Posts Tagged ‘հոգեբանություն’


Շատ կարևոր ու ակտուալ նյութ, որը պարզապես անհրաժեշտ է կարդալ:

Մեր ու ոչ միայն մեր հասարակությունը պարբերաբար իրար է խաառնվում ու սարսափում է արժեհամակարգային այն «նորարարություններից», որոնք գալիս են առավելապես Արևմուտքից: Դեռ մի 100 տարի առաջ անհնար էր պատկերացնել, որ ասենք համասեռամոլությունը կսկսեն մատուցել որպես նորմա, 50 տարի առաջ անհնար էր թվում, որ ամուսնությունը միանշանակորեն չի ընկալվի, որպես կնոջ ու տղամարդու միջև կնքված միություն, դեռ 10 տարի առաջ էլ անհնար էր պատկերացնել, որ միասեռ զույգերը երեխաներ կորդեգրեն, իսկ եվրատեսիլատիպ տեղերում կհաղթեն թրաշով անասուններ:

Չեմ ուզում ֆիքսվեմ միայն սեռական այլասերվածությունների վրա, ես պարզապես բերեցի արդեն իսկ կոտրված ու նորմա դարձած ինչ որ տաբուի օրինակ: Նույն հաջողությամբ կարելի է նույնիսկ ամենասարսափելի ու անհնարին թվացող տաբուն աստիճանաբար դարձնել նորմա և դրա համար գոյություն ունի հատուկ տեխնոլոգիա, որը ստացել է այդ տեխնոլոգիան մշակած ու հստակ սահմանած գիտնականի անուի անունը՝ «Օվերտրոնի պատուհան»: Ինչպե՞ս է աշխատում ու ի՞նչ է իրենից ներկայացնում այս տեխնոլոգիան:

Շատ պրիմիտիվ կլինի ասել, որ սա ուղեղների լվացում է, որովհետև դա ավելի խորու և ավելի հեռահար ազդեցություն և արդյունքներ բերող պրոցեսս է: Ի՞նչն է դարձնում այն բացառիկ. «Օվերտրոնի պատուհանը» երաշխավորում է գրեթե 100 տոկոսանոց արդյունք, եթե դրանում նկարագրված մեխանիզմներն ու ինստրումնենտները ճիշտ են կիրառվում: (ավելին …)


Շարունակելով նախորդ գրառումս, թվեմ ձեզ ևս 10 հոգեբանական փաստ, որոնք հատուկ են բոլորին, բայց որոնց մասին քչերն են իմանում.


11. Դուք սահամանափակ թվով ընկերների կարող եք ունենալ
11

Անկախ նրանից, թե քանի ընկերներ ունեք Ձեր ֆեյսբուքյան էջով, իրական կյանքում ընկերների թիվը սահմանափակ է և կոչվում է հոգեբանների և մարդաբանների կողմից հորինված «Դանբարի թիվ», այսինքն, մերձ կապերի մաքսիմալ թիվը, որը կազմում է 50-150։ (ավելին …)


Ժողովուրդ, որոշեցի բլոգումս սրանից հետո մի քիչ էլ իմ մասնագիտական գիտելիքներով փայլել մեկումեջ, որովհետև առանց դրա էլ բլոգոլորտն ու ֆեյսբուքը գերհագեցած է քաղաքական ու հասարակական տարբեր հնչեղության թեմաներով ու հիմնականում ֆրուստրացնում է ժողովրդին։ Այս անգամ Ձեզ կպատմեմ 6 հատ հետաքրքիր հոգեբանական երևույթների մասին, որոնք անկասկած կհետաքրքրեն շատերին։

1. «Ռոմեո և Ջուլլիետ»-ի էֆեկտ

Սա հոգեբանական ֆենոմեն է, որը ներգրավում է երկու մարդու։ Այս երևույթի ժամանակ զույգի միջև եղած համակրանքի աճը ուղիղ համեատական է նրանց ծնողների փորձերին նրանց բաժանելու։ Որքան ավելի են ընդդիմանում նրանց ծնողները նրանց հարաբերություններին, այնքան ավելի են նրանգ ձգում միմյանց։ (ավելին …)


Նկատե՞լ եք, որ հատկապես սոցիալական ցանցերում վերջին շրջանում բավականին մեծ քաղաքական ակտիվություն են դրսևորում մեր շոուբիզնեսյան բոմոնդի մի շարք ներկայացուցիչներ ու եթե չհաշվենք Շուշան Պետրոսյանին, ապա նշածներս որպես կանոն թունդ ընդդիմադիրների կեցվածք են ընդունել։ Ինքը երևույթը ինքնին վատ չէ, եթե դիտարկումենք համաշխարհային պրակտիկայի տեսակետից, ոչ էլ առավել ևս նոր, սակայն եկեք հասկանանք այս երևույթի առաջացման մոտիվներն ու դրա

