրականության մեջ ամենասխալ բանը, որ մենք կարող ենք  անել, դա ջայլամի պես գլուխներս հողի մեջ թաղելն է ու հայտարարելը, որ պատերազմ չկա, չի կարա լինի ու չեն էլ թողնի որ լինի։ (ավելին …)


Չգիտեմ որքանով է ճիշտ լուրը «լավ» որակել, բայց ամեն դեպքում, էսօր առավոտվանից լավ լուրեր ենք ստանում մեր սիրասուն հարևան Ադրբեջանից։ Երևի մարդ չի մնացել, որ չիմանա, որ թուրքերը հայտարարել են 5 զոհի մասին, բայց եկեք հասկանանք մի հատ թե ինչ է սա նշանակում:

Սկսենք հենց հայտարարված զոհերի քանակից։ Եկեք հասկանանք, որ որպես կանոն ադրբեջանցիք մի քանի անգամ փոքր թիվ են ասում իրենց զոհերի մասին, որպեսի խուճապային տրամադրություններ ու թերահավատություն չստեղծեն իրենց բանակի մասին։ Հաճախ, նրանք անգամ ռեալ սպանված զինորների մահը մատուցում են նաև որպես դժբախտ պատահար, ինքնասպանություն, մահացու ելքով հիվանդություն և այլն։ Ուստի, ելնելով այս ամենից, տրմաբանական է եզրահանգել, որ զոհերի քանակը ավելի շատ է, ենթադրում եմ, որ առնվազն 10 հոգու մասին կարելի է խոսել։ (ավելին …)