Շատերից եմ լսել զարմանք, թե իրենք ինչի են սենց խառնվել, կողքից նայողը կկարծի, թե «ավազակապետությունից» ամենաշատը իրեն են տուժել, այնինչ, որպես կանոն գործ ունենք բավականին բարեկեցիկ կյանք ու դինամիկ զարգացող կարիերա ունեցող մարդկանց հետ, ովքեր ըստ էության բողոքելու տեղ էլ չունեն։ Վերլուծենք, թե որտեղից են իրենք գալիս, ինչի է նրանց ձգում ընդդիմադիրի դերը և ինչու են նրանցից ոմանք զբաղված ընդդիմադիր ակտիվ հռետորիկայով։ (ավելին …)


Նենցա ստացվել, որ էս քանի օրա նորից ահագին սկսել եմ մտածել մեր հասարակական կայնքի որոշ նյուանսների մասին, մասնավորապես աղջիկ-տղա փոխհարաբերությունների մասին։ Ասեմ, որ առհասարակ, բավականին հետաքրքիր թեմայա, որովհետև տալիսա վերլուծության լայն հորիզոն ու համեմատականներ անցկացնելու մեծ դիապազոն։ Ուզում եմ քննարկել «Ընկերություն» ասվածը. ի՞նչ է դա նշանակում, ի՞նչ գործառույթներ է իրականացնում, ո՞րն է դրա նպատակը, արդյո՞ք ակտուալ է «ընկերություն» ասվածի արդի ընկալումը մեր հասարակությունում։ Եկեք քննարկենք նշված կետերը։ (ավելին …)


Սրանից մի տարի առաջ, երբ դեռ blog.armenianherald.com պրոեկտն էինք անում, մի անգամ որոշեցի հարցազրույց մերցնել մի մարմնավաճառից։ Ասեմ, որ բավականին բարդ էր գտնել մեկին ով կհամաձայնվեր խոսել այս թեմայից ու քիչ թե շատ դիտարժան բան կասեր, սակայն բախտս բերեց երևի ու ես առնչություն ունեցա մի գիշերային թիթեռնիկի հետ, ով համաձայնվեց պատմել իր պատմությունը։

Հարցազրույցը արդեն տարուց ավել է ինչ իմ դիկտաֆոնի մեջ էր, բայց այդպես էլ չէի հրապարակել, իսկ այսօր որոշեցի չալարել ու անել դա։ Հերոսուհու անունը փոխված է հասկանալի պատճառներով ու նրա հավաստմամբ, նա հարցազրույցը տալուց ընդամնեը 2 ամիս առաջ էր սկսել զբաղվել մարմնավաճառությամբ։ Արմինկան բարետես աղջիկ էր՝ բավականին կրթված ու հումորով, նրա հայրական կողմը Ուկրաինայից է, իսկ մայրականը՝ Հայաստանից։ Մնացածը ստորև. (ավելին …)


Եթե մեր բազմազանները ու դրանց համար դոշ տվողները դպրոցում չալարեին ու ֆիզիկա մի քիչ ավելի լավ սովորեին, ապա իրենք անպայման կիմանային, որ համաձայն Նյուտոնի 3-րդ օրենքի՝ ցանկացած ազդեցություն ծնում է հակազդեցություն։ Ընդ որում, այս բանաձևը կիրառելի է ոչ միայն զուտ ֆիզիկական երևույթների համար, այլև սոցիալ-քաղաքական և հոգեբանական երևույթների համար։ Հետևաբար, որքան ավելի շատ են նրանք ուժեղածնում պրեսսինգը հասարակության վրա՝ փորձելով իրենց խիստ ոչ պոպուլյար աշխարհայացքը ու արժեհամակարգը փաթաթել մեծամասնության վզին, այնքան ավելի է ուժեղանում հակազդեցությունը դրան։

Իրենք այս ամենը չգիտեն որպես կանոն, չեն գիտակցում, սակայն կան այնպիսի տականքներ նրանց մեջ, որոնք քաջ գիտակցում են այս ամենը ու դիտավորյալ սադրում են, որպեսզի հնարավորինս ուժեղ հակազդեցություն լինի՝ ծայրահեղական դրսևորումներով զուգորդված։ Քոչարյանի վերադառնալու մասին (ավելին …)